NEWS.am STYLE-ի հետ բացառիկ հարցարզրույցում ընթերցողը բազմաթիվ բացահայտումներ կանի Դիտա ֆոն Տիզի մասին։ Իսկ բացահայտումների աղբյուրը հենց ամերիկյան փոփ դիվան է։ Դիտա ֆոն Տիզը պարուհի է, երգչուհի, ֆոտոմոդել, դերասանուհի, բայց չի պատրաստվում եղածի վրա կանգ առնել։ Նա արդեն սկսել է նորաձեւությամբ զբաղվել, եւ պարզապես շարունակում է հիացնել երկրպագուներին։
Դիտա, քո վինտաժային ոճը արդեն ճանաչում են ողջ աշխարհում։ Դու նաեւ հագուստի եւ ներքնազգեստի սեփական բրենդն ունես։ Ի՞նչ ես կարծում, նախկինում հագուստն ավելի սեքսուալ էր, քան այն, որ այժմ առաջարկվում է։
Կարծում եմ, որ նախկինում ամեն ինչի մեջ ավելի շատ արտիստիզմ կար, սկսած հագուստից, վերջացրած կահույքով, կամ ճարտարապետությունից մինչեւ կենցաղային իրեր։ Կարո՞ղ է պատահի, որ մի օր փոխես քո ոճը, հագնել օրինակ ջինս ու հասարակ շապիկ։ Ես չեմ սիրում հագնվել բոլորի նման։ Ես գտել եմ իմ սեփական ոճը շատ տարիներ առաջ, եւ հավատարիմ կմնամ դրան։
Դու ունես հագուստի, ներքնազգեստի եւ օծանելիքի բրենդ։ Իսկ կա՞ ինչ-որ նոր ուղղություն, որ կցանականայիր փորձել։
Ես հետաքրքրված եմ իմ վինտաժային ոսկերչական հավաքածուի հիման վրա ոսկերչական զարդերի ստեղծմամբ, ինչպես նաեւ կցանկանայի գեղեցիկ, զգացմունքային դեկորներ ստեղծմամբ։Քեզ անվանում են «բուրլեսկի թագուհի», իսկ քո շոուն հայտնի է «Burlesque: Strip, Strip Hooray!» անունով։
Իրականում ի՞նչ է բուրլեսկը քեզ համար։ Ինչպե՞ս կբնութագրես քո շոուն, այն պարային շոո՞ւ է, մերկապար, թե՝ թատերական բեմականացում։
Բուրլեսկը անցած դարի 30-40-ականներին Ամերիկայում հանրահայտ շոուի անվանում էր։ Դրա աստղերը մերկապարուհիներն էին, ովքեր գլամուր շոու էին ցուցադրում։Իմ շոուն ավելի նման է Լաս Վեգասի ներկայացումներին, բայց այն ավելի նոստալգիա է պարունակում, որտեղ կա զգացմունքային ֆանտազիա, գլամուր, երաժշտական ուղեկցությամբ մերկապար, հագուստ կուտյուրներից, գեղեցիկ դեկորացիաներ եւ գեղարվեստական լուսավորություն։ Մերկապարը երկար պատմություն ունի, եւ բուրլեսկը դրա կարեւոր մասն է, այնպես որ, իմ շոուն այդ վաղեմի շրջանի ոգին է կրում։Մի անգամ դու գրել էիր, որ հայկական արմատներ ունես։
Որոշ աղբյուրներ էլ հավաստիացնում են, որ իսկապես, քո տատը հայ է եղել։ Ո՞րն է ճշմարտությունը։
Այո տատիկս հայուհի էր, ավելի ճիշտ նրա հայրը հայ է եղել, իսկ տատիկիս որդեգրել են։
Պատրաստեց՝
Մարինա Ադուլյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»