Երկու շաբաթ առաջ Լոս Անջելեսի Regency Village Theatre-ում կայացավ նոր «Ռոքքիի»՝ «Քրիդ» կոչվող ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը սկսեց ռեկորդային գումարներ հավաքել, շատերն էլ սկսեցին հավատացնել, որ Սիլվեսթր Սթալոնեն այս ֆիլմում իր դերակատարման համար հաստատ «Օսկար» կստանա:
Երկու խոսք ֆիլմի մասին. Սիլվեստր Ստալոնեի հերոսն այս անգամ երկրորդ պլանում է. նա նոր գլխավոր հերոսի ուսուցչի դերում է: Իսկ գլխավոր հերոսի՝ Ադոնիսի դերում Մայքլ Բ Ջորդանն է: Ադոնիսը Ռոկիի ոխերիմ թշնամու՝ Ապոլո Քրիդի որդին է: Նոր ֆիլմի սյուժեով Ադոնիս Քրիդը փորձում է հաջողության հասնել բռնցքամարտում ու արդեն ծերացած Ռոկի Բալբոան, որը նրա հոր հետ կռվել էր ռինգում, որոշում է դառնալ տաղանդավոր, բայց չափազանց տաքարյուն տղայի ուսուցիչը:
Ինքը Սիլվեսթրը որոշել է զվարճանալ ու իր միկրոբլոգում հրապարակել է մի տեսագրություն՝ ֆիլմի նկարահանումներից: Տեսագրության մեջ ֆիլմի գլխավոր հերոս Քրիդին՝ Մայքլ Բ. Ջորդանին, նոքաութ են անում: Պարզվում է, որ նկարահանումների ժամանակ դերասանները չափից լուրջ են վերաբերվել իրենց դերերին ու Մայքլին իրոք նոքաութ են արել: 28- ամյա դերասանին նոքաութ էր ուղարկել ծանր քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսի նախկին հավակնորդ Թոնի Բելյուն, որը ֆիլմում խաղում է չեմպիոն Ռիկի Քոնլանի դերը: «Մայքլ Բ. Ջորդանն իսկական նոքաութ էր ստացել, բայց հետո ոտքի ելավ ու շարունակեց: Իսկական տղամարդու նման»,- ստորագրել է տեսագրությունը Սիլվեսթրը:
Աղբյուր՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ