Սկրաբ ընտրելիս՝ ուշադրություն դարձրեք դրա բաղադրությանը
Պիլինգն անհրաժեշտ կոսմետիկ բուժակարգ է ամբողջ մարմնի համար: Այն թույլ է տալիս հեռացնել մաշկի մահացած բջիջները, մաշկը դարձնելով փայլուն ու հարթ: Շատ կանայք հիշում են այն մասին, որ պիլինգն անհրաժեշտ է դեմքին, բայց մոռանում են մարմնի մասին: Այդուհանդերձ, ինքդ քեզ տոնուսի մեջ պահելու ու երիտասարդ մնալու համար անհրաժեշտ է ամբողջ մարմինը սկրաբով մաքրել:
Ինչպիսի թեփահանող միջոցներ կան։
- Սկրաբի էֆեկտով օճառ
- Ցնցուղի համար գել՝ սկրաբային մասնիկներով
- Հատուկ սկրաբ
- Մարմնի համար հատուկ սպունգ
Սկրաբ ընտրելիս ուշադրություն դարձրեք դրա բաղադրությանը: Աղն ու շաքարը իդեալական բաղկացուցիչներ են: Նաեւ ուշադրություն դարձրեք սկրաբային մասնիկների ձեւին: Ավելի լավ է, եթե դրանք կլոր լինեն, սուր ծայրերը կարող են վնասել մաշկը: Սկրաբը պետք է օգտագործել շաբաթական 1-2 անգամ, ըստ մաշկի տեսակի: ճարպոտ մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում ավելի հաճախ անել դա, քան նրանց, ում մաշկը չոր է: Հիշեք, որ ամեն ինչ լավ է չափի մեջ՝ սկրաբի չափից հաճախ գործածումը մարմնին օգտակար չի լինի՝ մաշկը կչորանա:
Ինչպես է պետք թեփահանել մաշկը
Լոգանք ընդունելուց առաջ մարմինը տրորեք թեփահանող էֆեկտով ձեռնոցով: Դա կուժեղացնի արյան շրջանառությունը ու լիմֆոդրենաժը, ինչն էլ իր հերթին թույլ կտա երկարացնել մաշկի երիտասարդությունը: Սկսեք ոտնաթաթերից ու աստիճանաբար վերեւ բարձրացեք: Ձեռնոցը չպետք է չափից կոշտ լինի, հակառակ դեպքում մաշկը լրջորեն վնասելու վտանգը մեծ կլինի: Ընտրեք սինթեթիկ տարբերակներ՝ չափավոր կոշտությամբ կամ էլ բնական:
Ցնցուղ ընդունելիս ընտրիր քեզ դուր եկող միջոցներից մեկը: Եթե քեզ համար կարեւոր է արեւայրուքը պահպանելը կամ եթե մարմնի վրա վերքեր ու կտրվածքներ կան՝ պիլինգը հակացուցված է:
Սկրաբը կարելի է օգտագործել սպունգով՝ էֆեկտն ուժեղացնելու համար: Սկսեք կրունկներից ու բարձրացեք վեր՝ այնպես ինչպես չոր թեփահանման ժամանակ: Զգույշ եղեք կրծքի ու բիկինիի մասերում:
Մեջքը մաքրելու համար օգտագործեք խոզանակ կամ բռնիչ ունեցող սպունգ
Լոգանքից հետո խոնավացնող քսուք օգտագործեք: Վերականգնված բջիջներով մաշկը ինտենսիվ խնամքի կարիք ունի:
Աղբյուր՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին17:12, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին17:05, 22 ապրիլի
ԴԴՏ-ի համերգը Երևանում՝ եվրոպական մակարդակի շոու16:25, 22 ապրիլի
Նյու Յորքի հայտնի Թայմս Սքվերում գրեթե 20 մ երկարությամբ հսկայական հոթ-դոգ կհայտնվի15:58, 22 ապրիլի
«Լադանիվա»-ից Ժակլինն ու Լուին Հայաստանում են. երգչուհու ծննդյան տարեդարձը, նրա կերպարով տիկնիկն ու ի՞նչ է լինելու «Եվրատեսիլի» բեմում15:33, 22 ապրիլի
Pagani հիպերքարը շրջում է Դուբայի հեղեղված փողոցներով