Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ժաննա Ֆրիսկեի հայրը Դմիտրի Շեպելեւին մեղադրել է երգչուհու իրերը գողանալու մեջ

15:10, 6 հոկտեմբերի

Հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեվի եւ նրա քաղաքացիական կնոջ՝ հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի միջեւ լարված հարաբերությունները շարունակում են տակնուվրա անել ռուսական մամուլը։ Երգչուհու հոր եւ Շեպելեւի միջեւ վերջերս ծագած սկանդալը շարունակում է նոր դրսեւորումներ ստանալ։ Հիշեցնենք, որ դերասանուհու հայրը՝ Վլադիմիր Բորիսովիչը սպառնացել է սպանել շոումենին։ 

Այժմ Վլադիմիր Բորիսովիչը շարունակում է լրագրողներին իր անկեղծ կարծիքը ներկայացնել իր չկայացած փեսայի մասին։ «ЭГ»-ին տված հարցազրույցում Ֆրիսկեի հայրը հայտնել է, որ շոումենը բոլորովին էլ այնպիսին չէ, ինչպիսին ներկայացնում է իրեն եւ նույնիսկ տհաճ բաներ է ասում իր գործընկեր եւ համահաղորդավար Յուրի Նիկոլաեւի հասցեին։
«Մենք անմիջապես հասկացանք, որ Շեպելեւը շատ նախանձ եւ քինախնդիր մարդ է։ Նա տաղանդավոր մարդկանց չի հանդուրժում։ Ժաննայի հաջողությունը նյարդայնացնում էր նրան, իսկ թե Դիման ինչպես էր խոսում գործընկերների մասին, զզվելի է նույնիսկ լսել։ Ես նրան հաճախ դիտողություններ եմ արել, որպեսզի մեր ներկայությամբ չվիրավորեր «Հանրապետության Հարստությունը» հաղորդումն իր հետ վարող Յուրի Նիկոլաեւին։ Ասում եմ. «Յուրի Ալեքսանդրովիչը քեզ հետ նույն հարթակում է հանդես գալիս, սովորեցնում է քեզ, իսկ դու անշնորհակալ ես նրա հանդեպ»։ Բայց Շեպելեւը միայն մի երգ գիտեր՝ ծերուկները գրավել են հեռուստատեսությունը, երիտասարդներին ճամփա չեն տալիս։ Կորպորատիվ հավաքույթներից վերադառնում էր խելագարված. իբր՝ իրեն վայել չէ նման հիմարների եւ թափթփուկների առաջ ելույթ ունենալ», – հայտարարել է Վլադիմիր Բորիսովիչը։


Ավելին,այն բանից հետո, երբ Շեպելեւի հարազատները եկել էին Ժաննայի տուն, այնտեղից կորել էր երգչուհու ադամանդյա կոմպլեկտը։

«Այժմ նա մեր Ժաննայի բնակարանում իր բազմաթիվ հարազատների համար հանրակացարան է սարքել։ Այնինչ՝ այնտեղ աղջկաս իրերն էին՝ այնպես, ինչպես իր կենդանության օրոք էր։ Ինչի՞ մասին եմ խոսում... Աղջկաս մահվանից հետո ինը օր էր անցել, ես, կինս ու ընկերուհիները որոշեցինք գնալ նրա տուն։ Ներս մտանք ու ապշեցինք. բնակարանից անհետացել էին նրա մուշտակն ու ադամանդյա կոմպլեկտը։ Ժաննային դա նվիրել էին իր 30-ամյակի առիթով։ Նա ինքն իր համար նման զարդեր չէր գնում, ավելի շատ բիժուտերիա էր սիրում։ Ադամանդը թանկ բան է, դրա համար էլ աղջիկս կոմպլեկտը բանկային արկղիկում էր պահում։ Բայց մահից կես տարի առաջ Շեպելեւը կնոջը ստիպել է զարդը տուն բերել։ Դրանից հետո ոչ ոք այդ զարդը չի տեսել...», – հայտնել է երգչուհու հայրը։

Այնուամենայնիվ, Վլադիմիր Բորիսովիչն ամեն ինչի պատրաստ է թոռան՝ Պլատոնի հետ հանդիպելու համար։
«Երբեք չէի մտածի, թե իմ ձեռքով կթաղեմ աղջկաս։ Ու առավել եւս, չէի ենթադրում, թե ինչ-որ մեկը կսկսի քննադատել մեզ։ Այժմ շատերն են հարձակվում Շեպելեւի վրա, իբր՝ այնքան լավ հայրիկ է, ինչի՞ եք հարձակվում վրան։ Նման մարդկանց կուզեմ սոսկ մի բան ասել. դուք ի՞նչ եք ճանաչում նրան։ Չէ՞ որ սկզբում ամեն գնով զսպում էի ինձ եւ ջանում էի Դիմայի հետ իմ հարաբերությունների մասին ընդհանրապես չխոսել։ Բայց երբ նա Պլատոնին խլեց մեզնից, էլ չէի կարող հանդուրժել։ Շեպելեւը գիտի, թե ինչ կապված ենք մեր թոռանը, դրա համար էլ ինչ ուզում, անում է։ Բայց նույնիսկ այս ամբողջ կեղտից հետո, երբ Ժաննայի մահվան քառասուն օրն էր լրացել, հիշում էինք նրան, կինս ասաց. «Վովա, եթե Դիման հենց հիմա հայտնվեր, ես կգրկեի նրան ու կմոռանայի ամեն վատը...»։ Դա ճիշտ է։ Մենք պատրաստ ենք նրան ներել հանուն մեր թոռան։ Հանուն մեր Պլատոնի», – ավելացրել է Վլադիմիր Բորիսովիչը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել