Ռիհաննան Vanity Fair ամսագրի համար լուսանկարվել է ռետրո ոճում արված «անկեղծ» ֆոտոսեսիայում։ 27-ամյա հայտնի երգչուհին երկրպագուներին ներկայացել է կուբայուհու կերպարով։ Երգչուհին զարդարել է պարբերականի ինչպես շապիկը, այնպես էլ՝ էջերը։
Ռիհաննան ամբողջությամբ մերկացել է նկարահանման ընթացքում եւ հպարտացել կրծքերի արանքում իր դաջվածքով, որը երկրպագուները նախկինում չէին տեսել հագուստով ծածկված լինելու պատճառով։
Vanity Fair-ին տված հարցազրույցում Ռիհաննան հիշատակել է Քրիս Բրաունի հետ իր անցած հարաբերությունները եւ խոստովանել, որ նա իր միակ իսկական ընկերն է եղել, որին ինքը միշտ հոգ կտանի։ Ռիհաննան նշել է, որ չնայած այն բանին, որ պապարացիներն իրենց բաժանումից հետո մի քանի անգամ նրանց լուսանկարել են միասին, իրենք այլեւս չեն հանդիպում։
«Ես միշտ ջանում եմ մարդկանց մեջ որեւէ լավ բան տեսնել։ Ես միշտ ավելի լավի հույս ունեմ, բայց ներկայումս տղամարդիկ, ցավոք սրտի, հաճախ վախենում են տղամարդ լինել։ Ինչ վերաբերում է Քրիսին, ես պաշտպանում էի նրան, որովհետեւ զգում էի, որ մարդիկ նրան չեն հասկանում։ Նույնիսկ մեր բաժանումից հետո», – նշել է Ռիհաննան։
Հիշեցնենք, որ 2009-ին Քրիս Բրաունը հարձակվել էր Ռիհաննայի վրա՝ նրան ծեծելով մեքենայում։ Հետո Քրիս Բրաունը ինքնակամ ներկայացել էր ոստիկանական բաժանմունք, որտեղ էլ ձերբակալվել էր։ Դատարանը Քրիս Բրաունին դատապարտել էր հինգ տարվա պայմանական ազատազրկման։ Բացի այդ, Բրաունին արգելվել էր ընկերուհուն 50 մետրից ավելի մոտենալ։
2010-ի դեկտեմբերին Քրիս Բրաունը ընտանեկան բռնության հակում ունեցող տղամարդկանց համար նախատեսված վերականգնողական թերապիա էր անցել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին