Աշխարհը ցնցված էր
NEWS.am STYLE-ը, շարունակելով ներկայացնել արտասահմանում գտնվող ճանաչված հայերի հետ հարցազրույցների շարքն, այս անգամ բացառիկ զրույց է ունեցել Վարդ Մարգարյանի հետ: Մանրամասները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
-Վարդ, երբվանի՞ց եք զգացել պարարվեստի հանդեպ ձեր սերը:
-Իմ մայրիկի շնորհիվ է, որ ես փոքրուց զբաղվել եմ պարով: Երբ հինգ տարեկան էի, մայրիկս ինձ հայկական ժողովրդական պարերի ստուդիա տարավ Էջմիածնում, որտեղ ես ծնվել եմ: Մեկ տարի այնտեղ պարելուց հետո սկսեցի ձանձրանալ, քանի որ ուսուցչուհիս ասում էր, թե ամեն ամիս պետք է համերգներով հանդես գանք, բայց երբեք այդ համերգները չէին կայանում, իսկ ես շատ էի սիրում բեմը: Այսպիսով, մայրիկիս խնդրեցի, որ ինձ այլ պարի ստուդիա տանի: Այդ տարիներին զուգապարը շատ մեծ տարածում ուներ Հայաստանում, հատկապես Էջմիածնի «Զվարթնոց» ստուդիայում, որտեղ էլ սկսեցի հաճախել պարի: Այդտեղից է սկսվել իմ պարային կարիերան:
-Ընտանիքում կա՞ որեւէ մեկը, ումից ժառանգել եք պարելու շնորհքը:
-Ոչ-ոք չէր պարում մեր ընտանիքում, ումից կարող էի այս տաղանդը ժառանգած լինել: Արվեստի հանդեպ սերս ժառանգել եմ պապիկիցս, որը մահացել է, երբ հայրս դեռ 8 տարեկան էր: Նա դուդուկ էր նվագում: Ինձ հայրս հենց նրա պատվին է անվանել Վարդ: Ճիշտ է` երբեք չեմ տեսել պապիս, բայց շատ եմ հարգում նրան եւ պատվով եմ կրում նրա անունը:
-Իսկ ինչպե՞ս ծանոթացաք Տաո Պորչոն-Լինչի հետ, որի հետ էլ մասնակցեցիք
-Նրան ճանաչում եմ արդեն յոթ տարի: Երբ առաջին անգամ նրան տեսա Նյու Յորքի Fred Astaire Hartsdale Dance Studio-ում, միանգամից տպավորվեցի: Նա բացեց դուռն ու ինձ մոտ ցատկեց այնպիսի դրական էներգիայով եւ լայն ժպիտով, որ ես հասկացա, որ դեռ երկար ճանապարհ եմ անցնելու այդ տիկնոջ հետ:
-Ինչպե՞ս որոշեցիք միասին մասնակցել մրցույթին:
-NBC հեռուստաալիքից հատուկ հրավեր ստացանք ելույթով հանդես գալ շոուի ընթացքում: Տաոն ինձ զանգահարեց եւ հարցրեց` արդյոք կարո՞ղ եմ պարել իր հետ: Ես համաձայնեցի, մտածեցի բեմադրություն եւ մեկնեցի Նյու Յորք: Զարմանալի էր, թե ինչպիսի արագությամբ այդ 97-ամյա կինը սովորեց իմ բեմադրած պարը:
-Ի՞նչ տվեց Ձեզ մրցույթին մասնակցությունը:
-Դա ինձ համար հիանալի փորձ էր, իսկ ամենից ուրախացնողն այն է, որ մարդիկ խոսում են, թե որքան ուշադիր եւ մեղմ էի ես նրա հանդեպ: Բոլորն ինձ շնորհակալություն էին հայտնում…
-Վարդ, ժյուրիի բոլոր անդամները ձեզ ասացին «այո»: Ձեզ համար նրանցից ո՞ւմ կարծիքն էր առավել կարեւոր:
-Անկեղծ ասած` նրանց բոլորի կողմից գնահատված լինելն էլ կարեւոր է:
-Իսկ ներկա դրությամբ որտե՞ղ եք գտնվում եւ ի՞նչ նոր նախագծերի վրա եք աշխատում:
-Հիմա բնակվում եմ Կալիֆորնիայում` Պարլես Վերդեսում: Աշխատում եմ Fred Astaire Redondo Beach ընկերությունում: Պրոֆեսիոնալ պարով եմ զբաղվում եւ սովորեցնում եմ երեխաներին: Հաճախ որպես ժյուրիի անդամ` մասնակցում եմ միջազգային մրցույթների: Տասն անգամ Fred Astaire-ի ազգային եւ համաշխարհային չեմպիոն եմ ճանաչվել, բազմիցս հաղթել եմ DanceSport-ի մրցաշարերում (զուգընկերուհին Կատարինա Անգելոն էր):
-Իսկ հայկական պարարվեստին հետեւո՞ւմ եք: Ունե՞ք ֆավորիտներ:
-Այո, մշտապես հետեւում եմ հայկական պարային աշխարհի զարգացումներին: Նախապատվություն չեմ տալիս որեւէ համույթի կամ պարողի, բոլորին էլ բարձր եմ գնահատում, որոնք փորձում են Հայաստանի անունը բարձր պահել աշխարհում:
Ընկերոջս` բալետի առաջաըար պարող Էդուարդ Սարգսյանի հետ, հենց նման լավ նախագծի վրա ենք աշխատում: Ցանկանում ենք պարային ստուդիա հիմնել Լոս Անջելեսում, որտեղ պատրաս ենք պրոֆեսիոնալ պարային դասեր տալ ոլորտի հայ եւ արտասահմանցի սիրահարներին: Կսովորեցնենք հայկական պարեր, հիփ-հոփ, զուգապար, լատինական պարեր: Ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են աջակցել մեզ` նախագծի իրականավման հարցում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»