Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Նամակ խմբագրությանը. Ես «սպանել եմ» աղջկաս

22:03, 25 փետրվարի

Իմ աղջիկը երբեք չի տեսնի արեւի լույսը: Նա երբեք չի զգա գարնան շունչը եւ նամակներ չի գրի Ձմեռ Պապին: Ես երբեք չեմ տեսնի, թե նա ինչպես է ժպտում, նրա մանկական թոթովանքը չեմ լսի, չեմ սեղմի կրծքիս, չեմ զգա նրա բույրը: Ես սպանել եմ նրան, ես նրան զրկել եմ ապրելու իրավունքից միայն նրա համար, որ աղջիկ էր: Իմ արածը ներում չունի եւ անուն չունի: Չնայած դա սպանություն է: Ես մայր եմ, ես սպանեցի սեփական երեխայիս, երբ բժիշկն ասաց, որ աղջիկ եմ ունենալու: Իմ երեխան լրացրեց ծնողների կողմից սպանված հայուհիների երկար ցուցակը:  Ինչո՞ւ, ինչի՞ համար: Հապա մտածեք, թե ինչ սարսափելի է պատասխանը. միայն նրա համար, որ աղջիկ են: Ե՞րբ, ինչո՞ւ մենք՝ հայերս, դադարեցինք սիրել կանանց, ավելի շուտ նրանց ատել այն աստիճան, որ առանց մտածելու այն աշխարհ ենք ուղարկում սեփական երեխաներին: Տասնյակ հազարավոր մարդկային ձայներ մեզ են դիմում մայրական արգանդներից: Իսկ մենք նրանց սպանում ենք: Մենք՝ մեր սեփական ձեռքերով: Ես էլ մաս կազմեցի մարդասպան-մայրերի այդ սարսափելի քանակությանը: 

Ի՞նչ անեմ: Ինչպե՞ս շարունակեմ ապրել այդ բեռով: Այդ անբուժելի, անընդհատ արնահոսող վերքով իմ ներսում: Ինչպե՞ս գլխումս խլացնեմ չծնված աղջկաս լացը: Ինչպե՞ս դադարեմ ատել ամուսնուս, որը պնդեց, որ անեմ այդ սպանությունը: Չեմ կարողանում նայել նրան: Այդ օրվանից հենց միայն այն միտքը, որ նա կդիպչի ինձ, մեջս զզվանք է առաջացնում: Բայց ես ավելի շատ ինձ եմ մեղադրում: Ես մայր եմ: Եվ ես բավականաչափ ուժ, փաստարկներ, սեր չունեցա:  Ինչո՞ւ համաձայնեցի, ինչո՞ւ չփախա, ինչո՞ւ չփրկեցի երեխայիս: Ի՞նչ իրավունք ունեի նրան զրկելու կյանքից: Ես ինչո՞վ եմ լավ սովորական մարդասպանից: Զղջումը թեթեւացում չի բերում, որովհետեւ արդեն չափազանց ուշ է: Կասեք` Աստվա՞ծ: Ինչի՞ս է պետք նրա ներումը, եթե ես ինքս երբեք չեմ կարողանա ներել ինձ: Այժմ աղջիկս մի տարեկան կլիներ: Առաջին քայլերը կաներ: Կհիանար անձրեւով եւ ձյունով, վախեցած ու զարմացած` իր փոքրիկ ձեռքերը կմեկներ կանաչ խոտին, ամեն օր, ամեն վայրկյան միլիոնավոր հայտնագործություններ կաներ: Ես այլեւս երբեք երեխա չեմ ունենա: Ես ինձ զրկել եմ այդ իրավունքից: Ես ֆիզիկապես առողջ եմ եւ լիովին կարող եմ ծննդաբերել, բայց ես արժանի չեմ դրան: Ձեռքերս ծածկված են չծնված աղջկաս արյունով: Մարմնի այդ կտորի, որում արդեն հոգի էր ապրում եւ հազիվ էր սկսել բաբախել փոքրիկ սրտիկը, երբ կտրեցին այն: Սուր ածելիով` կենդանի մարմինը, առանց անզգայացման, առանց ներման իրավունքի: Նա ցավ է զգացել, ես գիտեմ, նա լաց է եղել, խնդրել է չանել դա: Բայց մի՞թե ինչ-որ մեկը, նույնիսկ` Աստված, կարող էր լսել նրան, երբ սեփական մայրը խուլ մնաց նրա աղաչանքներին:  

Ես սա գրում եմ` հուսալով, որ ինձ կլսեն:  Որ մենք խելքի կգանք, որ հերթական դժբախտ կինը կանգ կառնի եւ կփոխի իր որոշումը: Չի կարելի, չի կարելի սեփական երեխային սպանել միայն նրա համար, որ ճակատագիրը եւ աստվածներն այնպես են տնօրինել, որ նա աղջիկ լինի: Չէ՞ որ նա ապագա դուստր է, մայր, կին: Նա ախր մարդ է: Եվ նա արդեն ամեն ինչ զգում է, արդեն ձեւավորվել է: Ձեր ձեռքերը մի ներկեք անմեղ նորածինների արյունով:  Ոչ մի աստված, ոչ մի եկեղեցի դա չեն ների: Այդ մեղքն անհնար է աղոթքով քավել, մոռանալ:  Ինդուլգենցիա չի լինելու: Լսո՞ւմ եք: Հավատացեք ինձ` երեխայասպանիս… 

Մ.Վ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել