Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Անի Քրիստին՝ իր եւ Ջենիֆեր Լոպեսի հետ աշխատած պարողի համագործակցության մասին

20:29, 25 նոյեմբերի

Պարզվում է` երգչուհի Անի Քրիստին իր «Դե ասա» տեսահոլովակի շրջանակներում համագործակցել է ճանաչված պարող Միկի Մարտինեսի հետ, որն աշխատել է նաեւ աշխարհահռչակ Ջենիֆեր Լոպեսի հետ: Այս մասին արդեն տեղեկացրել էինք մեր ընթերցողներին:

Երգչուհին այս բացառիկ համագործակցության մանրամասներից առաջինը խոսեց NEWS.am STYLE-ի հետ.

«Որոշել էինք, որ տեսահոլովակը պետք է լիներ պարային, դիմեցի Միհրան Կիրակոսյանին, որն էլ հավաքեց թիմը»,-նշեց Անին` ավելացնելով, որ տվյալ տեսահոլովակում նկարահանվել են նաեւ մեծ ճանապարհ անցած այլ պարողներ, որոնք աշխատել են այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Մադոննան եւ Սելենա Գոմեսը:

Երգչուհին մեզ հետ կիսվեց նաեւ իր առաջիկա նորություններով.

«Արդեն ընթանում են իմ` Լոս Անջելեսում կայացած մենահամերգի մոնտաժային աշխատանքները: Այնտեղ ներառված կլինի նաեւ իմ մասին փոքրիկ ֆիլմ, որը նկարահանել է Արթուր Մանուկյանը: Կլինեն նոր երգեր, տեսահոլովակներ եւ շրջագայություններ»,-վստահեցնում է երգչուհին, որն ուժերն համախմբել է եւ պատրաստ է կյանքի կոչել նոր մտքերն ու աշխատանքները.

«Չգիտեմ` ինչու, բայց ինչ-որ գերբնական ուժ եմ զգում ներսումս, որն ինձ թեւեր է տալիս:)»,-ասում է Անին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Անի Քրիստին


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել