Որպեսզի ինքդ քեզ ավելի երիտասարդ զգաս, քան իրականում է, անհրաժեշտ է անընդհատ զարգացնել սեփական երեւակայությունը, մտքի սրությունը եւ ստեղծագործական կարողությունները: Հոգեբանական տարիքն է բնորոշում նաեւ ապագայի պլաններ կառուցելու կարողությունը: Մարդու ներքին տարիքը կապված է հետեւյալ գործոններին.
1. կենսական ակտիվության մակարդակը
2. ներքին աշխարհը
3. արտաքինը
4. ինտելեկտը
5. հետաքրքրությունները
6. սոցիալական հասունությունը
7. անձնական հասունությունը
Բնական է, որ հոգեբանական տարիքը որոշելու վրա ազդում է մարդու սեփական կարծիքը եւ պատկերացումն այն մասին, թե ինքն ինչպիսին պիտի լինի կյանքի այդ ժամանակահատվածում, ինչպես նաեւ շրջակա միջավայրը եւ հարազատների կարծիքը: Ներքին հասունացման կատալիզատոր կարող է լինել ամուսնությունը, երեխայի ծնունդը եւ մարդու կյանքում կարեւոր իրադարձությունները:
Վիճակագրությունը վկայում է, որ քսանհինգ տարեկանում հոգեբանական եւ ժամանակագրական տարիքը գործնականում միանման են: Իսկ մինչեւ քսան տարեկան երիտասարդները ավելի հաճախ չափազանցնում են իրենց տարիքը:
Դա վերաբերում է նաեւ վատատեսներին. նրանք եւս հաճախ իրենց մի քանի իմաստուն տարի են ավելացնում: Մոտ երեսուն տարեկանում մարդը սկսում է նվազեցնել իր տարիքը, ասես ուզում է պահպանել երիտասարդությունը:
Որքան ավելի մոտենում է քառասուն տարեկանին, այնքան այդ ցանկությունն ուժեղանում է եւ հոգեբանական տարիքն արդեն դառնում է իրականից մոտ վեց տարով փոքր: Ինչ վերաբերում է թոշակառուներին, այստեղ ամեն ինչ կախված է այն հասարակությունից, որում նրանք գտնվում են:
Եթե մարդը սոցիալական անպաշտպանություն է զգում, ապա որպես կանոն իրեն ավելի մեծ է զգում, քան իրականում:
Նման թոշակառուների մոտ տեղի է ունենում հուզական, սոցիալական եւ ֆիզիկական ակտիվության զգալի նվազում ծանր կյանքի բերումով:
Իսկ թոշակառու եվրոպացիները, օրինակ, իրենց անհամեմատ ավելի երիտասարդ են զգում, նրանք շատ են ճանապարհորդում, հանգստանում, վայելում վաստակած հանգիստը, այդ պատճառով 60 տարեկանում 30 տարեկանի տեսք են ունենում:
Ահա մի քանի խորհուրդ նրանց, ովքեր ուզում են ավելի երկար երիտասարդ մնալ.
1. միշտ լավատես լինել եւ հավատալ ավելի լավին
2. քո հանդեպ սեր զգալ եւ սիրել ուրիշներին
3. պլանավորել սեփական կյանքն ապագայում
4. մշտապես զբաղվել ինքն իրեն երիտասարդացնելով, ընդ որում, ոչ միայն արտաքինից, այլեւ ներսից, պատկերացնելով սեփական երիտասարդ կերպարը` դրական հատկանիշներով
5. առողջ կենսակերպ վարել եւ ճիշտ սնվել
6. մտավոր կարողություններ զարգացնել
7. միշտ հիշել այն մասին, որ ներքին տարիքը միշտ անհրաժեշտ է փոխել, չէ որ դրանից է կախված եւ հոգեբանական վիճակը, եւ բարեկեցությունը, առողջությունը, երկարակեցությունը:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը