Դիմահարդարումը կարելի է ավելի երկար պահպանել միանգամայն մատչելի կոսմետիկ միջոցներով, սակայն պետք է իմանալ, թե ինչպես ընտրել դրանք:
Ոչ թե խոնավացնում ենք, այլ սնուցում
Պետք է սկսել հիմքից, այսինքն ոչ թե դեկորատիվ կոսմետիկայից, այլ խնամքից: Ի՞նչ քսուք եք դուք օգտագործում ձմռանը մինչեւ դիմահարդարում անելը: եթե խոնավացնող, ապա պարզ է, թե ինչու է տնից դուրս գալուց կես կամ մեկ ժամ հետո ձեր իդեալական մաշկն այնպիսի տեսք ստանում, որ նույնիսկ նայելն է սարսափելի: Տարվա ցուրտ եղաանակին մաշկն ավելի շատ սնուցման կարիք ունի, քան խոնավացման: Չնայած վերջինս էլ է անհրաժեշտ, բայց ավելի լավ է նման քսուքներից քնելուց առաջ օգտվեք: Իսկ առավոտյան օգտվեք սնուցող միջոցներից: Բանն այն է, որ խոնավացնող քսուքներում պարունակվող ջուրը ցրտին կարող է սառչել ու դրա հետեւանքով կփոխվի մաշկի ռելիեֆը, կխախտվի երանգավորող քսուքի հավասարաչափ բաշխումը:
Ստեղծում ենք հիմք
Իսկ եթե ավելի ճշգրիտ՝ ապա օգտագործում ենք հիմք՝ երանգավորող քսուքի, ստվերաներկի, սեւաներկի ու շրթներկի տակ: Այդ միջոցները կոչվում են նաեւ պրայմերներ: Նման միջոցները կօգնեն, որ դեկորատիվ կոսմետիկան ավելի երկար մնա ձեր դեմքին: Բացի դրանից երանգավորող քսուքի տակ քսվող հիմքը մի շարք այլ օգտակար հատկանիշներ ունի՝ հավասարեցնում է մաշկի ռելիեֆը, փայլ հաղորդում, քողարկում թերությունները, որոշ դեպքերում էլ նեղացնում ծակոտիները: Իսկ ստվերաներկի տակից քսվող հիմքը կատարյալ է այն դեպքում, երբ դուք ուզում եք, որ աչքերի հարդարումը երկար ժամանակ պահպանի իր վառ տեսքը, ստվերաներկը չփշրվի ու չլղոզվի: Նույնը կարելի է ասել նաեւ սեւաներկի ու շրթներկի հիմքի մասին, բացի դրանից այդ դեպքում դեկորատիվ կոսմետիկան ավելի թեթեւ ու հավասար է դառնում՝ միաժամանակ ապահովելով թարթիչների ու շուրթերի մաշկի խնամքը:
Օգտագործում ենք դիմացկուն կոսմետիկա
Դեկորատիվ կոսմետիկայի շուկայում կան միջոցներ, որոնք հատուկ նախատեսված են էքստրեմալ եղանակային պայմանների համար: Եվ այսպես, ուժեղ սառնամանիքին դուք կարող եք օգտվել դիմացկուն միջոցներից, որպեսզի հնարավորինս երկարացնեք դիմահարդարման կյանքը: Ի դեպ, կարեւոր միջոցառումների համար դրանք նույնպես կատարյալ են: Դիմացկուն երանգավորող քսուքը, մատիտը, սեւաներկը, շրթներկը, դիմափոշին ՝ այսինքն շպարի բոլոր միջոցները հիմա ունեն նաեւ «դիմացկուն» տարբերակ: Նման մեյքափը եւ ավելի դիմացկունէ լինում, եւ հետքեր չի թողնում հագուստի վրա:
Ամրացնում ենք
Դիմահարդարման ամրացնող (ֆիքսող) միջոցներն անհրաժեշտ են, երբ դուք ուեւէ կարեւոր միջոցառման եք գնում (օրինակ ամանորյա կորպորատիվի) եւ ուզում եք հնարավորինս երկար պահպանել անթերի մեյքափը: Ֆիքսատորի գործողության սկզբունքը հիշեցնում է մազերի լաքը՝ այն նույն ձեւով ձեր դեմքին է ամրացնում դեկորատիվ կոսմետիկան, ինչպես լաքն է ամրացնում սանրվածքը: Սակայն պետք է հասկանալ, որ սփրեյ ֆիքսատորները հարմար չեն ամենօրյա գործածման համար (առավել եւս ձմռանը, քանի որ պարունակում են խոնավացնող բաղկացուցիչներ), դրանց գործածումը արդիական է միայն կարեւոր միջոցառումներից առաջ:
Փայլացնում ենք
Մաշկի սեբումի՝ կամ պարզ ասած ճարպոտ փայլի չափազանց շատ արտադրության դեմ պայքարող միջոցները նույնպես անփոխարինելի են հանդիսավոր միջոցառումների ժամանակ: Նույնիսկ իդեալական դիմահարդարումը կարող է լղոզվել կես ժամ պարելուց հետո, եթե չձեռնարկեք համապատասխան քայլեր՝ չօգտվեք փայլատող անձեռոցիկներից կամ էլ քթին փայլատող դիմափոշի չքսեք: Յուղոտ մաշկ ունեցողները հասկանում են, թե ինչ կարեւոր է նման օգնականներ ունենալը: Իրենց մեջ ներծծելով մաշկի ճարպի ավելցուկները՝ անձեռոցիկները նաեւ չեն ջնջում ձեր դիմահարդարումը: Ինչ վերաբերում է դիմափոշուն, ապա դրա հետ պետք է զգույշ լինել՝ շերտ առ շերտ քսելու դեպքում դուք կարող եք փչացնել ձեր տեսքը: Դրա համար էլ օգտվեք նման միջոցներից միայն միջոցառումներից առաջ, թեթեւակիորեն թարմացնելով դիմահարդարումը նաեւ հանդիսության ընթացքում, իսկ ընդիմջումներին, եթե նման անհրաժեշտություն կա, փրկեք իրավիճակը փայլատող անձեռոցիկներով:
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել