Դժվար է հավատալ, բայց դա ճիշտ է. ամերիկյան հանրահայտ կատակերգու եւ հեռուստավարող Քոնան Օ’Բրայենը ժամանել է Հայաստան՝ նկարահանելու իր շոուն, որը եթերում կցուցադրվի նոյեմբերի 10-ին:
Երեկ ուշ երեկոյան Facebook-ը պարզապես «պայթեց» այդ նորությունից. կատակերգուն հրապարակել էր մի լուսանկար, որում ինքը եւ իր օգնական Սոնա Մովսեսյանը Գառնիի մոտ են լուսանկարված:
«Իմ օգնական Սոնային Հայաստան եմ բերել: Պետք է կամ Հայաստան բերեի, կամ էլ աշխատավարձը բարձրացնեի»,- լուսանկարի տակ գրել է Քոնանը:
Մենք որոշեցինք ճշտել մանրամասները ու պարզվեց, որ սա ոչ միայն Քոնանի, այլեւ նրա օգնականի առաջին այցելությունն է Հայաստան (Ի դեպ, Քոնանն իր շոուի դրվագներից մեկն արդեն նկարահանել էր ԱՄՆ-ից դուրս, կատակերգուն առաջին ամերիկացին է, ով իր շոուն Կուբայում է նկարահանել)
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր բոսի պարտականությունն է իր օգնականին տանել նրա հայրենիք: Դրա համար էլ, երբ իմ հաջորդ օգնականին ընտրեմ, նախ կհամոզվեմ, որ նա Տոսկանայի հինգաստղանի հյուրանոցից է»,- կատակել է Քոնանը:
Հայտնի է նաեւ, որ Քոնանը Հայաստան է ժամանել կիրակի:
Իսկ Սոնան իր միկրոբլոգում գրել է հետեւյալը:
«Ես ու իմ բոսը իսկապես սյուրռեալիստական շաբաթ անցկացրեցինք Հայաստանում: Անհամբեր սպասում եմ, թե երբ եք տեսնելու մեր արկածները»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար