Ամբողջ աշխարհում շատ աղջիկներ երազում են գլամուրային ամսագրերի շապիկներին հայտնվելու եւ գեղեցիկ կյանք վարելու մասին։ Հենց այս երազանքներն իրականացնելու նպատակով նրանք հայտնվում են մոդելային գործակալություններում եւ սկսում վճարովի ծառայություններ մատուցել միլիարդատերերին։
Super–ը նման ծառայություններ կազմակերպող էսկորտ գործակալից փորձել է որոշ մանրամասներ պարզել էրոտիկ այս բիզնեսի մասին։
«Այս աղջիկները հարուստներին էսկորտ ծառայություններ մատուցելու դիմաց միանգամից կարող են վեր բարձրանալ։ Կար ժամանակ, երբ ես հայտնվեցի նման միլիոնատեր մարդկանց շրջապատում։ Բավականին կայացած տղամարդիկ, որոնք իրենց անձնական ինքնաթիռով ցանկանում են ինչ-որ տեղ մեկնել, բայց իրենց կնոջ փոխարեն, մի քանի այլ աղջիկներ տանել։ Եվ դու տվյալ մարդկանց օգնում ես հիանալի ժամանակ անցկացնել նման աղջիկների հետ։ Նշեմ, որ էսկորտ գործակալը կավատ չէ։ Նա ոչ թե զուգավորում, այլ շքեղ ժամանց է ապահովում հաճախորդի համար»։
Նրա խոսքով՝ ցանկացած հանդիպումից հետո աղջիկները հատուկ ուսուցում եւ ցուցումներ են ստանում։
Ի դեպ, ամեն մեկը չէ, որ կարող է աշխատել նման գործակալությունում։
«Մոդելը պետք է նվազագույնը երկու լեզվի տիրապետի, նա պետք է ճիշտ պահելաձեւ եւ խոելաձեւ ունենա, որպեսզի հաճախորդը չզղջա նրա հետ անցկացրած ժամանակի համար»,- ասել է մասնագետը՝ ավելացնելով, որ հաճախ մոդելները, նույնիսկ մեծ գումարների դիմաց, շատ դժվարությամբ են համաձայնում սեռական հարաբերություններ ունենալ հաճախորդների հետ։
Իսկ ինչպես են նրանք հանդիպում իրենց հաճախորդին։
«Կա երկու տարբերակ։ Գործակալը կազմակերպում է խնջույք, հրավիրում 10-15 աղջիկ, որոնք զվարճանում են հաճախորդների հետ։ Բայց եթե նրանք հավանում են սրահում պարող պատահական մի աղջկա, դու պարտավոր ես գնալ ու համոզել նրան շահավետ գումարի դիմաց շարունակել զվարճանքը հաճախորդի հետ։ Կան «մոդելային» գործակալություններ, որոնք զբաղվում են այս ամենով։ Բայց իրականում դրանք էսկորտ- գործակալություններ են։
Եվ երկրորդ տարբերակը։ Արաբ շեյխերը դիմում են այս գործակալություններին եւ աղջիկներ հրավիրում։ Աղջիկներն այնտեղ գնում են հստակ սահմանված ժամով եւ զվարճանում։ Նրանք պարտավոր են նշված ժամանակում լինել հյուրերի մոտ եւ նրանց հետ հաճելի ժամանակ անցակցնել։ Եթե այդ ընթացքում ինչ-որ մեկը նրա պայուսակում գումար կամ ոսկի է դնում, դա արդեն իրենն է։ Դրանից մոսկովյան գործակալությունը ոչ մի տոկոս չի ստանում»,- բացատրել է գործակալը։
Նա նաեւ նշել է, թե որն է գործակալների օգուտը։
«Մոդելը ստանում է 30%-ը, իսկ մնացածը՝ գործակալը։ Աղջիկները երբեք չեն իմանում, թե ինչ գումար է վճարում հաճախորդը»,- ասել է մասնագետը՝ ավելացնելով, որ գործակալները հատուկ քասթինգ են անցկացնում իրենց VIP հաճախորդների պահանջները բավարարելու համար։
Ի դեպ, նախկին գործակալը նշել է, որ էսկորտ-բիզնեսը գաղտնի է պահվում։ Ավելին, միլիարդատերերի հետ գիշերն անցկացրած մոդելը գիտի, թե ինչ կանոնների պետք է հետեւի։
«Ամեն մոդել հստակ գիտի իր ցուցումները. ոչ մի հոլովակ կամ լուսանկար»,- բացատրել է գործակալը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է