«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տասներեք պարզ ճշմարտություն, թե ինչպես ցանկալի մնալ

23:15, 9 մարտի

1. Կինը ցանկացած իրավիճակում պիտի կին մնա 

Ցավոք, մեզանից շատերը մոռանում են այդ մասին: Մեր գլխավոր թերությունն ավելորդ հուզականությունն է, որը դրսեւորվում է, երբ մեզ հունից հանում են: Շատ հաճախ կատաղության պահին մենք ավելորդ բառեր ենք ասում, որոնց համար հետո կափսոսանք, եւ կատարում ենք այնպիսի արարքներ, որոնց համար շատ հաճախ ամաչում ենք: Այդ պատճառով ցանկացած իրավիճակում պետք է սովորել տիրապետել քեզ: Եթե սովորեք դա, չափազանց կառանձնանաք նրա բոլոր ծանոթների ֆոնին: 

2. Նրա համար առեղծված դարձեք, չընթերցված գիրք, որը նա կուզենա կարդալ 

Սիրելիին արցունքոտ հաղորդագրություններ մի ուղարկեք, եթե մի քանի օր նրանից լուրջ չունեք: Դուք չպետք է 100 տոկոսով պատկանեք ձեր տղամարդուն: Երբ տղամարդը գիտակցում է, որ կինն ամբողջությամբ իրեն է պատկանում եւ ինքը կարող է նրան տեսնել ցերեկվա եւ գիշերվա ցանկացած պահի, ամբողջ ռոմանտիկան կորում է. նա կարող է երկար մնալ աշխատավայրում, ընկերների հետ հանդիպել ձեր ժամադրությունների փոխարեն, որոնք նա նույնիսկ մոռանում է չեղյալ համարել: Եվ այդ ամենը նրա համար, որ գիտե, թե հենց զանգի եւ ներողություն խնդրի, դուք անմիջապես կնետվեք նրա ոտքերի մոտ եւ կներեք նրան:  

3. Մի վախեցեք կորցնել ձեր տղամարդուն

Եթե վախենաք, շատ արագ նա կսկսի ձեզ հետ խաղալ, ինչպես խամաճիկի հետ: Նրան ցույց տվեք, որ առանց նրա էլ, երեկոն անցկացնելու շատ տարբերակներ ունեք: Եվ շուտով արդյունքները  սպասել չեն տա:

4. Մի ստորացեք: Հարգեք ձեզ

Եթե ստիպված եք ընտրել արժանապատվության եւ հարաբերությունները պահպանելու միջեւ, ընտրեք արժանապատվությունը: Ձեզ պետք չէ այնպիսի տղամարդ, որը ձեզ չի հարգում: Շատ շուտով դուք կգտնեք այնպիսի տղամարդու, որն իրոք արժանի կլինի ձեզ:  5. Անմատչելի եղեք

Անմիջապես մի համաձայնեք ժամադրության, ինտիմ հարաբերությունների, նույնիսկ եթե նրա տեսքից ձեր սիրտը սկսում է խփել եւ ոտքերը թուլանում են: Որքան քիչ հետաքրքրություն ցուցաբերեք, այնքան նա կբոցավառվի: 

6. Դուք պիտի անմիջապես տղամարդուն ցույց տաք, որ չի կարելի ձեզ վրա ոտքերը մաքրել, որ դուք հատակի ջնջոց չեք, այլ շատ տղամարդկանց երազանքը

Եվ եթե նա չի հասկանում դա, թող կորի գրողի ծոցը, որովհետեւ շուտով կհասկանա, թե ինչ է կորցրել: 

7. Տղամարդու համար մայրիկ մի եղեք

Պետք չէ չափազանց հովանավորել նրան: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Տղամարդն իրեն միշտ պիտի տղամարդ զգա, եւ ձեզ էլ, հավանաբար, կոպիտ արու է անհրաժեշտ, ոչ թե ջնջոց, այդ պատճառով նրան թույլ տվեք ինքնուրույն որոշումներ կայացնել, նույնիսկ եթե հետո կափսոսա դրանց համար: Իսկ եթե արդեն չեք դիմանում, մի մոռացեք ասացվածքը. «տղամարդը գլուխն է, կինը` պարանոցը»: Ձեր տղամարդուն այնպես ուղղորդեք, որ նա ինքն էլ չկռահի դա: 

8. Նրա հետ հենց առաջին հանդիպումներին մի խոսեք լուրջ հարաբերությունների մասին, դա կվախեցնի հակառակ սեռի ցանկացած ներկայացուցչի 

Ձեւացրեք, թե ձեզ էլ, ինչպես նրան, այդ հարաբերությունները չեն հետաքրքրում, նույնիսկ եթե այդ բառից արդեն ձեր սիրտը ճմլվում է: 

9. Ինքնավստահ եղեք

Ձեզ մի համեմատեք նրա այլ զուգընկերուհիների հետ: Դա հիմարություն է: Չէ որ դուք ամենայն հավանականությամբ նրանցից լավն եք, եթե նա նրանցից ձեզ մոտ է եկել: Մտածեք այդ մասին: 

10. Դուք պիտի կանացի եւ քնքուշ տեսք ունենաք, ինչպես «Փոքր իշխանի» վարդը

Այդ դեպքում ձեր արքայազնը կուզենա ձեզ պաշտպանել եւ պահպանել փխրուն ծաղկի նման: Իսկ ձեզ հենց դա է պետք: 

11. Մի մոռացեք հաճոյախոսություններ անել ձեր երիտասարդին 

Տղամարդիկ դա շատ են սիրում: Նա հաստատ չի դիմանա, եթե սկսեք նրա ականջին շշնջալ, թե ինչ սքանչելի է, բարի, քնքուշ, ուժեղ: 

12. Մի մոռացեք, որ դուք պիտի միշտ 100 տոկոսանոց տեսք ունենաք

Եթե ուզում եք իսկական արքայազնի գտնել, պիտի արքայադստեր տեսք ունենաք: Դուք պիտի իդեալական մատնահարդարում ունենաք, իդեալական դիմահարդարում, կոկիկ ոճային հագուստ, որը կընդգծի կազմվածքի արժանիքները եւ կթաքցնի թերությունները: Մոռացեք շապիկների եւ սվիտերի հետ ջինսի մասին: Դա հարմարավետ է, բայց տղամարդկանց դա բոլորովին չի գրավում: 

13. Եվ վերջապես

Սիրեք ձեզ, եւ ձեզ կսիրեն: Եթե կինը սիրում է իրեն եւ իրեն արժանապատվորեն է վերաբերվում, տղամարդիկ էլ նրան համապատասխան կվերաբերվեն: 

 Աղբյուրը` Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել