MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Կանացի խոսքի խորհրդավոր ուժը

23:06, 1 դեկտեմբերի

Հին հնդկական վեդան՝ «աստվածային գիտելիքը», ասում է. «Կինը նա է, ով հաղթում է առանց պատերազմի»։ Այդ դեպքում ինչու՞ են ժամանակակից շատ կանայք ստիպված պայքարել արեւի տակ իրենց տեղն ունենալու համար, տղամարդկանց աշխարհում ապացուցել իրենց ուժը՝ ընդ որում, կորցնելով առողջությունն ու կյանքից բավարարվածությունը։

Այսպիսով՝ ինչպե՞ս հաղթենք առանց պատերազմի, երբ մրցակցության աշխարհը հակառակն է թելադրում։ Ցավոք, շատ քիչ կանայք են կարողանում օգտագործել իրենց հզորագույն զենքերից մեկը՝ խոսքը։  Կանայք հաճախ այն օգտագործում են ինքնաոչնչացման համար՝ սովորելով տղամարդկանց նման կոշտ եւ կոպիտ վարվել։

Կանացի խոսքի ուժը դրա նրբության եւ կախարդանքի մեջ է։ Հետաքրքիր ֆիզիոլոգիական փաստ. տղամարդիկ կանացի խոսքն ընկալում են ուղեղի այն կիսագնդով, որը պատասխանատու է երաժշտության ընկալման համար։ Միաժամանակ կանայք տղամարդկանց ասելիքն ընկալում են ուղեղի այն կիսագնդով, որը պատասխանատու է տեղեկության ընկալման եւ մշակման համար։ Իսկ հիմա ինքներդ մտածեք, թե ինչն է ավելի շատ ազդում մարդու վրա՝ բառե՞րը, թե՞ երաժշտությունը։ Երաժշտությունը կարող է չունենալ կոնկրետ տեղեկություն, սակայն հենց նա է ստեղծում որոշակի տրամադրություն, վիճակ, մոտիվացիա... այն հիպնոսացնող, կախարդող ուժ ունի... Դա եւս մեկ անգամ կնոջն հիշեցնում է, թե որքան կարեւոր է ներսից գեղեցիկ հնչել եւ իր ներաշխարհը տրամադրել ամենագեղեցիկ նոտաներին…

Կինը պետք է  սովորի գեղեցիկ խոսել՝ գեղեցիկ առոգանությամբ ու ճիշտ շարադրել մտքերը... նրա խոսքը պետք է զգացմունքներն ու հոգեվիճակը, մտքերն ու ցանկությունները փոխանցելու գործիք լինի:

Եթե կինը խոսում է կոշտ ու կոպիտ եւ չափից շիտակ՝ տղամարդիկ սկսում են նրան ընկալել որպես տղամարդու եւ նրա արտաքին կանացիությունն ի սպառ չքվում է:

Կանայք հնուց կարողանում են բուժել ու կախարդել խոսքերի օգնությամբ, օրհնել ու անիծել, խրատել ու ոգեւորել ... նաեւ իրենց առեղծվածային ուժը դատարկաբանության ու բամբասանքի վրա վատնել:

Բամբասանքը սպանում է կնոջ էությունը, ավելին՝ այն դեպի կինն է ձգում բոլոր վատ բաները, նաեւ սպանում կնոջ խոսքի սրբազան ուժը ... Որեւէ մեկի հասցեին ասված յուրաքանչյուր բացասական խոսք ձեզանից խլում է ձեր արժանապատվությունը ու Ձեր կյանք բերում հենց այն, ինչ դուք քննադատում եք ... երբեմն ինչ -որ մեկին վատաբանելուց հետո կինը զգում է, որ ուժասպառ է եղել:

Իսկ ահա լավ մարդկանց ու արժանի արարքները քննարկելը միայն ուժեղացնում է կնոջ ուժն ու բարեպաշտությունը:

Սա վերաբերում է թե ամուսնուն, թե հարազատներին. այն ինչ կինը բարձրաձայն ասում է, կախարդանքի նման սկսում է գործել նրա ու նրան շրջապատողների վրա... իսկ ժամանակակից կանայք, փաստորեն, մշտապես իրենք իրենց անիծում են՝ կարեւորություն չտալով խոսքի ու բառի նշանակությանը ...

Մտածեք, թե ինչ բառեր եք դուք օգտագործում ձեր ամենօրյա կյանքում

«Սարսափելի է, ահավոր է, դեբիլություն է»«Համա թե հիմարն եմ ես»,- նման բաներ ես հաճախ եմ լսում կանանցից, որոնք համարում են որ ինչ-որ սխալ բան են արել: Դե ինչ անիծում եք ինքներդ ձեզ, սիրելիներս:

Նաեւ այսպես կոչված մոգական սթափեցնող կարգախոսները, որոնք գրված են սառնարանի վրա «Հեռու գնա սառնարանից, խոզի մեկը» «Վեր կաց բազմոցից, ալարկոտ կով» եւ այլն: Մի քանի անգամ նման բան տեսել եմ այն կանանց տանը, ովքեր մենակ են ապրում:

Ինչ խոսք՝ Աստվածային շնորհի աննպատակ գործածում, որով ոչնչացնում ես ինքդ քեզ ու քո կյանքը:

Մտածեք այդ մասին: Վերլուծեք ձեր ներքին երկխոսությունները: Ձեզ «խոզի» փոխարեն «աստվածուհի» անվանեք, իսկ ձեր ամուսնուն էլ՝ «Իմ հերոս»:

Կյանքը շուտով կսկսի փոխվել: Գեղեցիկ խոսեք հիասքանչ բաների մասին: Հենց դա է ձեր շուրջը ճոխ ու բարեկեցիկ կյանք ստեղծելու միջոցներից մեկը:

Աղբյուրը՝ womansanga.ru

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել