Դերասանուհի-հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը եւս միացավ հայ մշակութային գործիչների` միջազգային կազմակերպություններին ուղղված բաց-նամակների նախաձեռնությանը: Նրա դիմումն ուղղված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակին: Հաղորդավարուհու գրառման մեջ ասվում է.
«Հարգարժան Բան Կի-մուն եւ ՄԱԿ-ի ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի հարգելի անդամներ,
Իմ անունը Նազենի է, ես հայ եմ:
Ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը խախտեց հրադադարը եւ սկսեց ռազմական գործողություններ` ռմբակոծելով հայկական գյուղերն ու Լեռնային Ղարաբաղի հանրապետության քաղաքները, սպանելով անմեղ երեխաների, խոշտանգելով ու սպանելով ծերերին, անդամահատելով ու խեղելով զինվորներին: Այսպիսի հանցավոր եւ ահաբեկչական ռեժիմ իրականացնող այս երկիրն ապրիլի 25-27-ն ընկած ժամանակահատվածում Բաքվում պատրաստվում է անցկացնել ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումը: Սա բացարձակապես անընդունելի է։ Այս ֆորումը Բաքվում անցկացնելով` Միացյալ Ազգերի կազմակերպությունն ամբողջությամբ և անդառնալիորեն հեղինակազրկում է իրեն: Ագրեսորներին սթափեցնելու փոխարեն` ՄԱԿ-ը դիվանագիտական վատ օրինակ է ծառայում: Մենք վաստակել ենք պատմականորեն մեր ազգին պատկանող այս հողի վրա խաղաղ ապրելու իրավունքը: Եվ վերջապես ճիշտ այն պահին, երբ թվում է, թե քաղաքականությունն ավելի կեղտոտ չէ՛ր կարող լինել, ՄԱԿ-ն անցկացնում է մարդու իրավունքներին, հանդուրժողականությանն ու խաղաղ գոյակցմանը նվիրված այդ գլոբալ համաժողովը ամենակոռումպացված ու վայրագ բռնապետությունում` Ադրբեջանում: Եթե մոռացել եք, հիշեցնենք. որ Ադրբեջանը ագային հերոսի կոչում տվեց Ռամիլ Սաֆարովին՝ քնած ժամանակ հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար։ Մի փոքրիկ հիշեցում. նրանք երկուսն էլ մասնակցում էին ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» զինվորականների համար ուսումնական ծրագրին՝ 2004 թ-ին Բուդապեշտում։ Ադրբեջանի հանցագործությունները պետք է խստագույնս դատապարտվեն` այդ երկրի ահաբեկչական գործողությունների, ագրեսիայի եւ ռասիզմի դեմ ուղղված պատժամիջոցների կիրառմամբ: #SayNoToRacism #StopAliyev #UNAOCBaku2016 #BoycottBaku2016
Հարգանքներով`
Նազենի Հովհաննիսյան` դերասանուհի, հաղորդավարուհի»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը