ԱՄՆ առաջատար խմբագրությունները պարզապես գրոհել են Չառլի Շինի վրա՝ հուշեր գրելու առաջարկներով: Ինչպես գիտեք, 50-ամյա դերասանը մի քանի օր առաջ պատմել էր այն մասին, որ ՄԻԱՎ ունի: Դերասանին միանգամից սկսել են հանդիմանել նրա նախկին սիրուհիները, մասնավորապես պոռնոդերասանուհիները, որոնց հետո Շինը կոկաինային սեքս օրգիաներ էր կազմակերպել:
Նրանցից մի քանիսը դերասանի դեմ դատական հայցեր են ներկայացրել՝ մեղադրելով նրան այն բանի համար, որ նա ՝ իմանալով իր հիվանդության մասին իրենց չի նախազգուշացրել ու առանց պահպանակի սեքսով է զբաղվել իրենց հետ:
Ինչպես գրում է US Weekly, -ն, հիմա Չառլին մտադիր է մեմուարներ գրել ու պատմել, թե ինչպես է ամեն ինչ իրականում եղել:
Այն, որ գիրքը մեծ հաջողություն կունենա, կասկածից վեր է: Աղբյուրների տեղեկություններով՝ աստղի մենեջերն արդեն բազմաթիվ առաջարկներ է ստացել հրատարակչություններից, որոնք ուզում են տպագրել սկանդալային դերասանի կենսագրությունը։
Բայց ինքնակենսագրական գրելու որոշման պատճառը զուտ կոմերցիոն շահը չէ: Շինի խոսքով, այս ձեւով ինքը մտադիր է վերջ տալ այն բազմաթիվ լուրերին ու բամբասանքներին, որոնք հայտնվել են ՄԻԱՎ-ի մասին իր խոստովանությունից հետո:
«Ես պետք է վերջ տամ այս մեղադրանքներին ու պատմություններին, որոնք հիմա իմ շուրջ են ու սպառնում են ուրիշ մարդկանց առողջությանը»,- հայտարարել է Չառլի Շինը:
Թե ինչպես է կոչվելու գիրքը ու երբ է այն հայտնվելու խանութներում՝ դեռ հայտնի չէ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով