Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ես ամենաազնիվ հայ աճպարարն եմ Մոսկվայում. «Մոգության համաշխարհային փառատոն»-ի արծաթե մեդալակիր Ռոման Խալաֆյան

12:04, 30 նոյեմբերի

Մեր կյանքում շատ բաներ աբստրակտ են եւ իրական, արագորեն հայտնվում են ու նույնքան արագ էլ անհետանում մեր կյանքից։ Թվում է, թե ամենակարող աճպարարը գլխարկի միջից հանում է մի շարք իրեր, հիացնում քեզ դրանցով ու…ու նույնիսկ չթողնելով լիովին վայելել այդ պահը, կամ դիպչել այդ իրերին՝ արագ թաքցնում է այդ նույն գլխարկի մեջ։

Ամենակարող աճպարար, 20-ամյա հայորդի Ռոման Խալաֆյանը՝ չնայած երիտասարդ տարիքին, դարձել է «Մոգության համաշխարհային 2-րդ փառատոն»-ի արծաթե մեդալակիր։ Ռոմանի հետ զրուցեցինք այն մասին, թե ի՞նչ է աճպարարությունը, ինչպե՞ս նա դարձավ աճպարար, ի՞նչ է պետք աճպարար դառնալու համար և այլնի մասին։

-Ռոման, պատմեք մի փոքր Ձեր մասին

-Ես ծնվել եմ Խարկովում։ Աճպարարությամբ ինքնուրույն եմ սկսել զբաղվել։ Մոտավորապես հինգ տարի է, ինչ ելույթ եմ ունենում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակաների համար։ Ցավոք, դեռ բախտ չի վիճակվել լինել Հայաստանում, սակայն դա իմ գլխավոր նպատակն է․ հուսամ՝ մի օր կարող եմ ելույթ ունենալ հայ հանդիսատեսի համար: Սիրում եմ հայկական ամեն ինչը։ 2013-ից ապրում եմ Մոսկվայում։

-Ինչպե՞ս մուտք գործեցիք պատրանքների աշխարհ։ Ե՞րբ եւ ինչու՞ սկսեցիք զբաղվել աճպարարությամբ

-Ասեմ ավելին՝ ես ամենազնիվ հայ-աճպարարն եմ (ծիծաղում է): Աճպարարությամբ սկսեցի զբաղվել յոթ տարի առաջ, երբ YouTube-ում տեսա աճպարարական հնարք, որն ինձ շատ հետաքրքրեց եւ պատկերացրեք, 30 վայրկյան տեւողությամբ հոլովակը ես նայեցի 3 ժամ անընդմեջ։ Հնարքը բացահայտելուց հետո ցույց տվեցի մորս ու այն ինձ գերեց...։ Սկզբից ուղղակի իմ հաճույքի համար էի զբաղվում դրանով, այժմ ցուցադրում եմ նաև հանդիսատեսին՝ ցանկանալով մի քանի րոպե նրանց կտրել իրականությունից, որպեսզի հավատան հրաշքին։

-Իսկ մանուկ հասակում ցանկանու՞մ էիք աճպարար դառնալ։

-Փոքր ժամանակ ինչ ասես չէի երազում դառնալ…էլ հրշեջ, էլ բժիշկ, բայց ոչ աճպարար։

-Ո՞րն է Ձեր ժանրը

-Իմ ժանրը միկրոմագիան է։ Սրանք փոքր առարկաների օգնությամբ կատարվող հնարքներն են․ խաղաքարտ, տարադրամ, թղթադրամ և այլն։

-Յուրաքանչյուր հնարք որոշակի գիտելիքների եւ տեխնիկայի համադրում է։ Իսկ կա՞ արդյոք իրական մոգություն։

-Միայն գիտելիքը բավարար չէ, անհրաժեշտ է նաեւ հսկայական աշխատանք։ Ինչպես իմ ուսուցիչ Դմիտրի Մոսինն է ասում՝ 5000-րդ անգամից հետո հեշտ է։

Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ գոյություն ունի իրական մոգություն, որը բացատրություն չունի։

-Ձեզ երբեք չեն քողազերծե՞լ

-Անխոս, ինչպես բոլորին, ինձ էլ ճանապարհիս սկզբում, անփորձության հետեւանքով քողազերծել են։ Սակայն, ժամանակի հետ դա ավելի հազվադեպ էր պատահում։

-Ինչպիսի՞ նախագծերի եք հասցրել մասնակցել

-Տաղանդների շոուին եմ մասնակցել, «Հրաշքների դաշտ» (Поле чудес) հաղորդմանը, ինչպես նաեւ առավոտյան հեռուստատեսային մի շարք հաղորդումների։

-Ռոման, որպես «Մոգության համաշխարհային 2-րդ փառատոն»-ի արծաթե մեդալակիր, ասեք խնդրեմ՝ կա՞ արդյոք տաղանդավոր աճպարար դառնալու համընդհանուր գաղտնիք։

-Գաղտնիքը մեկն է՝ քեզ վրա անընդմեջ աշխատանք, անընդհատ ինքնակատարելագործում։

-Ի՞նչ է Ձեզ տալիս աճպարարությունը։ Փա՞ռք, գուցե գումա՞ր

-Դա ամենաառաջինը մարդկանց ժպիտ պարգեւելու հաճույքն է։ Սա արվեստ է, իսկ աճպարարը՝  դեր կատարող դերասան։

-Ու՞մ կարելի է անվանել բոլոր ժամանակների եւ ազգերի հրաշագործ։ Ուրի Գելերի՞ն կամ գուցե Կոպերֆիլդի՞ն․․․

-Ես կարծում Դեյվիդ Կոպերֆիլդին, Գարի Գուդինին ու Հարություն Հակոբյանին։ Նրանք լեգենդար մարդիկ են։

-Ինչպես գիտենք բոլոր արվեստագետների կյանքում լինում են, այսպես ասած, «կանաչ համերգներ»։ Այս համերգների ընթացքում որեւէ թեթեւ տարբերակով ելույթի ժամանակ «ծիծաղում» են արտիստի վրա։ Օրինակ, աղավնուն փոխարինում են ագռավով։ Ձեզ հետ պատահե՞լ են նման դեպքեր, կամ այլ զվարճալի պատմություններ։

-Փառք Աստծո, ինձ հետ նման դեպք չի պատահել։

Մի ծիծաղաշարժ պատմություն հիշեցի, երբ ռեստորանում ելույթիս ժամանակ բռնեցի մի գրպանահատի, ով մետաղադրամներով լի փոքրիկ քսակս էր վերցրել։ Նա ինձ այն իհարկե վերադարձրեց, ինչից հետո աճպարարությամբ ես նրա ձեռքից հանեցի իր ժամացույցը։

-Ձեր հնարքները բացահայտու՞մ եք։ Մի հնարք կբացահայտե՞ք մեր կայքի ընթերցողների համար։

-Ես, առհասարակ, չեմ բացահայտում դրանք։ Բայց, երբ շատ են խնդրում՝ ես հարցնում եմ. «գաղտնիք պահել գիտե՞ք», ինչին հետեւում է՝ «իհարկե» պատասխանը, որին էլ ես իմ հերթին պատասխանում եմ՝ «ես էլ»։ Այս պատասխանը բոլորին գոհացնում է։

-Մի քանի խորհուրդ կտա՞ք սկսնակ աճպարարներին

-Ամենակարեւորը անընդհատ վերապատրաստվելն է։ Երբեք մի՛ դադարեք կատարելագործվել, գնացեք միայն առաջ՝ առանց մտածելու, որ չի ստացվ։ Եվ ամենակարևորը՝ մի լսե՛ք նրանց, ովքեր կհամոզեն, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվի։

 

 

Զրուցեց՝ Շուշան Պողոսյանը

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել