Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Ի՞նչ դիտել ուրբաթ երեկոյան՝ NEWS.am STYLE-ի ընտրությունը

19:12, 19 նոյեմբերի

Անկասկած,  առաջիկա ուրբաթ գլխավոր կինոիրադարձությունն է դառնալու «Քաղցած խաղեր. Ծաղրաբան Ճայը. Մաս 2»-ը: Սակայն մինչեւ այս հայտնի ֆիլմի եզրափակիչ մասը դիտելը, խորհուրդ ենք տալիս վերհիշել նախապատմությունը: Կինոքննադատների գնահատականով եզրափակիչ մասն ընդհանուր առմամբ ավելի դինամիկ ու էմոցիոնալ է ստացվել՝ նախորդ մասի համեմատ:

Գլխավոր հերոսուհին՝ Քիթնիսը, պետք է եզրափակիչ մենամարտի բռնվի նախագահ Սնոուի հետ: Ստանալով մտերիմ ընկերների՝ այդ թվում Գեյլի, Ֆիննիկի ու Փիթի օգնությունը,  Քիթնիսը ուղեւորվում է կատարելու իր առաքելությունը: Ընկերները պատրաստ են վտանգել իրենց կյանքը, որպեսզի ազատեն Պանեմի քաղաքացիներին, իսկ Քիթնիսը փորձում է սպանել նախագահ Սնոուին, որն էլ իր հերթին երազում է մեկընդմիշտ լուծել Դիսթրիքթ 12-ի հերոսուհու հարցերը:

Բայց իմ կարծիքով պետք չէ անտեսել նաեւ մեկ այլ պրեմիերա՝ Ջուլիա Ռոբերթսի եւ Նիկոլ Քիդմանի նման աստղերի մասնակցությամբ: Խոսքը հոգեբանական քրեական սարսափ ֆիլմի մասին է, որը կոչվում է «Նրանց աչքերի գաղտնիքը»: Այս ֆիլմը արգենտինացի ռեժիսոր Խուան Խոսե Կամպանելյիի  2010թ. «Օսկար» ստացած համանուն ֆիլմի ռիմեյքն է: Այդուհանդերձ, հոլիվուդյան ռեժիսոր Բիլ Ռեյին հաջողվել է այնպես անել, որ այս անգամ վերանկարահանված տարբերակը  չզիջի բնօրինակին: Գլխավոր հերոսուհին՝ ՀԴԲ գործակալ Ջեսը (Ջուլիա Ռոբերթս), 13 տարի առաջ կորցրել է իր աղջկան, որին դաժանաբար սպանել էին: Նրա գործընկերները՝ Ռեյը (Չիվեթել Էջիոֆոր ) ու Քլերը (Նիկոլ Քիդման), փորձել են բռնել մարդասպանին, բայց նրան հաջողվել էր փախչել արդարադատությունից: Բայց Ռեյը չի հանգստացել ու այդ 13 տարիներին շարունակել է որոնումները եւ վստահ է, որ իրեն հաջողվել է գտնել մարդասպանին... Ֆիլմը հանդիսատեսին լարվածության մեջ է պահում առաջին իսկ րոպեներից մինչեւ վերջին վայրկյանը: Դերասանների հոյակապ խաղը ավելի զգացմունքային ու տպավորիչ է դարձնում ֆիլմը: Այս ֆիլմն, անկասկած, արժե դիտել:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել