Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու նրա ամուսինը` Արտակ Սարգսյանը, այսօր նշում են իրենց ամուսնության 4-ամյակը: Այս առթիվ սիրված դերասանուհին ամուսնուն որոշել է անակնկալ մատուցել` նկարահանելով տեսահոլովակ նրա ամենասիրելի երգի հիման վրա:
Երգը, որը կոչվում է «Օգնիր քամի», հենց Անահիտի հեղինակային աշխատանքն է.
«Երգի բառերի եւ երաժշտության հեղինակը ես եմ: Գործիքավորումը կատարել են իմ շատ սիրելի Գիսանե Պալյանն ու Կարեն Արզումանյանը: Տեսահոլովակի ռեժիսորը շատ տաղանդավոր Ինա Աբրահամյանն է, որի ձեռագիրը շատ եմ հավանում, իսկ օպերատորը Չալդրանյանի արվեստանոցի սան Դանիելն է»,-մեզ հետ զրույցում նշեց դերասանուհին` հավելելով, որ իր հեղինակած այս երգը ամուսնու համար ամենասիրվածն է.
«Ուր գնում էինք ինչ-որ առիթի կամ հավաքույթի, ամուինս խնդրում էր, որ այս երգը կատարեի, ես էլ փորձեցի երգը մեր ամուսնության 4-ամյակի առթիվ տեսահոլովակի տեսքով նվիրել նրան»,-ասում է Անահիտը, որը անցած տարի էլ էր ամուսնուն անակնկալ մատուցել «Երբ» կոչվող երգի եւ տեսահոլովակի տեսքով.
«Կարծես ավանդույթ դարձած լինի. Մեր ամուսնության 3-ամյակին էլ այսկերպ շնորավորեցի ամուսնուս: Նախորդ երգս նվիրված էր հենց նրան, իսկ «Օգնիր քամի»-ն նրա ամենասիրած երգն է»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Անահիտ Կիրակոսյանի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը