«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Еxclusive. Հայկ Մարությանի անակնկալը` «Սուպեր մամա»-ի երկրպագուներին

15:01, 3 մարտի

Կինոսիրահարներին շտապենք տեղեկացնել, որ իրենց անակնկալ է սպասվում: Առաջիկայում սկսվելու են սիրված եւ մեծ վարկանիշ գրանցած «Սուպեր մամա» կատագերգության երկրորդ մասի նկարահանման աշխատանքները: Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում հայտանեց դերասան, պրոդյուսեր Հայկը Մարությանը:

«Սցենարն արդեն ավարտման փուլում է: Մեծ պատասխանատվությամբ ենք այս ֆիլմը ներկայացնելու, քանի որ «Սուպեր մամա»-ն մեծ արձագանք գտավ եւ սիրվեց շատերի կողմից: Այդ իսկ պատճառով արդեն երկար ժամանակ է աշխատում ենք սցենարի վրա: Մոտակա շրջանում կսկսենք նկարահանման աշխատանքները»,- ասաց Հայկը:

Նրա խոսքով`գլխավոր դերակատարները նույն են մնալու: Բայց լինելու են նաեւ նոր կերպարներ:

Հարցին, թե ինչու հենց «Սուպեր մամա»-ն, նա պատասխանեց. «Մենք հարցումներ ենք անցկացրել: Մարդիկ ավելի շատ նշել են հենց այս ֆիլմը: Ոմանք անգամ ասում էին, որ իրենց երեխաները այս ֆիլմի ներքո են հաց ուտում: Բացի այդ այն եզակի ֆիլմերից է, որ 25 տարվա մեջ կինոթատրոններում տոմսերն ամենաշատն են վաճառվել: Համացանցում նույնպես դիտելիության քանակը փաստում է ֆիլմի սիրված լինելու փաստը»:

Արդյոք ֆիլմը կցուցադրվի արտերկրում, թե ոչ, Հայկը պատասխանեց, որ երբեք նմանատիպ ցանկություն չի ունեցել իր ֆիլմը ներկայացնել արտասահմանյան շուկայում:

«Եվրոպայում, Ամերիկայում ֆիլմ ներկայացնելու համար նախ պետք է ունենաս լավ ֆինանս, որպեսզի կարողանաս գլուխգործոց նկարել։ Իհարկե, հավատում եմ, որ ապագայում ինչ-որ մեկը կունենա նմանատիպ աշխատանք»,- ասաց նա։

Նշենք, որ կատագերգության երկրորդ մասի նկարահանումները կիրականացվեն Երեւանում եւ մի շարք մարզերում: Իսկ ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա սեպտեմբերի վերջ:

Զրուցեց Մելինե Տոնոյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել