Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Սկանդալ ռուսական «Ձայնը» նախագծում. Պարտված աղջիկը «հարձակվել է» Ալեքսանդր Գրադսկու վրա

15:15, 19 նոյեմբերի

Ռուսական «Ձայնը» նախագծում այս տարի բավականին լուրջ կրքեր են բորբոքվում:

Անցած շաբաթ շոուից դուրս է մնացել Նանա Հաթլը, որը վիրավորվելով իր մարզիչ Ալեքսանդր Գրադկսուց, սոցցանցի իր փակ էջում մի քանի գրառումներ է արել «Ձայնի» մասին:

Աղջիկը հայտնել է, որ հանրահայտ երգիչն իր թիմում թողնում է միայն նրանց, ովքեր համապատասխանում են նրա թատրոնի ձեւաչափին:

«Փաստորեն ընդամենը պետք էր համաձայնել երգել «Գրադսկի հոլում»: Որի ձեւաչափը միանշանակ չի համապատասխանում ինձ, եւ որտեղ չկա ու երբեք չի լինի իմ հանդիսատեսը: Գուգլում որոնեք աֆիշան ու հստակ կիմանաք, թե ով ու երբ է դուրս թռչելու նրա թիմից: Ես ուշ եմ հասկացել, որ նա «Ձայնը նախագծի» հաշվին իր թատերախմբի հարցն է լուծում առաջիկա մի քանի խաղաշրջանների համար: Եթե շուտ հասկանայի՝ ուրիշ երգ կկատարեի»,- մեջբերում է Նանայի խոսքերը «Комсомольская правда» կայքը: 

Բայց զայրացած երգչուհին այսքանով չի հանդարտվել: Նա եւս մի քանի մանրամասներ է բացահայտել շոուի վերաբերյալ ու բառացիորեն հարձակվել է Գրադսկու վրա նոր մեղադրանքներով:

«1. Մարզիչը չպետք է հաստատված ու մշակված երգացանկից հետո նախագծի մասնակցին նրա ելույթից երկու օր առաջ ասի, որ նա ամեն դեպքում հաջորդ փուլ չի անցնի, անկախ նրանից, թե ինչ երգ կկատարի ու ինչպես: 2. Ա.Գ թիմում մնալու համար անհրաժեշտ է համապատասխանել նրա թատրոնի ձեւաչափին կամ էլ հանրահայտ լինելու նրա պատկերացումներին: 3. Ես չեմ ափսոսում, որ հեռացել եմ նախագծից, ես բարկացած եմ, որ հեռացել եմ նախագծից իմ հենց այդ կատարումից հետո եւ որ մարզիչը հանդիսատեսին կարգին չի բացատրում իր որոշման պատճառը, եւ հետո ես եմ ստիպված լինում նման բացատրություններ տալ: 4. Ես չեմ համարում, որ ԱԳ-ին պարտական եմ ինչ- որ նոր հմտությունների կամ բացահայտումների համար, ու առավել եւս ես ինձ պարտական չեմ համարում նրան առաջին ալիքի եթերի, կամ էլ հանդիսականի համակրանքի համար: 5. Այո, ԱԳ-ն իրոք նկարահանումների օրը որպես մխիթարական մրցանակ ինձ առաջարկում էր ելույթ ունենալ իր թատրոնում, ինչից ես բնականաբար հրաժարվեցի: 6. Այո, ես իրոք ռեչիտատիվի կրկնության մեջ չօգտագործեցի Մարշակի ռուսերեն թարգմանությունը, ինչը ինչ որ չափով փրկեց իմ կատարումը: 7. Ես անկեղծորեն շնորհակալ եմ «Առաջին ալիքի» խմբագրությանը, որ թույլ տվեցին մասնակցել կույր լսումներին, նաեւ իմ բոլոր նոր երկրպագուներին, որոնք ինձ նման հավատում էին այդ Մրցույթին: 8. Նախագծում իրոք ոչ ոք ոչ ոքի չի գնում ու չի վաճառում ու ոչ ոք ոչ մեկի հետ չի քնում»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել