Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Սեռերի պատերազմ. Կնատյացները

22:09, 10 փետրվարի

Մի քանի տարի առաջ մի հայ գործիչ, որը քաղաքական լինելու հավակնություններ ուներ, առաջարկել էր պատժել այն կանանց ու աղջիկներին, որոնք չափազանց բաց են հագնված։ Նրա պատկերացմամբ իր պորտը հանրությանն ի ցույց դնող աղջկան պետք է ծեծել հենց փողոցում։ Լավ է, չէ ՞։ Մեկ այլ քաղաքական գործիչ էլ, ով հիմա ի դեպ պատգամավոր է, հաջողացնում է համայն հայության համար սպառնալիք տեսնել այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք կանանց իրավունքներով են զբաղվում եւ մասնագիտացած են մասնավորապես ընտանեկան բռնությունների ոլորտում։ Այդ նույն պատգամավորը վստահ է, որ նրանք այդ ձեւով ուզում են «քանդել հայկական ավանդական ընտանիքը», որի համար ըստ երեւույթին կնոջ նկատմամբ բռնություններն ու ստորացումներն ավանդույթ են։ Համենայնդեպս այդպես է ստացվում, եթե հետեւում ենք ազգի «ընտրյալի» տրամաբանությանը։

Իմ կարծիքով, յուրաքանչյուր տղամարդու մեջ այս կամ այն չափով ապրում է «միզոգին», ասինքն կնատյաց։ Իհարկե վերոնշյալ օրինակները կանանց նկատմամբ ատելության արմատական դրսեւորումներ են, բայց համաձայնեք, որ «կինը մարդու բարեկամն է», «կնոջը լսիր ու հակառակն արա» ծաղրական- վիրավորական արտահայտությունները կամ դրա նման մյուս գոհարները ոչ այլ ինչ են, քան կնատյացության դրսեւորումներ։ Եվ ես վստահ եմ, որ դրա պատճառը մեկն է՝ վախը։ Այո, այո, հենց վախն է ատելություն սադրել թույլ սեռի նկատմամբ քանի որ տղամարդիկ հազարամյակներ շարունակ ճնշել ու ստորացրել են կանանց սեռը, հրաժարվելով նրանց իրենց հավասար համարել։ Հին Հունաստանի ժամանակներից սկսած մինչեւ մեր օրեր։

Իմ կարծիքով ամենավառ կնատյացները նրանք էին, ովքեր ստեղծել են կրոնը։ Համաշխարհային գրեթե բոլոր կրոններում կնոջը հատկացվել է ամենահամեստ դերը։ Լինի դա քրիստոնեություն, իսլամ թե հուդդայականություն։ Բոլոր կրոններն էլ հերքում են կանանց ու տղամարդկանց հավասարությունը։ Ընդ որում՝ պետք չէ մոռանալ, որ բոլոր սուրբ գրքերը տղամարդիկ են գրել, որոնք բնականաբար հոգեբանական ու սեռական բնույթի լուրջ խնդիրներ ունեին։ Դե, ինչպե՞ս չհիշես մեր հին բարեկամ Զիգմունդ Ֆրեյդին, որը սրամտորեն նկատել էր, որ «մեր բոլոր արարքների հիմքում երկու մոտիվ կա՝ նշանավոր դառնալու ցանկությունը ու սեռական ցանկությունը»։ Թե ում նկատմամբ էին սեռական ցանկություն զգում նրանք, ովքեր գրել են Ղուրանն ու Աստվածաշունչը, չեմ համարձակվի ասել, ինչպես ասում են՝ մոմ չեմ պահել, բայց որ նրանք բոլորը խնդիրներ ունեին, ես չեմ կասկածում։ Եվ հենց ծաղրված, դատապարտված, սպանված, չհասկացված լինելու վախն է նրանց ստիպել զայրանալ իրենց դժբախտությունների պատճառի՝ այսինքն կնոջ վրա։

Անկասկած, կնատյացներ կան թե հավատացյալների, թե իրենց աթեիստ համարողների շրջանում։ Մեր օրերում կրոնն այս հարցում այդքան էլ մեծ դեր չի կատարում, այն շատ դարեր առաջ արդեն արել է իր գործը։ Եվ գրեթե անհնար է հաղթահարել սեփական նախապաշարմունքները, որոնցով դարեր շարունակ մեզ սնել են մայրական կաթի հետ։ Ես ինձ ֆեմինիստուհի չեմ համարում՝ այդ բառի վատ իմաստով, ու ինձ շատ հարմարավետ եմ զգում հասարակության կողմից հատկացված դերերում՝ կնոջ, մոր, կողակցի, ու նույնիսկ «մարդու բարեկամի»։ Չէ որ մենք՝ կանայք, ունակ ենք ուժեղ սեռի ներկայացուցիչներից ավելի լավ ու խորը հասկանալ տղամարդկանց վախերը, բայց մենք բավականաչափ ազնվություն, խելք եւ ուժ ունենք ընկնողին ոչ թե հրելու, այլ նրան օգնության ձեռք մեկնելու համար։ Իսկ դրան ունակ են միայն «մարդու բարեկամները», որոնք հոգեպես ուժեղ են։

Էմմա Օ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել