Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

10 հայ աստղեր, որոնք հաճախ են դիմում ոճային փոփոխությունների

17:17, 7 հոկտեմբերի

Շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար չգրված օրենք է լինել տարբեր և հետաքրքիր, որպեսզի հեռուստադիտողը չհասցնի ձանձրանալ և ավելի հետաաքրքրությամբ հետևի վերջիններիս գործունեությանը:

Հատկապես Հայաստանում շատ հայտնիներ համարձակություն չեն ունենում դիմելու այդ փոփոխություններին` խուսափելով հասարակության կարծիքից: Բայց կան այնպիսիք էլ, որոնք հավատարիմ մնալով իրենց մասնագիտական պահանջներին, տարիների ընթացքում դիմել կամ շարունակում են դիմել ոճային տարբեր փոփոխությունների: Նրանք հաճախ քննադատվում են, բայց և շարունակում են մնալ հետաքրքիր ոլորտի սիրահարների համար:

Ներկայացնում ենք այն տասը հայ աստղերին, ում հաճախ կարելի է տեսնել տարբեր կերպարներով:

Անդրե

 

Անդրեն սկանդալային է համարվել իր կարիերայի հենց սկզբից: Նա աչքի է ընկել ոչ միայն իր երկար մազերով, այլև համարձակ հագուստով` նեղ տաբատներ, պատռված ջինսեր և այլն: Այսօր կարծես թե երգիչը նախընտրում է կարճ սանրվածքը, սակայն փոխարենը մեր շոու-բիզնեսում արդեն կարելի է տեսնել երկար վարսերով արական սեռի այլ ներկայացուցիչների: Կարծես թե` նման կերպարը տարիների ընթացքում արդեն սովորական է դարձել հայ հեռուստադիտողի համար:

Էմմի

 

Էմմին երբեք չի վախեցել ոճային փոփոխություններից` թե՛ երգարվեստում, թե՛ արտաքինում: Երգչուհին եղել է և՛ սևահեր, և՛ շագանակահեր, և՛ շիկահեր: Իսկ «X Factor»-ի ժյուրիի կազմում` փորձարկումների հանդեպ նրա երևակայությունն անսպառ էր:

Արմինկա

 

Այս երգչուհին երգարվեստ մուտք գործեց վառ սևահերի կերպարով: Տարիների ընթացքում Արմինկան բազմիցս ճանաչվել է հայկական շոու-բիզնեսի ամենաոճային ներկայացուցիչներից մեկը: Իր ոճային լինելն ավելի ընդգծելու համար երգչուհին վառ սևահերից վերածվեց ոչ պակաս հմայիչ շիկահերի: Այսօր էլ նա, պարբերաբեր, երանգափոխում է վարսերը:

Ջուս

Ջուսի մազերը ենթարկվել են ամենաէքստրիմալ երանգային փոփոխություններին: Նրան տեսել ենք թե՛ մուգ, թե՛ շեկ, թե՛ նարնջագույն և, նույնիսկ, վարդագույն վարսերով: Էպոտաժային երգչուհին, կարծես թե, չի շտապում կանգ առնել այս ամենով…

Շպռոտ

 

Շպռոտը կամ Անի Թովմասյանը ժամանակին հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ ներկայացուցիչներից էր համարվում: Նա հանրության առջև ներկայանում էր թե՛ համարձակ հագուստով, թե՛ ոչ պակաս քննարկվող վարսերով: Նրա վարսերն ունեցել են տարբեր ձևեր և երանգներ: Դատելով երգչուհու վերջին շրջանի լուսանկարներից` կարծես թե, այսօր նա սևահերի կերպարում է:

Աննա Գրիգորյան

Հաղորդավարուհի, մոդել, այժմ նաև դերասանուհի Աննա Գրիգորյանը հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ դեմքերից է: Նա աչքի է ընկնում ոչ միայն իր հմայքով, այլև համարձակ սանրվածքներով: Սկզբում Աննան սևահերից կտրուկ վերածվեց շիկահերի, այնուհետև կրկին դարձավ սևահեր և ձեռք բերեց շատ կարճ սանրվածք: Իսկ հետո վարսերը կրկին դարձրեց շեկ: Կարծում ենք` կհամաձայնեք, որ ինքնատիպ հաղորդավարուհին օրիգինալ տեսք ունի ցանկացած սանրվածքով:

Դիանա Մալենկո

Հայկական հեռուստաեթերի ամենանուրբ հաղորդավարուհիներից մեկը` Դիանա Մալենկոն, չնայած իր մեղմ կերպարին` սիրում է դիմել ամենահամարձակ ոճային փոփոխությունների: Դիանային արդեն հասցրել ենք տեսնել և՛ շատ կարճ, և՛ շեկ, և՛ նարնջագույն, և՛ սև վարսերով: Նա ևս այն հազվադեպ դեմքերից է, ում սազում է ցանկացած փոփոխություն:  

Իվետա Մուկուչյան

 

«Եվրատեսիլ 2016»-ի ամենաքննարկվող թեկնածուն, ընդհանրապես, աչքի է ընկնում իր արտաքինով` գեղեցիկ կազմվածք, բարձր հասակ, ընդգծված դիմագծեր: Իվետան սիրում է շեշտել իր արտաքին առավելությունները ոճային ամենատարբեր փոփոխություններով` սկսած դիմահարդարումից և հագուստից, վերջացրած սանրվածքով:

Շուշաննա Թովմասյան

 

Շուշաննա Թովմասյանին ճանաչեցինք «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից, որտեղ դերասանուհին ներկայանում էր չափից դուրս զուսպ և համեստ կերպարով: Չնայած իրական կյանքում էլ Շուշաննան այդքան էլ չի տարբերվում իր հերոսուհուց` սակայն մի բան հստակ է` նա ավելի համարձակորեն է դիմում ոճային փոփոխությունների և, պարբերաբար, ներկայանում է վարսերի նոր երանգով: Իսկ բոլորովին վերջերս դերասանուհին երկրպագուներին զարմացրեց իր կարճ սանրվածքով:

Մարինա Գրեգ

 

Մարինա Գրեգը ևս այն հաղորդավարուհիներից է, որը միշտ հանդես է գալիս միմյանցից տարբեր, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր կերպարներով: Երբեմն հեռուստադիտողը, նույնիսկ, չի հասցնում համակերպվել Մարինայի նոր կերպարին, երբ հաջորդ եթերին հաղորդավարուհին կարող է ներկայանալ բոլորովի այլ կերպարով:

 

Սյունե Առաքելյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել