Մատնահարդարումը թույլ է տալիս տոնական տրամադրություն ստեղծել ոչ միայն իր, այլեւ շրջապատողների համար:
«Մերկ» մատնահարդարում: Հետաքրքիր միտում է, որն անցյալ տարվա վերջին նվաճել է Instagram-ը: Նեյլ արթի այդ տեսակում գունավոր լաքով ծածկում են եղունգի միայն մի մասը, մնացած մասը թափանցիկ է մնում: Կարելի է երկրաչափական ֆիգուրներ նկարել, արտասովոր գունավոր ֆրենչ անել կամ էլ այդ ոճով «լուսնային» մատնահարդարում: Շատ հետաքրքիր եւ անսովոր է նայվում: Նախշը կարելի է նկարել նուրբ վրձնով կամ էլ հատուկ կպչուն նախշեր օգտագործել` ֆրենչի համար օգտագործվող կպչուն երիզների նման:
Կարճ օվալաձեւ եղունգներ nude ծածկույթով: Շատ պարզ եւ նրբագեղ լուծում է, որին այս տարի նախապատվություն են տվել «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության շատ հյուրեր: Տեղին է դիտվում ցանկացած իրավիճակում. եւ երեկույթին, եւ աշխատանքի համար հարցազրույցի գնալիս:
Ֆրենչ մետալիկ: Ֆրանսիական մատնահարդարումը երկար տարիներ պահում է իր դիրքերը որպես նորաոճ մոտեցում: Ամեն տարի այն գնալով ավելի հետաքրքիր է դառնում անսպասելի ձեւափոխությունների շնորհիվ:
Սեւ ֆրենչ: Եւս մի հետաքրքիր միտում: Հատկապես այժմեական է սեւ անփայլ եւ փայլուն լաքերի համադրումը:
Գլիտտերներ: Փայլունի նորաձեւությունը չի շրջանցել նաեւ 2016-ի եղունգների դիզայնը: Փայլերը կարող են ծածկել բոլոր եղունգները, միայն մի մասը (ինչպես, օրինակ, ֆրենչում) կամ էլ լրացնել սովորական մատնահարդարումը (այդ դեպքում գլիտտերով ծածկիր մատնեմատը):
Ապակե եղունգ: Այս աներեւակայելի մատնահարդարումը վերջերս է հայտնվել Հարավային Կորեայում: Instagram-ում շատ լուսանկարներ կգտնես #glassnails հեշթեգով: Դա արվում է սովորական լաքի եւ հատուկ թաղանթների օգնությամբ, որոնք արտաքինից ապակու կտորներ են հիշեցնում: Դա հատկապես շքեղ տեսք ունի արեւի ճառագայթների տակ:
Աղբյուրը` Cosmo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը