Փետրվարի 4-ին Հոլիվուդում կայացավ «Վրիժառուի օրագիրը»/Vigilante Diaries ֆիլմի պրեմիերան, որտեղ գլխավոր դերով հանդես է գալիս նաեւ սիրված հայ դերասան Արման Նշանյանը: Պրեմիերային Արմանը ներկա էր իր գեղեցկուհի մայրիկի` ճանաչված դերասանուհի Շաքե Թուխմանյանի հետ: Այս մասին տեղեկացանք, երբ դերասանների լուսանկարները տեսանք ամերիկյան հայտնի gettyimages.com կայքում:
NEWS.am STYLE-ը զրուցել է Արման Նշանյանի հետ իր կերպարի, ֆիլմի նկարահանումների եւ պրեմիերայից ստացած տպավորությունների մասին.
-Արման, ինչպե՞ս ստացաք «Վրիժառուի օրագիրը» ֆիլմում նկարահանվելու առաջարկ:
-Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ասկո Ակոփյանն է` հոլիվուդյան շուկայում իմ մենեջերը: Նա կազմակերպեց իմ հանդիպումը բեմադրիչի եւ մյուս պրոդյուսերների հետ: Մի քանի փորձից հետո ստացա նկարհանվելու առաջարկ:
-Ո՞ւմ եք մարմնավորում ֆիլմում: Մի փոքր խոսեք Ձեր կերպարի մասին:
-Կերպարիս անունը Անդրեաս է: Նա ֆիլմի գլխավոր բացասական կերպարն է` հայ խոշոր գործարար, ում եղբորը սպանում է ֆիլմի մյուս կերպրը (The Vigilante): Անդրեասը վրեժ է լուծում նրանից. Գողանում է նրան, ընտանիքին եւ փախնում է Հայաստան, իսկ նրա ընկերները գալիս են նրա հետեւից` ազատելու: Ֆիլմի այդ հատվածները նկարահանել ենք ամռանը` Հայաստանում:
-Ինչպե՞ս անցան ֆիլմի նկարահանումները:
-Շատ հետաքրքիր տարի էր: Հաճելի էր աշխատել հոլիվուդյան մեծանուն դերասանների եւ նկարահանող խմբի հետ: Ինձ համար ամենահաճելի պահերը Հայաստանում նկարահանված այդ 12 օրերն էին: Նկարահանող մեծ խումբ էր եկել Երեւան եւ այստեղ նկարահանվել է ամբողջ ֆիլմի մոտ 30%-ը: Հայաստանում նրանց աջակցում էին հայ մասնագետները եւ նրանք շատ գոհ էին մնացել: Հաստատ էլի կգան Հայաստան նկարահանումների: Ֆիլմում Հայաստանի կադրերը հիասքանչ էին:
-Կիսվեք պրեմիերայից ստացած տպավորություններով:
-Ֆիլմի պրեմիերան շատ հաճելի իրադարձություն էր, որն անց էր կացվում հոլիվուդյան պրեմիերաների արարողակարգով: Որքան էլ, որ ասեմ, թե ինձ համար ամենակարեւորն աշխատանքային պրոցեսն է, միեւնույն է, մեծ հաճույք ես ստանում, երբ քո կատարած աշխատանքը տեսնում ես էկրաններին:
Հայտնի դերասաններ Ջիլիան Ուոթերսը, Մայքլ Ջեյ Ուայթը, պրոդյուսեր-դերասան Քվենթին Ռեմփեյջ Ջեքսոնը եւ Արման Նշանյանը
Հայաստանում ֆիլմի ցուցադրությունը կախված է պրոդյուսերներից: Բայց հուսով եմ` անպայման կլինի պրեմիերա:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Արման Նշանյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»