Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Կայացավ ծանրամարտի աստղ Հռիփսիմե Խուրշուդյանի հարսանիքը (ֆոտո)

22:17, 18 հոկտեմբերի

Այսօր` հոկտեմբերի 18-ին, կայացավ ծանրամարտի աստղ Հռիփսիմե Խուրշուդյանի հարսանիքը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS am STYLE-ը, պսակադրությունը տեղի էր ունենալու 14 դարի եկեղեցում: Եկեղեցուց նորապսակները ուղեւորվեցին «Շանթ» ռետորանային համալիր, որտեղ էլ անցկացվեց հարսանիքը:

Ընդգծելով իրենց մասնագիտության դժվարությունը` երիտասարդները հարսանեկան տորթն ու տարոսիկները ընտրել էին ծանրաձողի տեսքով` վրան թիթեռնիկներ: Հարսանիքը ավանդական էր, « պարող» խորովածով, նվերների մատուցմամբ: Հյուրերի թվում էին նաեւ մի շարք ճանաչված մարզիկներ, ինչպիսիք են` Արման Ղազարյանը, Մելիք Ղուկասյանը, Բազմասար Առաքելյանը, Նազիկ Ավդալյանն ու ուրիշներ:

Երիտասարդ զույգի ամուսնության տոնախմբությանը ներկա է նաեւ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով խմեց երիտասարդների կենացը: Հռիփսիմեն ու Տարոնը օլիմպիական կոմիտեի նախագահին հանձնեցին բրոնզե գավաթը, որ Հռիփսիմեն վաստակել էր Լոնդոնի օլիմպիադայում, սակայն դա բնավ էլ սպորտից հրաժարվելու նշան չէր։

Խուրշուդյանը նշել է, որ չի ցանկանում լքել մեծ սպորտը: «Ես մաղթում եմ Հռիփսիմեին քաջ առողջություն, որ նա միշտ լինի Տարոնի հետ, դժբախտությունները թող միշտ շրջանցեն նրանց»,- իր բարեմաղթանքները գործընկերոհուն հայտնեց Նազիկ Ավդալյանը:

NEWS am STYLE–ի հարցին` արդյոք ժամանակին նա Հռիփսիմեին չի ասել ավանդական «Տարոսը քեզ լինի» բառերը, Նազիկը՝ ծիծաղեց: Պարզվեց, որ այդպես էլ եղել է:
Հիշեցնենք, որ Նազիկ Ավդալյանն ամուսնացել է հունիսի 8-ին նախկին ծանրամարտիկ Էրիկ Կարապետյանի հետ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել