Իզուր չէ, որ կանայք նախանձով են դիտում բժիշկների սիրային հարաբերությունների մասին ֆիլմերը։ Ներկայացնում ենք տասն ապացույց, թե ինչ լավ է, երբ կողքիդ գտնվող տղամարդը բժիշկ է։
1. Ձեզ մոտ գրի՞պ է, ո՞տքն եք ոլորել. մինչդաշտանային համախտանի՞շ է: Ամեն ինչ միանգամի՞ց: Նա ձեզ օգնության կշտապի:
2. Քո իպոխոնդրիան այսուհետ վերահսկողության տակ կլինի: Եթե նախկինում՝ «ահա այս մասս է ցավում, այս մասս էլ ծակում է» զգացողությունների դեպքում դու միանգամից ինտերնետային ֆորումներն էիր փորփրում ու քեզ մոտ անբուժելի հիվանդություն հայտնաբերում, ապա հիմա քո կողքին միշտ գիտակցության սթափ ձայն կլինի, որը բժշկական սարսափների երեւակայական աշխարհից քեզ երկիր կվերադարձնի:
3. Նա սովոր է լսել մարդկանց ու նրանց բողոքները: Այնպես որ դու նրան այլեւս ոչնչով չես զարմացնի ու չես վախեցնի:
4. Նա շատ ճիշտ է տարբերակում կարեւորը երկրորդականից, հաճախ է գործ ունենում կենաց մահու պայքարի հետ ու հասկանում է, թե ինչն է կարեւոր, ինչը՝ երկրորդական:
5. Դու նրանից սովորում ես խուճապի չմատնվել արտակարգ իրավիճակում: Եվ ճիշտ գնահատել, թե որ իրավիճակն է արտակարգ: Դա հաստատ այն իրավիճակը չէ, երբ սրճարանում մի ամբողջ ժամ պատվերդ չէին կատարում:
6. Նա միշտ քեզ առաջին օգնություն կցուցաբերի, եթե խաղողի կորիզը կոկորդդ թռնի կամ էլ ոտքդ ոլորես:
7. Քո օրգանիզմի ֆիզիոլոգիական դրսեւորումներից այդքան շատ չես ամաչի, եթե քո կողքին բժիշկ է: Նա նմանատիպ այնքան շատ բաներ է տեսել:
8. Եթե նրա մոտ վատ օր է եղել (իսկ բժիշկների առօրյայում վատ օրերն ավելի հաճախ են լինում) կամ եթե նրան արթնացրել են գիշերվա կեսին, որպեսզի խորհուրդ հարցնեն, դու կստանաս անսապասելի եւ բուռն սեքս, քանի որ նրան անհրաժեշտ կլինի ինչ-որ ձեւով լիցքաթափել զգացմունքային լարվածությունը (կամ էլ կոմպենսացնել իր չծրագրված արթնանալը):
9. Դու սովորում ես ռացիոնալ օգտագործել այն թանկարժեք ազատ ժամանակը, որը կա ձեր տնօրինության տակ, քանի որ ձեզ մոտ ազատ ժամանակը հազվադեպ է: Նրա հերթապահությունները պետք է համաձայնեցնես քո աշխատանքի հետ, դրա համար էլ երբ ձեզ հաջողվում է միասին լինել՝ դուք գնահատում եք դա:
10. Բժիշկները հոյակապ հասկանում են կանանց անատոմիան: Եվ կարողանում են օգտվել դրանից նաեւ անձնական կյանքում: Այնպես որ դու ստիպված չես լինի բողոքել քո զուգընկեր բժշկից կամ էլ երկար բացատրել նրան, թե ինչ ես ուզում:
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով