Բազմաթիվ հարցումներն օգնել են բացահայտել կանանց այն թերությունները, որոնք տղամարդիկ պարզապես ատում են: Նկատի ունեցեք դրանք եւ միանգամայն հնարավոր է, որ ինքներդ ձեզ կազատեք հարաբերություններում ծագող բազմաթիվ խնդիրներից:
Կանանց հինգ թերություններ, որոնք ամենից շատ են զայրացնում տղամարդկանց։
1. Հեռախոսով շատախոսել
Հեռախոսով շատախոսելու կանանց սովորությունը տղամարդիկ աննպատակ զբաղմունք են համարում՝ չնայած հիմնականում ներում են նրանց այդ թուլությունը: Սակայն եթե նրանց սիրելի կինը օրերով «կախվում» է հեռախոսից՝ մոռանալով ամուսնու մասին, դա կարող է լուրջ սկանդալի առիթ դառնալ: Ի վերջո, կանանց շատախոսությունն ինքնին շատ զայրացնող է:
2. Բամբասանք
Առաջին կետից հաճախ բխում է նաեւ երկրորդը՝ բամբասանքը: Բամբասող կանայք շատ տհաճ տպավորություն են թողնում տղամարդկանց վրա, չէ՞ որ նման վարքագիծը վկայում է նրանց գիտակցության եւ խելքի պակասի մասին: Գուցե՞ իմաստ ունի ազատվել այս քաղքենիական սովորությունից կամ էլ գոնե այնպես բամբասել, որ տղամարդիկ չնկատեն դա:
3. Հիմարություն
Շատ խաբուսիկ է այն տպավորությունը, իբրեւ տղամարդիկ միայն աչքերով են սիրում ու իրենց կյանքի ուղեկցին միայն արտաքին չափանիշներով են ընտրում: Անկասկած, ուժեղ սեռի բոլոր ներկայացուցիչներն էլ ուզում են իրենց կողքին տեսնել գրավիչ կնոջ, սակայն եթե նա բացահայտ հիմար է, չի կարող խոսակցություն վարել ու չունի գոնե նվազագույն մտահորիզոն, ապա նա ի վերջո կսկսի զայրացնել իր տղամարդուն: Նման կանանց տղամարդիկ ամաչում են իրենց հետ տանել շնորհանդեսների, կորպորատիվների կամ էլ ընկերների հետ հանդիպումների:
4. Խանդ
Խանդը վկայում է այն մասին, որ դու անտարբեր չես այդ մարդու նկատմամբ: Սակայն որոշ կանանց մոտ սերը վերածվում է սեփականության զգացումի, հետեւաբար նրանք ձգտում են ամբողջովին վերահսկել իրենց տղամարդկանց ու ներխուժում են նրա անձնական տարածք: Նման հարաբերությունը կարող է վեճերի լուրջ առիթ դառնալ, հետեւաբար եթե կինը չհամակերպվի այն իրողությանը, որ ամեն մարդ իր անձնական տարածքը պետք է ունենա, բաժանվելու հավանականությունը շատ մեծ կլինի:
5. Անվերջանալի գնումներ
Խանութներում թափառելը անկասկած մեծ բավականություն է պատճառում գեղեցիկ սեռին: Բայց ահա տղամարդիկ երբեք չեն հասկանում թե ինչպես կարելի է մի ամբողջ օր վատնել՝ զգեստ կամ էլ կոշիկ գնելու համար ու այդ նպատակով այցելել 10, եթե ոչ 15 խանութ: Հենց դրա համար էլ կանայք ճիշտ կանեն եթե իրենց սիրելի ամուսիններին նման արշավների չտանեն, եթե չեն ուզում իրենց հասցեին բազմաթիվ հանդիմանություններ լսել: Ավելի լավ է գնումները ձեր ընկերուհու հետ անեք, ով նույնպես խանութներ այցելելու մեծ ցանկություն ունի:
Աղբյուր՝ Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը