Ի՞նչ ֆիլմ դիտել. Այս անգամ հարցին փորձեցինք պատասխանել սիրված հաղորդավար, «ԴոՄիՆո» սիթքոմում Գարիկին կամ Դոկտորին մարմնավորող Մհեր Խաչատրյանի օգնությամբ:
«Նախապես նշեմ, որ շատ դժվար է բազմաթիվ սիրելի ֆիլմերից ընդամենը 5 ֆիլմ առանձնացնելը։ Հիմա առնվազն 15-20 ֆիլմ մտքովս անցավ։ Ավելի հեշտ կլիներ, օրինակ, 5 ռեժիսորի նշել, բայց ինչեւէ, փորձեմ…»։
Ահա, թե որ 5 ֆիլմերն, ի վերջո, տեղ գտան հաղորդավարի հիթ շքերթում.
1.«Վերլուծիր սա»/ Analyze This
«Բազմաթիվ կատակերգություններ կան, որ սիրում եմ, բայց առանձնացրեցի հենց սա` Ռոբերտ Դե Նիրոյի և Բիլլի Քրիսթալի մասնակցությամբ։ Առաջին անգամ երբ տեսա այս ֆիլմը, ինձ համար լավ իմաստով շոկային էր Դե Նիրոյին տեսնել նման դերում։ Իսկ հումորի առումով այս ֆիլմն ինձ համար գրեթե իդեալական է, հատկապես երկխոսությունները` բնական ու շատ սրամիտ»։
2.«Հեռախոսի խցիկ»/ Phone Booth
«Այս ֆիլմը տասնյակ անգամներ դիտել ու չեմ ձանձրացել։ Կոնցեպտն ինքնին արդեն շատ հետաքրքիր է։ Ի դեպ` նման կոնցեպտով ֆիլմ դեռ 60-ականներին ուզում էր նկարահանել Հիչքոքը, սակայն այդպես էլ չգտավ այն պատճառը, թե ինչու պետք է հերոսն ամբողջ ֆիլմի ընթացքում դուրս չգա հեռախոսի խցիկից։ Կառանձնացնեի նաեւ Քոլին Ֆարելի դերասանական խաղն ու իմպրովիզները»։
3. Дежавью
«Եւս մեկ կատակերգություն` այս անգամ լեհ-սովետական արտադրության։ Այս ֆիլմը մի փոքր դուրս էր սովետական կատակերգությունների ստանդարտից, այդ պատճառով, ըստ իս, այնքան պոպուլյար չդարձավ, ինչքան, օրինակ, Գայդայի ֆիլմերը։ Дежавью ֆիլմը շատ նուրբ ձեւով ծաղրում է սովետական իրականությունը` ցուցադրելով այդ երկրի թերությունները, որոնք երբեմն աբսուրդի են հասնում։ Ի դեպ` ֆիլմում նկարահանվել է նաեւ Արմեն Խոստիկյանը. Շատ ծիծաղելի դրվագ է ստացվել` կապված հայերի հետ, այնպես որ անպայման դիտեք»։
4.«Կնքահայրը»/Godfather
«Երևի թե ամենաշաբլոն բանը, որ կարող էի ասել, բայց դե ի՞նչ արած` հանճարեղ ֆիլմ է, որը սիրում են գրեթե բոլորը` սկսած մեծագույն ռեժիսորներից ու դերասաններից մինչև ոչ այնքան ազնիվ ու ցիվիլ կյանքով ապրող մարդիկ։ Ամեն մեկը դիտում ու հավանում է այս ֆիլմն ըստ իր չափանիշների։ Ինձ համար «Կնքահայրը» ֆիլմ է, որտեղ ամեն ինչ կատարյալ ու օրգանիկ է` լույսից ու կադրերից մինչեւ դերասանական խաղ ու երաժշտություն»։
5.«12 զայրացած տղամարդիկ»/12 Angry Men
«Սա հայտնի պիես է, որն ունի մի քանի էկրանավորում։ Դիտել եմ հոլիվուդյան 2 էկրանավորումները (1957թ. եւ 1997թ.) և ռուսականը` Նիկիտա Միխալկովի «12»-ը։ Անկեղծ ասած` ավելի շատ հավանել եմ հոլիվուդյանները։ Խորհուրդ կտայի դիտել թե՛ 1957թ.` Հենրի Ֆոնդայի մասնակցությամբ, թե՛ 1997թ.` Ջեք Լեմոնի մասնակցությամբ։
Ֆիլմը պատմում է 12 երդվյալ ատենակալների մասին, որոնց որոշմամբ մի պատանի պետք է հայտնվի էլեկտրական աթոռին։ Բոլորը համոզված են, որ պատանին մեղավոր է, բացի մեկից` որն էլ սկսում է համոզել մնացածին` բերելով առողջ փաստարկներ։ Մի խոսքով` շատ դիտարժան ֆիլմ այն մասին, թե ինչպես որոշ դեպքերում մեծամասնությունը կարող է սխալ լինել և ինչպես 1 հոգին կարող է փոխել անհնարին թվացող իրավիճակը»։
Սյունե Առաքելյան
Լուսանկարը` Մհեր Խաչատրյանի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ