Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Քանյե Ուեսթը «հարձակվել է» Թեյլոր Սվիֆթի եւ Էմբեր Ռոուզի վրա՝ գովազդելով իր նոր ալբոմը

14:32, 25 փետրվարի

Այդ տղային հնարավոր չէ կանգնեցնել: Twitter–յան«պատերազմը» Քանյե Ուեսթի թեթեւ ձեռքով նոր զարգացումներ է ստանում: 38-ամյա ռեփերը գիշերային ակումբում իր ոգեշնչված ճառերից հետո նորից սկսել է գրառումներ անել իր միկրոբլոգում:

Բայց այս աամենի մասին հերթով. մինչ Քրիս Ջեները ու Քիմ Քարդաշյանը լրջորեն մտահոգված են Քանյե Ուեսթի հոգեկան առողջության կապակցությամբ, երաժիշտը երեկ գնացել էր1OAK ակումբ ՝ երեկույթի, որը նվիրված էր ռեփերի Yo Gotti ալբոմի շնորհանդեսին:
Քանյեն հանել էր բարձրախոսը ու բեմ բարձրացել, որպեսզի ճառ ասի:

Բոլորին էլ բաժին է հասել, բաց հիմնական թիրախները Էմբեր Ռուոզն ու Թեյլոր Սվիֆթն էին: Առաջինի մասին ասենք, որ Ռոուզը վերջերս մի քանի մեկնաբանություններ էր արել Քանյեի սեռական կյանքի մասին, երբ նրանք միասին էին (մեկնաբանությունները բավականին անձնական բնույթի էին, այնպես որ մենք չենք կարող դրանք մեջբերել), որոնք էլ հենց Քանյեն վրդովված հերքում էր իր ճառում: 

Բայց ամենաշատը բաժին է հասել Թեյլոր Սվիֆթին: Ինչպես գիտեք, նրանց միջեւ ամբողջ վիճաբանությունը սկսվել էր այն բանից հետո, երբ Քանյեն իր նոր երգերից մեկում գրել էր «Ինձ թվում է, ես սեքսով եմ զբաղվել Թեյլորի հետ: Չէ՞ որ ես եմ նրան հանրահայտ դարձրել»:

Այս տողը Քանյեն նախապես համաձայնեցրել էր երգչուհու հետ, չնայած երգչուհին հետագայում հայտարարել էր, որ նման բան չի եղել:

«Ես Թեյլորին ասացի,ո ր խոսել եմ կնոջս հետ այդ տողի մասին ու հարցրեցի, թե նա՛ ինչ է մտածում այդ մասին: Թեյլորն էլ ինձ ասաց, որ իրեն դուր է գալիս: Հետո նա հետ կանգնեց իր խոսքերից: Եվ հիմա հակառակն է պնդում: Նա համարձակ աղջիկ չէ: Նա կարող էր գոնե երկու վայրկյան իրեն համարձակ պահել, բայց նա ամեն ինչ փչացրեց»,- բղավում էր Քանյեն բեմից՝ շամպայն խմող Ջեյ Զիի ֆոնին: 

Հասնելով տուն՝ Քանյեն մտել է Twitter ու սկսել մարգարիտներ շարել.

«Ես հարգում եմ բոլոր նրանց, ովքեր շատ են աշխատում: Ես էլ եմ շատ աշխատում: Սիրում եմ իմ ամբողջ ընտանիքին ու ընկերներին ու բոլոր մարդկանց: Ես գիժ չեմ, ես ազատ մարդ եմ, որը խոսում ու մտածում է այնպես, ինչպես ուզում է: Մարդիկ հարցնում են, թե ինչու եմ ես հրապարակավ ասում, ինչ մտածում եմ: Դա կոչվում է մտքի ու խոսքի ազատություն: «Գրեմմի»-ում մենք պետք է տեսնենք երիտասարդ կատարողներին, այլ ոչ թե ինձ ու Ջեյ Զիին: Դուք տեսնում եք իմ սիրտը, դուք գիտեք իմ սիրտը, մենք կարող ենք փոխել ամեն ինչ: Ես ասում եմ այն, ինչ մարդիկ մտածում են: Աշխարհին պետք է ինձ նման տղա, տղա, ով ճիշտն է ասում: Ամռանը ձեզ կներկայացնեմ եւս մեկ ալբոմ»,- գրել էր ռեփերը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել