Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Մերկ Ռիհաննան Vanity Fair-ի ֆոտոսեսիայում

16:34, 6 հոկտեմբերի

Ռիհաննան Vanity Fair ամսագրի համար լուսանկարվել է ռետրո ոճում արված «անկեղծ» ֆոտոսեսիայում։ 27-ամյա հայտնի երգչուհին երկրպագուներին ներկայացել է կուբայուհու կերպարով։ Երգչուհին զարդարել է պարբերականի ինչպես շապիկը, այնպես էլ՝ էջերը։ 

Ռիհաննան ամբողջությամբ մերկացել է նկարահանման ընթացքում եւ հպարտացել կրծքերի արանքում իր դաջվածքով, որը երկրպագուները նախկինում չէին տեսել հագուստով ծածկված լինելու պատճառով։

Vanity Fair-ին տված հարցազրույցում Ռիհաննան հիշատակել է Քրիս Բրաունի հետ իր անցած հարաբերությունները եւ խոստովանել, որ նա իր միակ իսկական ընկերն է եղել, որին ինքը միշտ հոգ կտանի։ Ռիհաննան նշել է, որ չնայած այն բանին, որ պապարացիներն իրենց բաժանումից հետո մի քանի անգամ նրանց լուսանկարել են միասին, իրենք այլեւս չեն հանդիպում։

«Ես միշտ ջանում եմ մարդկանց մեջ որեւէ լավ բան տեսնել։ Ես միշտ ավելի լավի հույս ունեմ, բայց ներկայումս տղամարդիկ, ցավոք սրտի, հաճախ վախենում են տղամարդ լինել։ Ինչ վերաբերում է Քրիսին, ես պաշտպանում էի նրան, որովհետեւ զգում էի, որ մարդիկ նրան չեն հասկանում։ Նույնիսկ մեր բաժանումից հետո», – նշել է Ռիհաննան։

Հիշեցնենք, որ 2009-ին Քրիս Բրաունը հարձակվել էր Ռիհաննայի վրա՝ նրան ծեծելով մեքենայում։ Հետո Քրիս Բրաունը ինքնակամ ներկայացել էր ոստիկանական բաժանմունք, որտեղ էլ ձերբակալվել էր։ Դատարանը Քրիս Բրաունին դատապարտել էր հինգ տարվա պայմանական ազատազրկման։ Բացի այդ, Բրաունին արգելվել էր ընկերուհուն 50 մետրից ավելի մոտենալ։


2010-ի դեկտեմբերին Քրիս Բրաունը ընտանեկան բռնության հակում ունեցող տղամարդկանց համար նախատեսված վերականգնողական թերապիա էր անցել։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել