Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Երեք իր, որոնք պետք է հեռացնել տնից

22:06, 26 նոյեմբերի

Առողջ, երջանիկ ու եռանդուն լինելու համար նախեւառաջ պետք է ձեր տունն ազատեք բացասական էներգիայից: Սեփական տանը մաքրություն անելիս՝ կարեւոր է ազատվել երեք իրերից՝ կոտրված ու ճաքած սպասքից, հին իրերից ու արհեստական ծաղիկներից: 

Ճաքած սպասք

Գրեթե բոլորի տանը ճաքած ափսե կամ բաժակ կա, որն ըստ էության դեռ կարող է լիարժեք ծառայել ըստ նշանակության: Ընդ որում, նման թերություններով սպասքը հաճախ չեն նետում, քանի որ կամ ափսոսում են, կամ էլ սովորել են դրան: Մինչդեռ ըստ չինական ֆեն շույ փիլիսոփայության՝ հենց ճաքերում է կուտակվում բացասական էներգիան, որը անկասկած կանդրադառնա ձեր հետագա կյանքի վրա: Նման սպասքից պետք է հնարավորինս արագ ազատվել, որպեսզի ինքներդ ձեզ վտանգի չենթարկեք: Հիշեք, սպասքը հարստության ու բարեկեցության խորհրդանիշն է, հետեւաբար դրա վրայի ճաքերը նշանակում են ճաքեր նաեւ դրա տիրոջ ճակատագրում: Տանը պահեք միայն գեղեցիկ, անվնաս սպասք, որը ձեր բնակարանը կլցնի ուրախությամբ եւ դրական էներգիայով:

Հին կոշիկ ու հագուստ

Ցանկացած տանը պարտադիր կա մի զույգ հնամաշ կոշիկ, սվիտեր, առանց կոճակների վերնաշապիկ, կամ էլ հին, մաշված վերարկու: Շատերն են ուզում պահել նման իրեր՝ մտովի արդարացնելով իրենց, իբրեւ ապագայում կհագնեն այս կամ այն հին շորը: Բայց որպես կանոն հին իրը այդպես էլ մնում ու փոշոտվում է դարակներում, տնով մեկ տարածելով բացասական աուրա, որը խանգարում է գտնել կյանքի նպատակ, մարդուն դրդում ապատիայի ու անգործության: Նման իրադրության հետ հաշտվել չի կարելի ու դրա համար էլ հին կոշիկն ու իրերը պետք է անհապաղ հեռացնել տանից: Ըստ ֆեն շույի՝ միանգամայն հնարավոր է, որ այն աղջիկը, որը կորոշի իր սեփական զգեստապահարանը դասավորել, մոտակա ապագայում կհանդիպի իր ընտրյալին ու կամուսնանա նրա հետ, կամ էլ մարդը, որը դեն կնետի իր հին իրերը, հենց հաջորդ օրը հեռանկարային աշխատանք կգտնի: Ինքներդ փորձեք, եւ դուք նույնպես կնկատեք դրական փոփոխություններ:

Արհեստական ծաղիկներ

Երբեմն տանը կարելի է նկատել արհեստական ծաղկեփնջեր, որոնցով մարդիկ սիրում են զարդարել իրենց տները: Ընդ որում, քչերն են հիշում, որ ֆեն շույ արեւելյան փիլիսոփայությունը կտրականապես արգելում է տանը նման ծաղիկներ պահել: Դրանք մագնիսի նման ձգում են բացասական էներգիան: Իզուր չէ, որ ժողովրդի մեջ ասում են՝ բնական ծաղիկները, բնական ու կենդանի մարդկանց համար են, իսկ արհեստականները՝ մահացածների: Արհեստական ծաղիկները նույնպես մահացած են, ու դրա համար էլ տանը նման խորհրդանիշ պահելը լուրջ վտանգ է ներկայացնում բոլոր անդամների համար: Ի դեպ, նույնիսկ ալոեի կենդանի ծաղիկը տնով մեկ բացասական էներգիա է տարածում: Այն չարժե պահել հյուրասենյակում, ննջարանում կամ էլ խոհանոցում։ Ավելի լավ է ալոեն պատշգամբ տանեք:

Նյութը՝ Klubber-ի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել