«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Գոհար Գասպարյանն՝ իր ծրագրերի եւ «գտնված երազի» մասին

12:34, 6 հոկտեմբերի

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոստովանել է, որ այդքան էլ չի փայլում խոհանոցում, բայց իր համար հետաքրքիր է խոհանոցային հաղորդում վարելը: Նա զրուցել է իր անցած ճանապարհի, ներկայիս ծրագրերի եւ իր «գտնված երազի» մասին։

Գոհար, երկար ժամանակ է, ինչ հեռուստատեսությունում ես աշխատում։ Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ եւ ինչպիսի՞ն էր ճանապարհը։

Ես ինձ կարող եմ համարել վետերան, քանի որ 11 տարեկանից Հանրային հեռուստաընկերությունում եմ եղել եւ այնտեղ եմ մինչ օրս։ Ես այն երջանիկներից եմ, որ մանկուց անցել եմ այդ դպրոցը։ Այնտեղ եմ մեծացել եւ մեծ փորձ եմ ձեռք բերել՝ վարելով բազմապիսի ծրագրեր։ Այդ ժամանակ իմ կողքին է եղել Էլմիրա Արսենյանը, որը որպես մասնագետ, պրոդյուսեր եւ նաեւ երկրորդ մայր, իր ամբողջ գիտելիքներն ինձ է փոխանցել։ Որոշ ժամանակ անց Հանրայինում եղան փոփոխություններ եւ մենք էլ չաշխատեցինք իրար հետ, բայց հիմա այնպես է ստացվել, որ մենք նորից միասին ենք աշխատում, որի համար շատ ուրախ եմ։

Ո՞ր ծրագիրն է, որ մեծ պատասխանատվությամբ ես վարել։

Վարել եմ տարբեր ծրագրեր, բայց ամենապատասխանատուն «Եվրատեսիլն» է: Մենք մեր թիմով փորձում ենք էլ ավելի պատասխանատվությամբ շարունակել՝ անընդհատ փորձելով կատարելագործվել, մեր սխալները շտկել, նորամուծություններ անել։ Բայց այս ընթացքում ինչ ծրագիր ասես վարել եմ։ Մնացել էր խոհանոցը եւ հիմա այնպես է ստացվել, որ խոհանոցային հաղորդում էլ եմ վարելու։ Ինչ մեղքս թաքցնեմ, այդքան էլ չեմ փայլում խոհանոցում, բայց այն ինձ համար հետաքրքիր է։ Եթե մի բանում իմ անձնական  հետաքրքրությունը չունանամ՝ չեմ անի։ Նույն էլ դպրոցում է եղել, եթե առարկան ինչ հետաքրքիր չի եղել ես լավ չեմ սովորել։

Խոհանոցային ծրագրեր գրեթե յուրաքանչյուր հեռեւստատեսություն ունի։ Ինչո՞վ է ձերը տարբերվում մյուսներից։

«Հայաստանի համը» ծրագիրն իրականում ավելի խորը նպատակներ ունի։ Այն պարզապես տաղավարային խոհանոցային ծրագիր չէ։ Այն Հայաստանում էկոտուրիզմը զարգացնելու, ինչպես նաեւ ազգային արժեքները պահպանելու եւ նաեւ մեր տարածաշրջանի գեղատեսիլ վայրերին ծանոթացնելու միտում ունի։ Այսօր, ցավոք, շատ կերակրատեսակներ կան, որոնք պահպանվել են միայն գյուղերում։ Մենք գնում ենք հեռավոր գյուղեր, որտեղ պատրաստում ենք հայկական ավանդական ուտեստներ եւ ամենահետաքրքիրն այն է, որ մեզ այդ հարցում օգնում է ֆրանսիացի խոհարար Ռոման Բուվիեն։ Մեր ծրագրի հերոսները հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչներն են, քանի որ իրենք են հենց այդ արժեքների կրողները, որոնք այդ ամենը սիրով փոխանցում են նոր սերնդին։

Իսկ ինչպե՞ս ստացվեց Ռոմանի հետ ձեր համագործակցությունը։

Ռոմանի մասին իմ ընկերներից մեկն է պատմել։ Շատ հետաքրքիր եւ դրական մարդ, որը հետաքրքրված էր հայկական խոհանոցով։ Եվ բացի այդ նա մի քանի անգամ Հայաստան այցելել էր։ Կարող եմ ասել՝ Ռոմանն իմ բացահայտումն է։ Պրոֆեսիոնալ անձնավորություն, որը տեսնելով օրինակ դեղձ, արդեն գիտի, թե ինչ կարելի է դրանով պատրաստել։

Ինչպե՞ս են անցնում նկարահանումները։

Մեր նկարահանումները շատ հետքրքիր են անցնել եւ զավեշտալի։ Ռոմանի հետ հաստատ չէս հասցնի ձանձրանալ։ Վերջերս գնացել էինք Շաքեի ջրվեժ։ Աննակարագրելի վայր էր, երբ մենք տեսանք այդ ջրվեժը, պարզապես խենթացել էինք։ Եվ հենց այդ պահին մենք նկատեցիքն, որ Ռոմանը ինչ-որ բաներ է հավաքում։ Մոտեցանք իրեն տեսնենք մեծ խխունջներ էր հավաքում։ Հրացրեցինք՝ ինչու ես հավաքում դրանք, ասեց՝ «իսկ դուք գիտեք սրանցով ինչ համեղ կերակարատեսակ կարող եմ պատրաստել»։ Եվ նա մեզ ստիպեց խխունջներ հավաքել։ Եվ երբ գնացինք այն տունը, որտեղ պետք է հաղորդումը նկարեինք, նա որոշեց դրանցով ուտեստ պատրաստել։ Այդ տան տիկինը, երբ տեսավ ասում էր՝ «այն կողմ տարեք, ինչպես կարելի է սա ուտել։ Դրանք մենք կովերին ենք տալիս»։ Երբ նա պատրաստեց այն վերջում այնքան ախորժալի տեսք ուներ։ Ես եվ մի քանի հոգի փորձեցինք այն։ Իսկապես այն շատ համեղ էր։ Մի ագամ էլ նկարահանմանը, 3 ժամ ուտեստը պատրաստելուց հետո, միամիտ Ռոմանի ոտքը կպնում է կաթսային եւ այն շուռ է գալիս թոնրի մեջ։

Մեր ազգային խոհանոցից ո՞ր ուտեստն ես հավանել։

Նշեմ, որ մեր հայական խոհանոցը ոչնչով չի զիջում այլ խոհանոցների։ Այնքան բացահայտումներ եմ ինքս ինձ համար արել։ Իմ ամենասիրած հայական ուտեստը դդմով ապուրն է, որը շատ հետքրքիր թթվաշոտ համ ունի։

Գոհար, իսկ ո՞ր ծրագիրն ես ամենաշատը սիրել։

Ես միշտ սիրել եմ այդ ծրագրերն իրեն ընթացքում։ Ցանկացած նախագիծ ես միայն որպես հաղորդավար չեմ դիտում, այլ նաեւ որպես պրոդյուսեր, որոնք ունեն իրենց ֆիքսված ժամանակհատվածը։ Քանի որ այն սպառվում է մի օր եւ պետք չի ձանձրացնել հեռուստադիտողին։ Ես իմ աշխատանքը սիրով եմ կատարել, բայց գլուխս կորցրած միայն այդ ծրագրով չեմ ապրել։

Վարել ես շատ հետաքրքիր «Գտնված երազ» հաղորդումը։ Իսկ ո՞րն է քո գտնված երազը։

Իմ գտնված երազը հեռուստատեսությունում աշխատելն է, քանի որ այնպես է ստացվել, որ մանկուց իմ ամբողջ կյանքը կապվել է հեռուստատեսության հետ։ Այն կարծես երազի նման է եկել եւ շարունակում է մնալ։ Իսկ անձնականում գտնված երազը կլինի իմ ապագա ընտանիքը։

Իսկ ինչ-որ թեկնածու կա՞։

Չեմ սիրում խոսել անձնականիցս, բայց միայն կասեմ, որ իմ աչքերը փայլում են։

Մելինե Տոնոյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել