Մի ընկերուհի ունեմ, որն առանց դիմահարդարման տանից դուրս չի գալիս։ Եվ կարևոր չէ, թե ուր է նա գնում՝ երեկույթի, թե ուղղակի աղբը թափելու․ «մարտական դիմահարդարումը» միշտ դեմքին է։ Նա ինքն է խոստովանում, որ առանց մեյքափի մերկ է զգում իրեն։ Թեպետ, այս զգացողությունն ունեն գեղեցիկ սեռի բազմաթիվ ներկայացուցիչները, որոնք «հագնված» երևալու ցանկությունից զատ, համոզված են, որ շպարը նրանց գեղեցկությունն ավելի է ընդգծում։
Ես ինքս դպրոցն ավարտելուն պես, հասնելով մայրիկիս «մոգական» սրվակներին վրձիններին ու ստվերաներկերին, ամեն առավոտ՝ համալսարան գնալուց առաջ, անպայման գեղեցկանում էի։ Անկեղծ ասած՝ հիմա առանց ծիծաղի չեմ կարող նայել իմ երիտասարդ տարիների լուսանկարները։ Թեև դա երկար չի տևել։
Պարզվեց, որ տղամարդիկ գերադասում են ինձ «մերկ» տեսնել, այսինքն՝ առանց դիմահարդարման։ Չգիտեմ․․․ թե ինձ հանդիպած երկրպագուներն էին բնական գեղեցկության սիրահարներ, թե իսկապես դա ճշմարտություն էր, բայց բոլորը միաձայն հավատացնում էին, որ առանց դիմահարդարման ես ավելի գեղեցիկ եմ։ Ինձ ծանոթ 30 անց տղամարդկանց միջև մի փոքրիկ սոցհարցում անցկացնելով՝ ես պարզեցի, որ նրանց զգալի մասը նախըտրում է մինիմալ քանակությամբ դիմահարդարմով կանանց։ Տղամարդկանց մոտ առանձնահատուկ տհաճություն են առաջացնում կարմիր շրթներկն ու տոնային քսուքի հաստ շերտը։
«Երբ մեծ քանակությամբ «ծեփամածիկը» երեսին կին եմ տեսնում, հազիվ եմ ինձ զսպում, որպեսզի եղունգով չքերեմ նրա այտն ու տեսնեմ՝ հետք կմնա, թե ոչ»,- կիսվեց տպավորություններով ծանոթներիցս մեկը։ Ի դեպ, գրեթե բոլոր պատասխանողները նշում էին, որ չեն սիրում համբուրվել այն կնոջ հետ, որը շրթներկ է օգտագործում․ «այն տարածվում է, լղոզվում, կպչում, իսկ հետո ստիպված ես լինում հետքերն անցկացնել դեմքիդ վրայից»։
Համաձայնվեք, իրավիճակը պարադոքսալ է։ Փաստորեն, այս բոլոր միջոցները, որոնք գեղեցկության ոլորտը մեզ համառորեն պարտադրում է, և որոնք պիտի ծառայեն տղամարդկանց գայթակղելու նպատակին, ընդհակառակը՝ վանում է նրանց։ Հիշում եմ՝ մի օր գեղեցկության սրահում պրոֆեսիոնալ դիմարդարում անելուց հետո, ինձանից շատ գոհ ու երջանիկ եկա տուն։ Սակայն ամուսինս ինձ անմիջապես երկնքից վար իջեցրեց՝ ասելով, որ «նրանք, իհարկե, ծեփամածիկը չեն ափսոսել», որ «տարօրինակ դիմակ է» իմ երեսին և նման այլ արտահայտություններ։
Եվ չնայած, որ շուտով ես կլինեմ 40 տարեկան (մի՞թե ես դա ասացի), ինձ դեռ տանջում է մի հարց՝ դիմահարդարվե՞լ, թե՞ ոչ։ Տարիքիս զուգընթաց հասկացա, որ կարևորը խնամված մաշկն է, չէ որ կնճիռները, ակնեն, բշտիկներն ու այլ անհարթությունները դիմահարդարումը ծածկում է, սակայն հնարավոր չէ տոնային քսուկով 24 ժամ մնալ. դա նաև վնասակար է։ Ուստի, ֆինանսներիս մեծ մասը ես ծախսում եմ մաշկի խնամքի և պրոցեդուրաների վրա, և վստահեցնում եմ, որ կարող եմ նույնիսկ տոնային քսուք չօգտագործել։
Չեմ կարող ասել, որ լիովին հրաժարվել եմ կոսմետիկայից, սակայն, «անտեսանելի» դիմահարդարման ստեղծման հիմունքները սովորելով՝ կարողանում եմ «բնական» գեղեցկության տպավորությունը ստանալ։ Թեև, անկեղծ ասած, երբեմն հայացքս կանգ է առնում կարմիր շրթներկին․․․և, հազվադեպ՝ չնայած ամուսնուս դժգոհությանը, չեմ կարողանում գայթակղությանը դիմադրել․․․
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ