Ռուսական «Ձայնը» նախագծում այս տարի բավականին լուրջ կրքեր են բորբոքվում:
Անցած շաբաթ շոուից դուրս է մնացել Նանա Հաթլը, որը վիրավորվելով իր մարզիչ Ալեքսանդր Գրադկսուց, սոցցանցի իր փակ էջում մի քանի գրառումներ է արել «Ձայնի» մասին:
Աղջիկը հայտնել է, որ հանրահայտ երգիչն իր թիմում թողնում է միայն նրանց, ովքեր համապատասխանում են նրա թատրոնի ձեւաչափին:
«Փաստորեն ընդամենը պետք էր համաձայնել երգել «Գրադսկի հոլում»: Որի ձեւաչափը միանշանակ չի համապատասխանում ինձ, եւ որտեղ չկա ու երբեք չի լինի իմ հանդիսատեսը: Գուգլում որոնեք աֆիշան ու հստակ կիմանաք, թե ով ու երբ է դուրս թռչելու նրա թիմից: Ես ուշ եմ հասկացել, որ նա «Ձայնը նախագծի» հաշվին իր թատերախմբի հարցն է լուծում առաջիկա մի քանի խաղաշրջանների համար: Եթե շուտ հասկանայի՝ ուրիշ երգ կկատարեի»,- մեջբերում է Նանայի խոսքերը «Комсомольская правда» կայքը:
Բայց զայրացած երգչուհին այսքանով չի հանդարտվել: Նա եւս մի քանի մանրամասներ է բացահայտել շոուի վերաբերյալ ու բառացիորեն հարձակվել է Գրադսկու վրա նոր մեղադրանքներով:
«1. Մարզիչը չպետք է հաստատված ու մշակված երգացանկից հետո նախագծի մասնակցին նրա ելույթից երկու օր առաջ ասի, որ նա ամեն դեպքում հաջորդ փուլ չի անցնի, անկախ նրանից, թե ինչ երգ կկատարի ու ինչպես: 2. Ա.Գ թիմում մնալու համար անհրաժեշտ է համապատասխանել նրա թատրոնի ձեւաչափին կամ էլ հանրահայտ լինելու նրա պատկերացումներին: 3. Ես չեմ ափսոսում, որ հեռացել եմ նախագծից, ես բարկացած եմ, որ հեռացել եմ նախագծից իմ հենց այդ կատարումից հետո եւ որ մարզիչը հանդիսատեսին կարգին չի բացատրում իր որոշման պատճառը, եւ հետո ես եմ ստիպված լինում նման բացատրություններ տալ: 4. Ես չեմ համարում, որ ԱԳ-ին պարտական եմ ինչ- որ նոր հմտությունների կամ բացահայտումների համար, ու առավել եւս ես ինձ պարտական չեմ համարում նրան առաջին ալիքի եթերի, կամ էլ հանդիսականի համակրանքի համար: 5. Այո, ԱԳ-ն իրոք նկարահանումների օրը որպես մխիթարական մրցանակ ինձ առաջարկում էր ելույթ ունենալ իր թատրոնում, ինչից ես բնականաբար հրաժարվեցի: 6. Այո, ես իրոք ռեչիտատիվի կրկնության մեջ չօգտագործեցի Մարշակի ռուսերեն թարգմանությունը, ինչը ինչ որ չափով փրկեց իմ կատարումը: 7. Ես անկեղծորեն շնորհակալ եմ «Առաջին ալիքի» խմբագրությանը, որ թույլ տվեցին մասնակցել կույր լսումներին, նաեւ իմ բոլոր նոր երկրպագուներին, որոնք ինձ նման հավատում էին այդ Մրցույթին: 8. Նախագծում իրոք ոչ ոք ոչ ոքի չի գնում ու չի վաճառում ու ոչ ոք ոչ մեկի հետ չի քնում»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ