Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

2015-ի թոփ 5 մուլտֆիլմերը

20:15, 24 դեկտեմբերի

Եթե խոսենք անցնող տարվա մուլտֆիլմերի մասին, ապա իմ կարծիքով առաջին պատվավոր տեղն է գրավում 11-ամյա աղջնակ Ռայլիի արկածների մասին պատմող «Գլուխկոտրուկ» մուլտֆիլմը։ Այս մուլտֆիլմն արժե նայել ոչ միայն երեխաներին, ալյև մեծերին, որոնց այն կօգնի հիշել հասունացման շրջանի դժվարությունների մասին և ավելի լավ հասկանալ սեփական երեխաներին։

Եվ այսպես՝ NEWS.am STYLE-ը ներկայացնում է 2015 թվականի լավագույն անիմացիոն ֆիլմերի հնգյակը։

1․«Գլուխկոտրուկ» 11-ամյա աղջնակի մասին մի պատմություն և նրա գլխում ապրող զգացողությունների՝ Ուրախության, Վշտի, Վախի, Զայրույթի և Նողկանքի մասին։ Նրանք բոլորն էլ մարմնավորվել են որոշակի կենդանի կերպարների մեջ, որոնք օգնում են Ռայլիին հաղթահարել ամենօրյա խնդիրներն ու խոչընդոտները։ Երբ Ռայլիի ընտանիքը որոշում է փոքրիկ եւ հանգիստ քաղաքից մեգապոլիս տեղափոխվել, Էմոցիաների համակարգված թիմում տարաձայնություններ են առաջանում, և Ռայլիի գլխում քաոս է սկսվում։ 

2․«Բարի դինոզավր»։ Մուլտֆիլմի սյուժեն  հիմնված է հեռավոր անցյալի մարդկության այլընտրանքային պատմության վրա, որտեղ դինոզավրերը ամենևին էլ չեին վերացել, իսկ մարդիկ մնացել էին սոցիալական զարգացման ցածր մակարդակի վրա։  Մի օր փոքրիկ տղան ծանոթանում է դինոզավրի հետ, և նրանց անսովոր ընկերությունը բազմաթիվ հետաքրքիր արկածների է վերածվում։


3․«Լուսնի պահապանը»։ Իրադարձությունները տեղի են ունենում հեռավոր մոլորակում, որտեղ ցերեկն ու գիշերը փոփոխվում են ձեռքի օգնությամբ։ Այս կարևոր առաքելությունը իրականացնում է փոքրիկ Մյունը, որին Լուսնի խնամակալ են նշնակում։  Սակայն հենց առաջին օրն էլ Մյունը կորցնում է Լուսինը։ Մինչդեռ Արեգակը ստորգետնյա աշխարհի չար խնամակալի՝ Նեկրոսի  ձեռքերում է։ Մյունն ու իր ընկերները տարբեր վտանգավոր արկածների մեջ  են ընկնում՝ Լուսինն ու Արեգակը վերադարձնելու համար։

4․«Տունը»։ Այլմոլորակայինները գերի են վերցնում Երկիր մոլորակը՝ սահմանելով նոր կարգեր, երկրաբնակներին վտարելով արգելաբնակավայրեր։ Փոքրիկ Դարը, փախչելով այլմոլորակայիններից, ծանոթանում է զվարճալի այլմոլորակային Օյի հետ, որն ինքն էլ մերժված է իր ցեղակիցների կողմից։ Հենց այս զույգն էլ պետք է փրկի Երկիրը։

5․«Շոն ոչխարիկը»։ Շատ զվարճալի և հուզիչ մուլտֆիլմ։ Մի փոքրիկ ագարակի հանգիստը խանգարվում է, երբ փոքրիկ ոչխարիկ Շոնի չարության պատճառով հողագործը ստիպված է լինում գնալ քաղաք։ Ոչխարների հոտը, իրենց ազատությունը վայելելուց հետո, սկսում են անհանգստանալ իրենց տիրոջ մասին և համարձակորեն գնում են նրան փրկելու։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել