Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը, ըստ երեւույթին, որոշել է մեծ գումարներ աշխատել: Իր գալիք Purpose համերգային շրջագայության համար հանրահայտ երգիչը կազմել է մի ամբողջ գնացուցակ, որտեղ թվարկել է երկրպագուների համար նախատեսված վճարովի ծառայությունները, գրում է US Magazine-ը:
Ջասթինը առաջարկում է ծառայությունների փաթեթ՝ 350, 925 ու 2000 դոլարով:
Ամենաթանկարժեք ծառայությունը ներառում է՝ երգչի ողջույնը, նրա հետ անձնական սելֆին, բեմի մոտ՝ հատուկ գոտում, նստելու հնարավորություն, նաեւ նրա նոր ալբոմի էլեկտրոնային տարբերակը ներբեռնելու հնարավորությունը. ի դեպ, բոլոր 20 «vip» տոմսերն էլ արդեն վաճառվել են:
Բիբերի ծառայությունների փաթեթի ամենաէժանագին տարբերակները ներառում են երգչի ողջույնը, խմբակային սելֆիներ Ջասթինի հետ ու հատուկ հյուրերի համար նախատեսված դռնով համերգասրահ մտնելը:
Երգչի պատանի ֆանատներն արդեն սոցցանցերում իրենց դժգոհությունն են հայտնել այն կապակցությամբ, որ իրենց կուռքի հետ հանդիպելն այդքան թանկ է:
Իսկ երկրպագուներից մի քանիսը վիրավորական համեմատություններ են արել.
«Նույնիսկ մարմնավաճառները այդքան փող չեն ուզում իրենց ծառայությունների համար»:
«Նման գումարով նա կարող էր մեզ առաջարկել մեկ շաբաթով իր տանը բնակություն հաստատել»,- ամփոփել է Բիբերի վիրավորված երկրպագուներից մեկը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է