«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Նամակ խմբագրությանը. Ամուսնուց շատ փող վաստակելը ամուսնալուծության պատճա՞ռ է

20:17, 12 փետրվարի

Երբեք չեմ մտածել, որ կհայտնվեմ ամուսնալուծության շեմին փողի պաճառով: Ավելի ճիշտ՝ աշխատավարձի: Այնպես է ստացվել, որ ես ամուսնուցս շատ եմ վաստակում: Եվ այս հանգամանքը մշտական վեճերի ու սկանդալների պատճառ է դարձել: Անկեղծ ասած՝ ամուսինս երբեք չի ցանկացել, որ ես աշխատեմ: Նա ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ նահապետական հայացքների տեր է եւ համարում է, որ կինը պետք է նստի տանը, զբաղվի երեխաներով ու տնային տնտեսությամբ: Բայց երբ նրա ուսերին երկու երեխաներ են, որոնց պետք է հագցնել, կերակրել, համապատասխան կրթություն տալ, իսկ ամուսինն էլ միլիոնատեր չէ, ստիպված ես լինում որոշակի քայլեր ձեռնարկել:

Երբ երեխաներս դպրոց գնացին, ընկերուհիս աշխատանք առաջարկեց: Սկզբում աշխատավարձը բարձր չէր, բայց հաշվի առնելով մեր ֆինանսական դրությունը՝ ես համաձայնեցի՝ այն վերապահումով, որ երբ մեր ընտանիքում ամեն ինչ կարգավորվի, ես դուրս կգամ աշխատանքից: Ցավոք, ամուսնուս բիզնեսն այդպես էլ բավարար եկամուտ չէր ապահովում եւ երբեմն նույնիսկ խժռում էր մեր՝ առանց այդ էլ համեստ ընտանեկան բյուջեն: Ի վերջո, նա որոշեց փակել բիզնեսն ու ծանոթների միջոցով աշխատանքի տեղավորվեց պետական հիմնարկում: Իսկ ես այդ ժամանակ թափուր աշխատատեղ տեսա մի միջազգային կազմակերպությունում: Ի զարմանս ինձ՝ ես անցա հարցազրույցը, ու ինձ աշխատանքի ընդունեցին: Բնականաբար նման կազմակերպություններում աշխատավարձը շատ ավելի բարձր է, քան պետական հաստատություններում: Բայց ես չէի կարծում, որ հենց դա է մեզ համար խնդիր դառնալու: Երբ ես ամուսնուս հայտնեցի ուրախալի նորությունը, նա մռայլվեց, քթի տակ ինչ -որ բան փնթփնթաց: Մի տարի հետո իմ պաշտոնը բարձրացրեցին, բայց քանի որ ես արդեն խրատվել էի իմ դառը փորձից, ամուսնուս այդ մասին չպատմեցի՝  ասելով, որ պարզապես աշխատավարձս են բարձրացրել:  

Մինչդեռ ամուսինս անընդհատ փնտրում էր ու շարունակում է փնտրել ինձ ստորացնելու առիթ: Ամեն մի մանրուքից դժգոհում է՝ ընդհուպ մինչեւ այն, որ ես ճաշ չեմ պատրաստել (չնայած նման բան շատ հազվադեպ է լինում), անտեսել եմ երեխաներիս, տունը եւ այլն: Իսկ եթե ես երկար եմ մնում աշխատավայրում, ինչը երբեմն պատահում է, ապա տանը ինձ պարտադիր սպասում են սկանդալներ ու հանդիմանություններ: Մի անգամ ես չդիմացա ու վիրավորված ասացի նրան, որ եթե նա կայացած տղամարդ լիներ, ես ստիպված չէի լինի մեղվի պես աշխատել: Դրանից հետո նա երկու օր տուն չէր գալիս: Ես դժվարությամբ կարողացա ներողություն խնդրել, այն էլ միայն հանուն երեխաների ու ընտանիքի: Ես չեմ հասկանում, թե ինչու պետք է անընդհատ ներողություն խնդրեմ այն բանի համար, որ բախտս բերել է ու կարողացել եմ ինչ-որ բանի հասնել: Առավել եւս որ այն ամենն, ինչ ես անում եմ՝ հանուն մեր ընտանիքի է, հանուն երեխաների եւ այդ թվում՝ հանուն հենց նրա: Համաձայնեք, որ 4 հոգանոց ընտանիքը դժվար է ապրել 150 հազար դրամով (այսքան է նրա աշխատավարձը): Ու դեռ ծնողներին էլ օգնել: Բայց ինձ օգնելու ու աջակցելու փոխարեն, նա անընդհատ վեճի առիթ է փնտրում, իմ հասցեին տհաճ բաներ ասում ու ձգտում ստորացնել երեխաների ու ընկերների ներկայությամբ:

Պարզապես անտանելի է: Ինչքան  փորձեցի բացատրել նրան՝ չստացվեց: Վերջերս ես սարսափած ինքս ինձ բռնացրեցի ամուսնալուծության մասին մտքերի վրա: Մի՞թե սա՛ պետք է լինի նրա բեռը թեթեւացնելու, մեր կյանքը գոնե մի քիչ լավացնելու համար իմ բոլոր ջանքերի պարգեւատրումը: Ես կարող եմ հեռանալ աշխատանքից ու նստել տանը, բայց դա ի՞նչ կտա: Վերջին 2-3 տարում մենք այնքան շատ բաներ ենք ասել իրար, այնքան շատ վիրավորանք է կուտակվել, որ ես վստահ չեմ, որ աշխատանքից դուրս գալով՝ կկարողանամ լուծել մեր բոլոր խնդիրները: Ես պարզապես չգիտեմ՝ ինչ անել...

Մարինա Բ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել