Ցանկացած կին երազում է կախարդական եւ ցանկալի է նաեւ անցավ պրոցեդուրայի մասին, որից հետո դեմքի մաշկը կդառնա հարթ, փափուկ եւ խոնավ, ինչպիսին էր մանուկ հասակում։ Պարզվում է՝ որոշ երազանքներ ամեն դեպքում իրականանում են։ «Belle Femme» SPA-սրահում մեր մայրաքաղաքի կանայք կարող են անձամբ փորձել ֆրանսիացի ինժեներ-քիմիկոս Ռենե Գինոյի բացահայտումը, որն անցյալ դարի 60-ական թթ. սկզբին իսկական հայտնագործություն դարձավ գեղեցկության արդյունաբերության մեջ։ Հենց Գինո զույգն է հանդիսանում Guinot ֆրանսիական կոսմետիկ ապրանքանիշի հիմնադիրը, որը պրոֆեսիոնալ կոսմետիկայում առաջատար դիրք է զբաղեցնում։ Այժմ Guinot-ի դիմակները, գելերը, շիճուկները եւ ապարատային «բյութի պրոցեդուրաները» կարող եք փորձել «Belle Femme» SPA-սրահում, եւ ամենակարեւորը՝ ավելի քան մատչելի գներով՝ 10-20 հազար դրամով։
Guinot ապրանքանիշն օգտագործում է միայն Ֆրանսիայի լավագույն կոսմետոլոգիական ավանդույթներն ու նորագույն գիտական մշակումները։ Ավելին՝ մաշկի խոնավացումն ու բջիջների վերականգնումը Guinot-ի կոսմետիկ միջոցների բանաձեւերի ստեղծման հիմնական նպատակն են։ Guinot-ի ամենաարդյունավետ պրոցեդուրան, որը պետք է փորձի յուրաքանչյուր իրեն հարգող կին, Hydraderm Double Ionisation-ն է։ Պրոցեդուրան խորապես մաքրում է մաշկը, հագեցնում է թթվածնով, ուժեղացնում է միկրոցիրկուլյացիան, ինչը մաշկին թարմություն եւ փայլ է հաղորդում։ Պրոցեդուրան անցկացվում է հատուկ սարքի միջոցով։
Նախապես մաշկին հատուկ շիճուկ են քսում, որի մեջ կան վիտամիններ, ամինաթթուներ եւ միկրոտարրեր։ Դրա ազդեցությունն ուժեղանում է կրկնակի իոնիզացման հաշվին։ Մերսումը թուլացնում է դիմագծերի լարվածությունը եւ բարելավում է մաշկի բջիջներում փոխանակման գործընթացները։ Ինչպես պնդում է «Belle Femme»-ի դիմահարդարը, այդ պրոցեդուրան թույլ կտա մոռանալ դեմքի ցավոտ մեխանիկական մաքրման մասին։ «Եթե մաշկը բարձիթողի վիճակում չէ, ապա այդ պրոցեդուրան իդեալական մաքրում է մաշկը անհարթություններից եւ սեւ կետերից։ Միայն որոշ շատ լուրջ դեպքերում պրոցեդուրայից հետո ստիպված ենք դիմել մեխանիկական մաքրման։ «Կրկնակի իոնիզացման» շնորհիվ մաշկը ձգվում է, ծակոտիները նեղանում են, մաշկը դառնում է հարթ եւ թարմ»։
Խորհուրդ եմ տալիս ձեզ չզրկել այդ կոլագեն դիմակը փորձելու հաճույքից։ Guinot-ի դիմակի արդյունքը գրեթե հավասար է պլաստիկ վիրահատության։ Դեմքը դառնում է իդեալական, ձեզ այնքան դուր կգա հայելու մեջ ձեր արտացոլանքը, որ անգամ տոնային քսուքի կարիք չի զգացվի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով13:30, 28 մարտի
Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել է Քիմ Քարդաշյանից՝ նրա հետ ընտանիք կազմելու ցանկության պատճառով12:55, 28 մարտի
Ջուլիա Ռոբերթսը կնկարահանվի ռեժիսոր Լուկա Գուադանինոյի թրիլերում12:13, 28 մարտի
Մայքլ Ջեքսոնի երեք երեխաները հայտնվել են կարմիր գորգի վրա՝ ի պատիվ իրենց հանգուցյալ հոր11:17, 28 մարտի
Քիմ Քարդաշյանին դատի են տվել կահույքի համար10:29, 28 մարտի
Բրիթնի Սփիրսը նիհարում և շարունակում է հրապարակել իր մերկ լուսանկարները10:03, 28 մարտի
«Ինկած բերդի իշխանուհին»՝ Լավագույն ներկայացում, Տիգրան Գաբոյանն ու Արաքսյա Մելիքյանը՝ լավագույն դերասաններ. կայացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը09:00, 28 մարտի
ՄԱՐՏԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ