Որքան էլ դժվար եւ անցանկալի լինի ընդունելը, սոցիալական կայքերը բավականին մեծ տեղ ունեն մեր կյանքում, եւ մարդիկ բավականին երկար ժամանակ են անցկացնում Instagram-ում, Facebook-ում, Twitter-ում եւ այլն։ Եվ շատ օգտատերեր ոչ միայն գրառումներ են կատարում կամ լուսանկարներ են հրապարակում սոցցանցերում, այլեւ հետեւում են իրենց սիրելի աստղերին ակտիվությանը։
NEWS.am STYLE-ը որոշել է ներկայացնել այն հայ աստղերին, որոնք առավել ակտիվ ու պահանջված են Instagram-ում եւ ունեն մեծ թվով բաժանորդագրված օգտատերեր իրենց էջերում։
Առաջին տեղը զբաղեցնում է գեղեցկուհի Սիրուշոն, որի էջին այսօրվա՝ դեկտեմբերի 15-ի դրությամբ հետեւում է 101 հազար բաժանորդ։ Երգչուհին ունի 728 հրապարակում, որը ամենաբարձր ցուցանիշն է։
Երկրորդ հորիզոնականում երկրապագուների մեծ բանակ ունեցող Լիլիթ Հովհաննիսյանն է։ Նրա էջում բաժանորդագրված է 91.3 հազար օգտատեր։ Երգչուհին հրապարակել է 689 լուսանկար եւ կարճ ժամանակահատվածում մեծ ցուցանիշ գրանցել։ Չնայած այս պահի դրությամբ երգչուհին Instagram-ում ամենապահանջված հայ աստղերի ցուցակում երկրորդ է, սակայն հաշվի առնելով այն փաստը, որը նա բավականին հաճախ է նոր հրապարակումներ անում եւ շատ մտերմիկ «զրուցում է» իր էջին բաժանորդագրված օգտատերեի հետ՝ պատկերը շատ շուտով կարող է փոխվել։
Առաջին եւ երկրորդ տեղերում հայտնված երգչուհիների համառ մրցակցությանը փորձում է հասնել դերասանուհի, երգչուհի, հաղորդավարուհի եւ մոդել Արփի Գաբրիելյանը։ Արփինեն հաճախ է նոր լուսանկարով ուրախացնում իր 65.9 հազար օգտատերերին եւ մշտապես արժանանում է գովասանքի խոսքերի, որոնք երկրպագուները գրում են մեկնաբանություններում։
Վարկանիշային աղյուսակի չորրորդ տեղում հայտնվել է Անի Երանյանը։ Ինչպես Արփիի, այնպես էլ Անիի դեպքում, նրանց էջերում ակտիվությունն ավելի մեծացավ «Full House» սիթքոմում նկարահանվելուց հետո։ Այժմ Անիի էջին հետեւում է 55 հազար օգտատեր՝ չնայած նրա հրապարակումներն ավելի շատ են, քան Արփիինը։
Միհրան Ծառուկյանն այս յուրօրինակ ցանկի հինգերորդ տեղում է։ Նրա էջին բաժանորդագրված օգտատերի թիվը հասնում է 50 հազարի, իսկ հրապարակումները 357-ն են։ Իհարկե, զարմանալի չէ, որ Միհրանը հայտնվել է լավագույն հնգյակում, քանի որ նա եւ շատ տաղանդավոր երգիչ է, եւ սիրված դերասան։
Այսպիսին է Instagram-ում ամենապահանջված հայ աստղերի թոփ 5-ը, բայց մենք շարունակելու ենք հետեւել հայ հայտնիների ակտիվությանը, քանի որ ամեն վայրկյան վարկանիշային աղյուսակի պատկերը կարող է փոխվել։
Պատրաստեց՝ Յանա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում