Հարվարդի համալսարանի գիտնականները մի շարք վիճակագրական հետազոտություններ են անցկացրել, որպեսզի բացահայտեն Կենդանակերպի երեք ամենադժբախտ նշաններին: Եվ այսպես ովքե՞ր են նրանք եւ ինչո՞ւ են դժբախտ:
Կույսեր
Կենդանակերպի բավականին լարված ու կենտրոնացած նշան, որին բոլորովին չէր խանգարի գոնե մի քիչ լիցքաթափվել, մի կողմ դնել ավելորդ բարկությունն ու պատասխանատվության այն բեռը, որը հենց իրենք են ստանձնում: Եթե իրենց ծանր բնավորությունը չլիներ՝ Կույսերը կարող էին բավականին երջանիկ մարդիկ լինել, սակայն նրանք հոժարակամ են ընտրում զոհի ու նահատակի դերը, իսկ հետո էլ այդ խաչը կրում ամբողջ կյանքում: Հանուն արդարության պետք է նշել, որ հաջողությունը հազվադեպ է ժպտում Կույս նշանի ներկայացուցիչներին ու դրա համար էլ այն ամենը, ինչն այդ մարդիկ ստանում են կյանքից, նրանց ծանր ու լարված աշխատանքի արդյունքն է:
Խեցգետին
Խեցգետին նշանի տակ ծնվածները նույնպես իրենց հազվադեպ են երջանիկ անվանում: Իրոք, այդ մարդիկ բավականին շատ հոգեբանական խնդիրներ ունեն, որոնք կապակցված են նրանց գերկասկածամտության հետ: Խեցգետինը հաճախ է կասկածում ինքն իրեն, իր ուժերին, հնարավորություններին ու նույնիսկ սեփական արտաքինին: Բացի դրանից, մարդիկ, որոնք այդ նշանի տակ են ծնվել, հեշտությամբ են տրվում վնասակար սովորությունների գայթակղությանը, որոնցից ազատվելը չափազանց դժվար է: Նրանց մեղմ բնավորությունը թույլ չի տալիս, որ նրանք կառավարեն մարդկանց, հաճախ հայտնվում են ենթակաների դերում, ինչն անկասկած ազդում է նրանց ինքնասիրության վրա՝ նրանց դարձնելով խորապես դժբախտ մարդիկ: Ու նույնիսկ ընտանեկան կյանքում նրանք գրեթե միշտ երկրորդ դերում են, ինչը բնականաբար ուրախություն չի հավելում նրանց կյանքին:
Ձկներ
Ավելի քան 10000 մարդկանց շրջանում արված հարցումների համաձայն՝ իրենց ամենից հազվադեպ երջանիկ են համարում հենց Ձկները: Մեծամասամբ նրանք ինտրովերտ են, հետեւաբար խորասուզված են իրենց ներաշխահում: Նրանց ինքնավերլուծությունը հաճախ է ինքնաքննադատության ու ինքնախարազանման պատճառ դառնում: Այս հարցում մեծ ազդեցություն ունի անվստահությունը: Ձկները զգում են հարազատ մարդու կարիք, որը կուրախացներ ու մշտապես կուղղորդեր նրանց, կհուշեր ու կօգներ: Եթե նման մարդ կա, ապա Ձկները կարող են դժբախտ մարդկանցից վերածվել բախտավորների: Բայց նրանց հազվադեպ է հաջողվում գտնել հոգեհարազատ մարդու, հետեւաբար Ձկները մշտապես դատապարտված են մենության:
Աղբյուր՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:37, 29 մարտի
TLC ռեալիթի շոուի սիամական երկվորյակներ Էբբին և Բրիտանի Հենսելները ամուսնացել են15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան