Համարվում է, որ ինքնաբավ ու հաջողակ կանանց ավելի թույլ տղամարդիկ կամ ալֆոնսներ են պետք, որպեսզի հարաբերություններում իշխանության համար պայքար չլինի:
Հավանաբար յուրաքանչյուր կին պետք է անի իր սեփական ընտրությունը, այնուամենայնիվ ցանկացած կին, որքան էլ որ նա շրջապատին ուժեղ ու համարձակ չթվա, ուզում է, որ իր կողքին հուսալի առնական ուս լինի, տղամարդ որով նա անկեղծորեն կհիանա: Այնպես որ տղամարդու նկատմամբ պահանջների նշաձողը չարժե իջեցնել, իսկ ահա վարքագծային ճկունություն անհրաժեշտ է: Պետք է հասկանալ, որ երկաթե լեդիները տանը պետք է տնային կատուների վերածվեն: Տղամարդկանց հետ հարաբերություններում մտավոր պահանջները փոխարինեք իմաստունությունով, խելքը՝ ինտուիցիայով, իսկ կոպտությունը՝ մեղմությամբ ու քնքշանքով: Օգտագործելով ձեր խելքն ու հմայքը՝ սովորեք լինել կին, որը կլինի եւ մայր, եւ ընկեր, եւ սիրուհի: Հենց նման կանայք են դուր գալիս ուժեղ տղամարդկանց: Եվ միայն խելացի կանայք են ունակ իրենց մեջ համատեղել անհամատեղելին:
Նաեւ հիշեք, կանացի նախաձեռնությունը սպանում է հարաբերությունները, դրա առկայությունը բնորոշ է ուժեղ կանանց, որոնք ճիշտ կանեին եթե այդ նախաձեռնությունը տղամարդուն թողնեին: Թող նրա մոտ տպավորություն ստեղծվի, որ նա է առաջատարը, որ նա է գլխավորը: Իմաստուն կինը կկարողանա ակնարկներով իր սիրելիին առաջնորդել դեպի ցանկալի որոշում:
Հրաժարվեք որեւէ բան ապացուցելու, համոզելու եւ արդարանալու ցանկությունից: Մոռացեք վերջնագրերի, սպառնալիքների, հարձակումների եւ ագրեսիվության ցանկացած դրսեւորման մասին՝ դրանք բոլորը տղամարդկային վարքագծի նշաններ են: Վիրավորանքը, արցունքները, տխրությունը, արհամարհանքը շատ ավելի արդյունավետ են տղամարդկանց հետ շփումներում: Երբեմն ինքներդ ձեզ թույլ տվեք փոքրիկ քմահաճություններ, հատկապես եթե հիվանդանում եք, հարցրեք նրա խորհուրդը, օգնություն խնդրեք։ Թող ձեր կանացի փոքրիկ թուլությունները նրա մեջ արթնացնեն պաշտպանի, փրկարարի, այսինքն՝ ուժեղ տղամարդու:
Աղբյուր՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին