Գաղտնիք չէ, որ Կենդանակերպի նշանը նշանակալի ազդեցություն է թողնում մարդու բնավորության եւ ճակատագրի վրա: Հետաքրքիր է, իսկ գոյություն ունե՞ն Կենդանակերպի իրոք երջանիկ նշաններ եւ ինչո՞ւմ է արտահայտվում նրանց երջանկությունը:
Մի շարք վիճակագրական հետազոտություններ կատարելով` գիտնականներն առանձնացրել են երեք նշան, որոնք իրենց աստղի տակ ծնվածներին երջանկություն եւ ներդաշնակություն են բերում:
1. Երկվորյակներ
Հենց այնպես չէ, որ Կենդանակերպի նշանների մեջ առաջին տեղը բաժին է հասել Երկվորյակին: Հարցն այն է, որ այդ մարդիկ իրենց մեջ համադրում են Առյուծի նրբաճաշակությունը, իշխող լինելն ու կենսասիրությունը եւ Ջրհոսի անհոգությունն ու շփվող բնավորությունը: Երկվորյակ նշանի տակ ծնվածներն ունեն այն կարեւոր հատկանիշը, որ մյուսները չունեն. նրանք բացարձակապես ազատ են: Այս մարդկանց մեջ համադրվում է բարդույթներից եւ նախապաշարմունքներից, արտաքին ազդեցությունից ու սեփական սովորույթներից ազատությունը: Միաժամանակ, ինչպես վկայում է հարցումը, Երկվորյակներն այն մարդիկ են, որոնք իրենց կյանքում համտեսել են տառացիորեն բոլոր հաճույքները եւ իրենց համար ընտրել են սոսկ այն, ինչն իրենց երկնային ուրախություն է բերում: Վիճակագրության համաձայն, Երկվորյակների ավելի քան 90 տոկոսն իրեն բացարձակապես երջանիկ մարդ է համարում եւ պատրաստ է այդ երջանկությունը նվիրել նաեւ մյուսներին:
2. Առյուծ
Ոչ մեկը չի զարմանա՝ Առյուծի նշանի ներկայացուցիչներին տեսնելով աշխարհի ամենաերջանիկ մարդկանց ցուցակում: Եվ դա իրոք այդպես է. չէ՞ որ գործունյա անհատականություններին հաջողվում է այն ամենը, ինչ ձեռնարկում են: Նրանք ինքնավստահ են, ինքնաբավ եւ ազնվական, լայն հայացքներ ունեն, դրա համար էլ Առյուծների շուրջը միշտ շատ մարդ է պտտվում, որոնց հաշվին կարելի է ինքնաիրացվել եւ որոնց կարելի է ղեկավարել, այսինքն` կյանքից հաճույք ստանալ: Ամեն ինչից բացի, Առյուծն իսկական գեղագետ եւ համադամասեր է, ուղղակի պաշտում է նրբաճաշակ, թանկ եւ որակյալ ամեն ինչ, դրա համար էլ կյանքում միշտ ձգտում է լավագույնին, ինչին սովորաբար հասնում է: Հիացական հայացքները եւ գովասանքը այդ մարդկանց դարձնում են աշխարհում ամենաերջանիկներից:
3. Ջրհոս
Այս նշանը տվյալ ցուցակում բոլորովին պատահաբար չի հայտնվել: Հարցն այն է, որ Ջրհոսի նշանի տակ ծնված մարդիկ անհոգ են վերաբերվում կյանքին, չեն մտահոգվում առկա խնդիրներով եւ անընդհատ ձգտում են հաճույքների: Այս անհատները կապված չեն որոշակի մի տեղի եւ չեն տխրում սիրելի մարդու բացակայությունից. չէ՞ որ նրանք միշտ շատ ընկերներ ունեն, դրա համար էլ նրանց սիրտ-անոթային եւ նյարդային համակարգերն անհամեմատ ավելի ամուր են, քան Կենդանակերպի ցանկացած այլ նշանի մոտ: Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, որ Ջրհոսները բազմակողմանիորեն զարգացած են եւ շատ շփվող, դրա համար էլ միշտ պահանջված են եւ երբեք մենակ չեն մնում: Այդ ամենը Ջրհոսի նշանի տակ ծնվածներին դարձնում է ամենաերջանիկ մարդկանցից մեկը:
Աղբյուրը` Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը