Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ինչ արժե եւ ինչ չարժե անել կորպորատիվ խնջույքներին. տասը կարեւոր խորհուրդ

22:09, 26 դեկտեմբերի

Կորպորատիվ խնջույքները հիանալի հնարավորություն են ստեղծում շրջապատն ընդլայնելու և նոր կապեր հաստատելու համար։ Օգտագործեք ալկոհոլի ազդեցության և պարահրապարակի մոգական ուժը լավ նպատակների համար։ 

Ի՞նչ արժե անել

Գալ և զվարճանալ։

Գործընկերների հետ հավաքույթը ոչ միշտ է ամենացանկալին, սակայն հնարավորություն տվեք այդ ժամանցին։ Երբեմն ոգելից խմիչքների, խորտիկների և պարերի խառնուրդը ստիպում է մարդկանց բացվել անսպասելի կողմից, և համեստ մենեջերը հանկարծ խելագար պարող է դառնում, իսկ տարօրինակ ծրագրավորողը՝ չինական գրականության գիտակ։ Բայց եթե դա այդպես էլ չէ, գործընկերների հետ շփումը միևնույն է անիմաստ չի անցնի։ Դուք կհանեք լարվածությունը, որն այսպես թե այնպես կուտակվում է յուրաքանչյուր կոլեկտիվում։ Իսկ եթե դուք այնուամենայնիվ ցանկություն չունեք գնալու, ապա  հարմար պատճառաբանություն հորինեք. չարժե ասել, օրինակ, «Ես չեմ գա, որովհետև բազմոցի և սերիալների հետ եմ ժամադրված»։

Ցույց տվեք ձեր թաքնված տաղանդները

Դուք ունե՞ք որևիցե հատուկ շարժում, որը հորինել եք՝ ընկերների հետ ակումբում պարելիս։ Կամ միգուցե հենց այն ծրագրավորո՞ղն եք, որն անգիր հիշում է Լո Գուանջունի «Երեք թագավորությունները» վեպի հերոսների անունները։ Ցույց տվեք ձեր կոլեգաներին, որ դուք այդքան էլ հասարակ անձ չեք, ինչպես թվում է, և դուք էլ տաղանդներ ունեք։ Ոչ մեկը չի ստիպում ձեզ երկու ժամվա ընթացքում ձկնկուլ դառնալ, կամ մեկ ակնթարթում 0,5 գարեջուր խմել, սակայն հիշեք, որ եթե ինչ-որ սթարթ-ափ ընկերությունում դա տպավորություն կթողնի, ապա փաստաբանական գրասենյակում՝ ոչ։

Ոչ ավանդական զրույցի թեմա մտածեք

Այս մարդկանց հետ դուք ստիպված եք ժամեր շարունակ խոսել աշխատանքի մասին օգտագործեք հնարավորությունը փոխել թեման։ Կարելի է սկսել ինչ-որ մի անսովոր բանից, օրինակ՝ամենապարզ հարցից «Որ՞ն է քո սիրած կենդանին», կամ «Եթե քո տունը խուզարկեին, ի՞նչ տարօրինակ իր կգտնեին»։ Երբ ձեր կոլեգան զարմանքից ուշքի կգա, ձեր երկխոսությունը ուրախ և հաճելի կդառնա։
Զվարճացեք այն գործընկերների հետ, որոնց ամենաքիչն եք հանդիպում աշխատավայրում։
Դուք վերելակում հանդիպեցիք մի աղջկա, որին ասեցիք «ողջույն», հետո՝ երկարատև և անհարմար դադար, որի ընթացքում փորձում եք հիշել նրա անունը՝ չնայած հիշում եք, որ կողքի սեղանին նստած վերջին բոլոր քարտուղարուհիների անունները։ Սա նշանակում է, որ եկել է ժամանակը «հեռավոր աշխարհները» ուսումնասիրելու։

Հաշտվեք ձեր հակառակորդների հետ

Տոնը հին վիրավորանքները ներելու հիանալի  առիթ է. նույնիսկ եթե հարցը վերաբերվում է ձեր թշնամուն, որը պարբերաբար ձեր դեմ է «ելույթ ունենում» և անընդհատ քծնում է տնօրենին։ Առաջարկեք նրան մեկ բաժակ միասին խմել, և, ո՞վ գիտի, միգուցե ձեր «սերը» միմյանց հանդեպ պայմանավորված է նրանով, որ դուք երկուսդ էլ շատ նման եք միմյանց։

Ի՞նչ չարժե անել

Սոցիալական ցանցերում կիսվել երեկոյան պլանների մասին։ Եթե դուք որոշել եք չգնալ գործընկերների հետ զվարճանալու, ապա գոնե փորձեք սոցցանցերում չերևալ, որպեսզի նրանք չիմանան, թե իրականում ինչն եք գերադասել կորպորատիվին ներկա լինելու փոխարեն։

Չարժե բամբասել

Ձեր գրասենյակում բոլորը գիտեն, որ այս երկու գործընկերներն իրար հետ են հանդիպում, բացի կադրերի բաժնի աշխատակիցների՞ց։ Մի դարձեք հենց այն կոլեգան, որը մեկ-երկու բաժակից հետո վազում և պատմում է հերթական կեղտոտ և «հետաքրքիր» մանրամասները։ Միգուցե և բամբասանքը դուր գա մարդկանց, բայց կոլեգաները հաստատ չեն գնահատի ձեր շատախոսությունը։

Մի զգացեք ձեզ ինչպես ակումբում ընկերների հետ

Կիպ և փայլուն կոստյումի համար հատուկ վայր և ժամանակ գոյություն ունի՝ ամանորյա խնջույք ընկերների տանը, կամ այդ տիպի մի բան, բայց ոչ կորպորատիվ երեկույթը։ Այնուամենայնիվ եթե եկել եք երեկոյան զգեստով, դա դեռ չի նշանակում, որ միանգամից պետք է ձեզ ընկերության կողմից վճարված վեց կրկնակի մարտինի լցնեք։ Իհարկե, դուք ուղղակի պարտավոր եք օգտվել անվճար խմիչքից, սակայն երկարացրեք այդ հաճույքը մինչ երեկոյի ավարտը։

Չարժե աշխատավարձի ավելացում կամ պաշտոնի բարձրացում խնդրել։

Սա ամենաակնհայտ խորհուրդը չէ, բայց, իսկապես, մի մոտեցեք ձեր տնօրենին այս խնդրանքով՝ ակնարկելով, որ դուք արժանի եք դրան։ Սա ամենահարմար վայրը չէ, և այս քայլով դուք կարող եք վնասել ինքներդ ձեզ։ Ավելի խելամիտ կլինի, եթե դուք  ընկերական զրույց տանեք ձեր տնօրենի հետ, և սա հարմար առիթ է նրան հետագա լուրջ խոսակցությանը պատրաստելու համար։

Չարժե պատվիրել տեկիլա

Դուք հաստատ գիտեք, թե ինչ են խոսում տեկիլայի մասին։ Իսկ եթե չգիտեք՝ այս մեքսիկական ըմպելիքի հինգ բաժակից հետո դուք կթմրեք, ուստի հեռու մնացեք տեկիլայից։

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել