Արեւելյան կանայք հատուկ ընդգծում են աչքերը. նրանք դեռեւս հազար տարի առաջ են սովորել իդեալական սլաք նկարել:
Սուրմա՝ հեղուկ սեւաներկի փոխարեն
Արեւելքի աղջիկները սլաք նկարել են սովորել ավելի վաղ, քան հեղուկ սեւաներկը կհայտնվեր: Նրանք դրա կարիքը չունեն էլ: Սուրման անհամեմատ ավելի է համապատասխանում այդ նպատակին. դա փափուկ, սեւ քար է, որը փոշի են դարձրել եւ վրան գերչակի յուղ են ավելացրել: Երբ խառնուրդը չորանում է, դրանից սուր մատիտ են պատրաստում, եւ սեւաներկը պատրաստ է: Ի տարբերություն դրա հեղուկ նմանակի, դրանով հնարավոր է հրաշալիորեն ստվերագծել, իսկ կառուցվածքը մի քիչ ավելի փափուկ է եւ յուղոտ, քան կոպերի սովորական մատիտը:
Սլաքի երկարությունը
Արեւելյան սլաքը չափավորություն չի ճանաչում. դրա ծայրը կարճ եւ համեստ չպիտի լինի: Դրան հակառակ, կատվային կորությունը եւ դեպի վեր` քունքերը ձգտող սլաքն աչքերը տեսողական առումով ավելի մեծ եւ արտահայտիչ են դարձնում: Այն աղջիկների համար, որոնք իրենց դեմքը ցույց չեն տալիս, դա հատկապես կարեւոր է. աչքերը պիտի տեսանելի լինեն: Բայց մեզ դիմահարդարման նման տեսակն ավելի շուտ հարմար կլինի երեկոյի համար:
Այսպես, սլաքը չպիտի ավարտվի աչքի ներքին անկյան հետ միասին. այն ավելի երկարացրու` ծայրն իդեալականորեն սրելով եւ թեթեւակի դեպի վեր թեքելով:
Մանրամասն ստվերագծում
Եվս մի կարեւոր պահ. արեւելյան սլաքները նման չեն դասական «հոլիվուդյան» տարբերակին: Եթե եվրոպացի կանայք դրանք հեղուկ սեւաներկով են նկարում` երկարությունը իդեալականորեն հավասարեցնելով, արաբական եղանակը սլաքը թեթեւակիորեն ծխապատելն է (իմիջիայլոց, սուրման հենց դրա համար է օգտագործվում):
Սլաք նկարելուց հետո փոքրիկ, կոշտ վրձին օգտագործիր ստվերաներկ քսելու համար. սլաքի ծայրերը խնամքով այնպես ստվերագծիր, որ այն ծխապատ լինի, բայց ձեւը չկորցնի:
Մշակիր ստորին կոպը
Դու հավանաբար նկատել ես, որ արեւելյան դիմահարդարումը երբեք ստորին կոպն առանց ուշադրության չի թողնում: Մեզ դա տարօրինակ եւ նույնիսկ չափազանցված կարող է թվալ, բայց փաստը մնում է փաստ. ստորին կոպի մշակումը աչքերն ավելի է մեծացնում: Չնայած թվում է, թե արեւելյան աղջիկների աչքերն առանց այն էլ փոքր չեն:
Վուլգար տեսք չունենալու համար այս անգամ ոչ թե մատիտ օգտագործիր, այլ մուգ, փուխր ստվերաներկ: Նուրբ վրձնի եւ ապլիկատորի օգնությամբ դրանք քսիր ստորին կոպին` աչքի արտաքին անկյունից մինչեւ միջին մասը, եւ վերին հատվածը ստվերագծիր քունքի ուղղությամբ:
Աղբյուրը` Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն10:11, 11 մայիսի
«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին09:00, 11 մայիսի
ՄԱՅԻՍԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը