Առաջին անգամ Թեհրանում իրանցի և իրանահայ հանդիսատեսին է ներկայացվել հայկական ժողորդական երգերի մեծ համերգային ծրագիր: Համերգը կայացել է հունվարի 26-ին եւ իրանահայերի կողմից բուռն արձագանքների է արժանացել: Այս մասին այսօր` փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց իրանահայ երգիչ, կոմպոզիտոր Մասիս Առաքելյանը:
««Կռունկ» կոչվող այս ծրագրի շրջանակներում ներկայացրել եմ հիմնականում Կոմիտասի ստեղծագործությունները: Համերգի ընթացքում հնչել է նաեւ Սայաթ Նովա, սակայն մի փոքր ձեւափոխված տարբերակով` իմ դասական մշակումներով»,-ասում է երաժիշտը, որն ապրում եւ ստեղծագործում է Բեռլինում:
Հարցին, թե ինչու որոշեց անդրադառնալ հայկական երաժշտությանը եւ ինչ նպատակ ունի այս ծրագիրը, Մասիսը պատասխանեց.
«Տարբեր ժանրերի երաժշտությամբ եմ զբաղվել, սակայն մտածեցի, որ պետք է արմատներիս վերադառնամ: Ուզում եմ օտար ազգերին ցույց տալ մեր մշակույթը: Նպատակ ունեմ տարբեր ազգերի ներկայացուցիչներին համախմբել իմ երաժշտության միջոցով»,-ասում է Մասիսը, որը փետրվարի 5-ին արդեն հասցրել է ներկայանալ հայ հանդիսատեսին եւ ուրախությամբ փաստում է, որ ի տարբերություն եվրոպացիների, հայ հանդիսատեսն ավեի երաժշտական է:
Մասիս Առաքելյանի Երեւանյան մյուս համերգը սպասվում է վաղը` փետրվարի 9-ին` ժամը 20:00-ին, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում:
Ինչ վերաբերում է Մասիսին` նա ծնվել է Ջուղայում, սակայն երկար տարիներ է` բնակվում է Բեռլինում: «Կոմիտաս» ձայնասկավառակը երաժիշտը թողարկել է 2013 թ-ին: Իսկ վաղվա ծրագրում հանդիատեսին սպասվում են կատարումներ Կոմիտասից եւ դասական մշակումներ Սայաթ Նովայից:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը