Կասկածելով սիրելի ամուսուն դավաճանության մեջ՝ կինն ավելի կասկածամիտ է դառնում, սակայն իր հարցերի պատասխանն այդպես էլ չի ստանում: Անորոշության մեջ ապրել եւ մշտապես տանջվել կասկածներից անտանելի է: Ահա մի քանի գործնական խորհուրդ, թե ինչպես «բռնացնել» դավաճանությունը:
1. Առաջին հերթին, եթե սիրելիին կասկածում եք դավաճանության մեջ, պետք է հանգիստ, խաղաղ ուսումնասիրեք նրա հագուստը: Ուշադիր կնոջ աչքից չի վրիպի ո՛չ շրթներկի հետքը, ո՛չ երկար մազը, ո՛չ էլ կասկածելի օծանելիքի բույրը՝ էլ չասած տարատեսակ նամակների կամ կանացի իրերի մասին, որոնք ձեզ չեն պատկանում:
2. Սակայն հագուստի խուզարկությունը միայն սկիզբն է: Շատ ավելի հետաքրքիր է փորփրել նրա հեռախոսը: Հենց հեռախոսի ուսումնասիրությունը պետք է լինի գլխավոր նպատակը, քանի որ կարելի է կարդալ ոչ միայն հաղորդագրությունները եւ նոթատետրում արած գրառումները, այլ նաեւ ուսումնասիրել զանգերը: Չպետք է մտածել, որ նոր սիրուհուն թաքցնելով մեկ այլ անվան տակ, ձեր կինը երբեք չի գտնի նրան: Ելքային կամ մուտքային զանգերը նայելով՝ ցանկացած կնոջ մոտ հարց կառաջանա, թե ինչու է ամուսինը մեկ ամիս շարունակ օրը 3 անգամ այդ նույն համարին զանգում: Ամեն դեպքում ցանկացած կասկածելի հեռախոսահամար պետք է ստուգել, զանգել եւ համոզվել, որ հեռախոսն իրոք տղամարդ է վերցնում:
3. Ժամանակակից հեռախոսների ի հայտ գալով՝ տղամարդիկ դադարել են իրենց վարկաբեկող բաները պահելը համակարգիչներում կամ նոթբուքներում: Սակայն դա չի նշանակում, որ դրանք գաղնտազերծելը անհնար է դարձել: Սոցիալական ցանցերի ծածկաբառը իմանալով՝ կարելի է նայել նրա ընկերների ցուցակը, կարդալ նամակները: Բացի այդ, յուրաքանչյուր բրաուզեր ունի «պատմություն» բաժինը, որը ցույց է տալիս, թե տերը վերջին անգամ որ կայքերն է այցելել: Այդ տեղեկությունը քիչ հետաքրքիր բաներ չի պատմի: Վերջին հաշվով համակարգչի վրա կարող են լինել ICQ, WhatsApp եւ այլ ծառայություններ, որոնցում կարող են լինել հետաքրքիր նամակագրություններ:
4. Ամուսնու ավտոմեքենան եւս մեկ կետ է, որին պետք է ուշադրություն դարձնել անհավատարմությունը բացահայտելու համար: Հնարավոր է, որ հենց այնտեղ է նա սիրուհու հետ առանձնանում: Կարեւոր է ոչ միայն փորփրել դարակները, այլ նաեւ նստատեղերի տակը եւ դրանց վրա: Հնարավոր է, որ նստատեղերից մեկի տակ գլորված լինի կանացի շրթներկ, զարդ կամ օծանելիք:
Աղբյուրը՝ Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ