Աշխարհի շատ հյուրանոցներ կենվորներին բացառիկ ծառայություններ են առաջարկում, որոնք ոչ միայն հաճելի են, այլեւ շատ զարմանալի: Այսպես, անդրադառնանք աշխարհի հյուրանոցների ամենաարտասովոր առաջարկներին:
Կենդանի ջեռոց
Խելագար օրվա ավարտին կենվորներն առողջ եւ լիարժեք քնի մասին են երազում: Ահա, պառկում ես քնելու, իսկ անկողինը քեզ դիմավորում է սառը «գրկախառնությամբ»: Դուք էներգիա եք ծախսում տաքանալու վրա` մի որոշ ժամանակ դեռ դողալով: Այդ դեպքի համար լոնդոնյան հայտնի հյուրանոցներից մեկը մարդկանց ջերմացնելու ծառայություն է առաջարկում: Անկողին մտնելուց առաջ, ձեզ մոտ է գալիս ջերմահագուստով մարդ եւ պառկում է ձեր մահճակալին` տաքացնելու: Դա մոտ 10 րոպե է տեւում: Այն կենվորները, որոնք առանձնակի նախանձախնդրությամբ են վերաբերվում իրենց միայնությանը, կարող են հյուրանոցում տեղավորվելիս հրաժարվել այդ ծառայությունից:
Գիշերը քնեցնող պատմություններ
Դարձյալ Լոնդոնում նման անսովոր ծառայություն է առաջարկվում: Այն ճանապարհորդները, որոնք ցանկանում են հայտնվել հեքիաթների եւ մանկության աշխարհում, կարող են օգտվել պատմությունների ընթերցման ծառայություններից, որ մատուցում է հյուրանոցի անձնակազմը: Իմիջիայլոց, վերջերս այդ ծառայությունը սկսել է ժողովրդականություն ձեռք բերել:
Լիարժեք հանգիստ առանց ականջի տակ խռմփոցի
Անգլիա, Եվրոպա, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելք. այդ երկրների հյուրանոցներն ապշեցնում են իրենց կենվորներին մատուցվող ծառայությունների բացառիկությամբ: Դրանցից մեկը երկու հոգու համար «հակախռմփոցային» համարն է: Այն կանայք, որոնք հոգնել են իրենց ամուսնու խռմփոցից, կարող են օգտվել այդ շատ օգտակար ծառայությունից: Այցելուներին առաջարկվում են թիկունքի տակ դրվող հատուկ հակախռմփոցային տակդիրներ, ինչպես նաեւ բարձեր: Համարը ձայնամեկուսիչ պատեր ունի, մահճակալը զինված է ձայնակլանիչ գլխադիրներով: Այդ հարմարանքը թույլ է տալիս ներկլանել արձագանքը: Համարում նաեւ հատուկ սարք է տեղադրված, որը խլացնում է խռմփոցի ձայնը:
Եթե ուզում եք խոսել լարված օրվանից հետո
Բրիտանական հյուրանոցներից մեկում առաջարկում են ձեզ համար ընկեր-հարեւան ձեռք բերել, եթե ճանապարհորդն առանց ընկերոջ է ճամփորդում: Հաստատությունը ձեզ խորհուրդ է տալիս ոսկե ձկնիկ վերցնել: Հյուրանոցատիրոջ խոսքով, ձուկն օգնում է գեղեցկացնել հյուրի հանգիստը, որը ցանկանում է ժամանակ անցկացնել կենդանի էակի հետ, ոչ թե վերադառնալ դատարկ սենյակ: Կարելի է եւ սիրտդ դատարկել, պատմել անցած օրվա նորությունները: Հետո էլ լող տվող, ակվարիումով նազանքով տեղաշարժվող ձկնիկը հանգստացնում է նյարդերը եւ լիակատար ներդաշնակության զգացողություն է տալիս: Ձուկն օգնում է գեղեցկացնել հյուրի հանգիստը, որը ցանկանում է ժամանակ անցկացնել կենդանի էակի հետ, ոչ թե վերադառնալ դատարկ սենյակ:
Մի կտոր հոտ ձեզ հետ
Մեքսիկական հյուրանոցներից մեկում օճառային արվեստի մասնագետ հատուկ դռնապան կա: Նա ձեզ կառաջարկի մայա հնդկացիների բաղադրատոմսով եւ ձեռքով արտադրված տեղական օճառի արտասովոր բույրեր: Օճառը պետք կգա ինչպես ուղեւորության ընթացքում օգտագործելու, այնպես էլ հայրենիքում ընկերներին որպես հուշանվեր տանելու համար: Բույրերի տեսականին բազմազան է` դեղձից ու կիտրոնից մինչեւ շոկոլադ եւ դարչին:
Ձեր արեւային լոգանքին հոգ կտանի մկանուտ մենեջերը
Մայամիում հյուրանոցների ցանցը հայտնի է իր շատ հաճելի եւ տպավորիչ սպասարկմամբ: Գեղեցիկ, արեւահարված եւ մկանուտ տղաներն ուշադիր կհետեւեն, որ դուք չայրվեք արեւոտ Մայամիի այրող ճառագայթներից եւ ժամանակ առ ժամանակ ձեր մաշկին արեւապաշտպան քսուքներ կքսեն:
Լիցքաթափող մերսում ջրում
Եթե ուզենաք լիցքաթափվել Սան Դիեգոյում, ձեզ տեղական անսովոր ծառայություն պետք կլինի` կոսմետիկական պրոցեդուրայի եւ գոնդոլով ջրի վրա անխռով ճոճքի համադրություն: Մասնավոր նավահանգստով դանդաղ սահելու ընթացքում պրոֆեսիոնալ մերսողը կմերսի ձեր մարմնի բոլոր հատվածները:
Սուր զգացողությունների սիրահարների համար
Աֆրիկայի հյուրանոցներից մեկում կանգ առած հյուրերը կարող են իրենց նյարդերը խուտուտ տալ` զբոսանքի տանելով վտանգավոր գիշատիչների` առյուծների, ընդ որում, առանց կապելու, ուղղակի պոչից բռնած: Արդեն սարսափեցի՞ք: Մի վախեցեք, նրանց մեծացրել են հենց հյուրանոցում եւ նրանք լիովին սովորել են մարդկանց:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու