Անկասկած, առաջիկա ուրբաթ գլխավոր կինոիրադարձությունն է դառնալու «Քաղցած խաղեր. Ծաղրաբան Ճայը. Մաս 2»-ը: Սակայն մինչեւ այս հայտնի ֆիլմի եզրափակիչ մասը դիտելը, խորհուրդ ենք տալիս վերհիշել նախապատմությունը: Կինոքննադատների գնահատականով եզրափակիչ մասն ընդհանուր առմամբ ավելի դինամիկ ու էմոցիոնալ է ստացվել՝ նախորդ մասի համեմատ:
Գլխավոր հերոսուհին՝ Քիթնիսը, պետք է եզրափակիչ մենամարտի բռնվի նախագահ Սնոուի հետ: Ստանալով մտերիմ ընկերների՝ այդ թվում Գեյլի, Ֆիննիկի ու Փիթի օգնությունը, Քիթնիսը ուղեւորվում է կատարելու իր առաքելությունը: Ընկերները պատրաստ են վտանգել իրենց կյանքը, որպեսզի ազատեն Պանեմի քաղաքացիներին, իսկ Քիթնիսը փորձում է սպանել նախագահ Սնոուին, որն էլ իր հերթին երազում է մեկընդմիշտ լուծել Դիսթրիքթ 12-ի հերոսուհու հարցերը:
Բայց իմ կարծիքով պետք չէ անտեսել նաեւ մեկ այլ պրեմիերա՝ Ջուլիա Ռոբերթսի եւ Նիկոլ Քիդմանի նման աստղերի մասնակցությամբ: Խոսքը հոգեբանական քրեական սարսափ ֆիլմի մասին է, որը կոչվում է «Նրանց աչքերի գաղտնիքը»: Այս ֆիլմը արգենտինացի ռեժիսոր Խուան Խոսե Կամպանելյիի 2010թ. «Օսկար» ստացած համանուն ֆիլմի ռիմեյքն է: Այդուհանդերձ, հոլիվուդյան ռեժիսոր Բիլ Ռեյին հաջողվել է այնպես անել, որ այս անգամ վերանկարահանված տարբերակը չզիջի բնօրինակին: Գլխավոր հերոսուհին՝ ՀԴԲ գործակալ Ջեսը (Ջուլիա Ռոբերթս), 13 տարի առաջ կորցրել է իր աղջկան, որին դաժանաբար սպանել էին: Նրա գործընկերները՝ Ռեյը (Չիվեթել Էջիոֆոր ) ու Քլերը (Նիկոլ Քիդման), փորձել են բռնել մարդասպանին, բայց նրան հաջողվել էր փախչել արդարադատությունից: Բայց Ռեյը չի հանգստացել ու այդ 13 տարիներին շարունակել է որոնումները եւ վստահ է, որ իրեն հաջողվել է գտնել մարդասպանին... Ֆիլմը հանդիսատեսին լարվածության մեջ է պահում առաջին իսկ րոպեներից մինչեւ վերջին վայրկյանը: Դերասանների հոյակապ խաղը ավելի զգացմունքային ու տպավորիչ է դարձնում ֆիլմը: Այս ֆիլմն, անկասկած, արժե դիտել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է