1. Ընդմիջումներ արեք
Մեր ամենօրյա զբաղմունքների մեծ մասը ծառայում է որեւէ նպատակի: Մենք հավաքում ենք տունը, որպեսզի այն մաքուր լինի, գնում ենք աշխատանքի, որպեսզի որոշակի պարտականություններ կատարենք, սեքսով ենք զբաղվում, որպեսզի հաճույք ստանանք: Մեր կյանքը բաղկացած է մշտական նպատակաուղղված գործունեությունից: Իհարկե նպատակներին հասնելը մեր կյանքին իմաստ ու կարգուկանոն է հաղորդում: Բայց մենք հաճախ են գերագնահատում արդյունքը ու մոռանում այն մասին, որ ընթացքը նույնպես կարող է բավականություն ու ուրախություն պարգեւել: Ժամը կամ մեկուկես ժամը մեկ ընդմիջում արեք: Աշխատասերների շրջանում տարածված է այն տեսակետը, որ լավագույն հանգիստը մեկ այլ գործով զբաղվելն է: Բայց այդ գործը չպետք է կապակցված լինի խնդիրներ լուծելու ու պատասխաններ գտնելու հետ: Ավելի լավ է 15 րոպե անցկացրեք լիցքաթափված ու հանգիստ վիճակում:
2. Միացրեք ներքին ավտոպիլոտը
Ժամանակի մոտավորապես 40 տոկոսը մենք գործում ենք ավտոմատ: Այսինքն մեր գործողությունները կառավարում են մեր սովորությունները, այլ ոչ թե գիտակից որոշումները: Կարող է թվալ, թե որքան շատ գիտակից գործողություններ ենք մենք իրականացնում, այդքան լավ: Բայց իրականում մենք ավելի շատ բան ենք հասցնում, երբ առանձնապես խորը չենք մտածում այն մասին, թե ինչ ենք անում: Մեր յուրաքանչյուր քայլը գիտակից կառավարելու անհրաժեշտությունը առաջացնում է այպես կոչված «հոգնածություն որոշումների կայացումից: Հնարավորինս շատացրեք ավտոմատ գործողությունները: Դա չի նշանակում, որ դուք պետք է ռոբոտի վերածվեք ու չմտածեք, թե ինչ եք աանում: Պարզապես ձեր գործողությունները ենթարկեցրեք որոշակի ռիթմի: Մի որոշեք՝ անել մարզանք առավոտից, թե ոչ, պարզապես արեք եւ վերջ: Որքան շատ ամենօրյա սովորություններ ձեռք բերեք, այդքան ավելի շատ բան կհասցնեք ու ավելի քիչ սթերս կզգաք: Ցանկացած սովորության մեջ ամենակարեւորը այն է, որ սկսեք որեւէ բան անել: Առավելագույնս հեշտացրեք առաջին քայլը: Այն պետք է 20 վայրկյանից ավել չտեւի: Օրինակ, եթե դուք ուզում եք ինքներդ ձեզ սովորեցնել ամեն օր մարզանք անելուն, չարժե գանտելները ու էսպանդերը դնել հեռու՝ մահճակալի տակ:
3. Ազատվեք ավելորդ բաներից
Արդունավետության համար մրցավազքում մենք հաճախ ենք ինքներս մեզ ճնշման տակ դնում ու դա ոչ միայն հակառակ էֆեկտն է առաջացնում, այլեւ ազդում է մեր ինքնազգացողության վրա: Ելքն այն է, որ վերանայեք ձեր նպատակները, թողնելով միայն այն, ինչ ձեզ անհրաժեշտ է: Հաճախ մեր գերծանրաբեռնբածությունը ոչ թե օբյեկտիվ հանգամանքներով է պայմանավորված, այլ մեր սեփական որոշումներով ու մյուսների առաջ մեր իսկ հորինած պարտականություններով: Որոշեք ձեզ համար հինգ առաջնային նպատակներ ու մնացած ամեն ինչին ասեք «ոչ»: Մենք շատ ժամանակ ենք ծախսում արձագանքելով արտաքին գրգռիչներին, այլ ոչ թե առաջնորդվելով մեզ համար կարեւոր նպատակներին համապատասխան: Դա թույլ է տալիս, որ հանգամանքներն ու մարդիկ կառավարեն մեր հոգեվիճակը: Մեր մտքով պարզապես չի անցնում ժամանակ առ ժամանակ վերանայել մեր պարտականությունները, ծրագրերը ու սովորությունները:
4. Հարաբերություններ սկսեք
Հարցրեք հոգեբաններին, ապահովագրական գործակալներին ու տարեց մարդկանց ու նրանք բոլոր միաձայն կասեն, որ կյանքում հարաբերություններից կարեւոր ոչինչ չկա: Դրան հավատալը հեշտ է, երբ խոսքը մտերիմ մարդկանց մասին է: Բայց նույնիսկ մակերեսային, ոչինչ չպարտավորեցնող հարաբերությունները կարող են մեզ երջանկացնել: Բոլորովին անծանոթ մարդու հետ զրույցը մեզ դժվար է թվում, սակայն հիմնականում այդ անհարմարության զգացողությունը կարճ է տեւում, իսկ մտերիմ հարաբերությունների բացակայությունը իր առավելություններն ունի՝մենք միմյանց մասին ոչինչ չգիտենք, ու դա մեզ ավելի անկեղծ լինելու հնարավորություն է տալիս: Պարտադիր չէ, որ դուք փոխեք ձեր սովորական կենսակերպը: Պարզապես ձեր ուշադրությունը ուրիշների վրա էլ կենտրոնացրեք: Լսեք: Հարցրեք, թե վերջերս ինչ լավ բաներ են կտարվել մարդկանց հետ, լսեք նրանց, քաջալերեք: Մի վախեցեք անկեղծ լինելուց՝ ձեր զրուցակիցը ամենայն հավանականությամբ իրեն նույնքան անհարմար է զգում ու եթե դուք նրան ընդառաջ քայլ անեք՝ դա կօգնի որ նա հաղթահարի իր կաշկանդվածությունը:
5. Ավելի հանդուրժողական եղեք անհարմարությունների նկատմամբ
Մեզնից շատերը տուն են գալիս ու մտածում «Ես ուզում եմ պարզապես հանգիստ նստել, ոչինչ չանել»: Եվ դա հասկաննալի է, քանի որ դուք շատ եք աշխատել ու ուժասպառ եք եղել: Բայց ոչինչ չանելով դուք ձեր կյանքն ավելի հաճելի չեք դարձնի: Պարադոքսն այն է, որ մենք հաճախ ուզում ենք անել ոչ թե այն, ինչ կերջանկացնի մեզ, այլ այն, ինչը մեզ ավելի հեշտ է թվում: Կազմեք ձեր ուժեղ կողմերի, հետաքրքրությունների ու կյանքի այն ոլորտների ցանկը, որտեղ դուք ձեզ ավելի հարմար եք զգում:
Հոգ տարեք, որպեսզի ձեր կյանքում մշտապես լինի ձեր հետաքրքրության առարկան, որպեսզի նա ձեզ դրդի ստեղծագործելու, ծառայի որպես ուրախության արդյունք:
Աղբյուր՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ